Thursday, January 10, 2013

Նրանք մտել են Գիննեսի ռեկորդների գրքի մեջ, իսկ դու ի՞նչ ես արել

Maxim ամսագիրը իրեն տիպիկ հումորային ոճով մի շատ հետաքրքիր նյութ էր հրապարակել, որը չեմ ալարել ու թարգամանել եմ, որպեսզի կիսվեմ Ձեզ հետ։

Հազար տարի առաջ անհրաժեշտ էր առնվազն Վերջին Դատաստանը կազմակերպել, որպեսզի բոլոր խենթերին ու տարօրինակներին հավաքեիր մի տեղ, իսկ մեր օրերում դա անում է Գիննեսի ռեկորդների գիրքը։

1. Ամենածանր հեծանիվը
А чего добился ты?
Հավանաբար ժամանակին, իրենց դասարանի ամենափոքր հեծանիվը պատկանում էր հոլանդացի Վան դեր Բոշեմին, հակառակ դեպքում ի՞նչ իմաստ ուներ սարքել աշխարհի ամենածանր հեծանիվն աշխարհում, որը կշռում է 750 կիլոգրամ, և որի պատրաստման համար կիրառվել են սովորական հեծանիվերի մասեր, պողպատյա խողովակներ, մոպեդի ու տրակտորի անվադողեր։ Ամենատարօրինակը սակայն կայանում է նրանում, որ այս հեծանիվը հնարավոր է քշել և երբ դա պատահում է, անգամ բրուտալ հոլանդացի բայքերների սրտները չոքերն է ընկնում։

2. Ամենաարագ փաթեթավորումը
А чего добился ты?
Ճարպիկ ավստալուհի Սքայ Բրոբերգը գիտի, որ ավելի լավ է ճկվել այս ծանր աշխարհի տակ, քան պարապ նստել։ Վերջերս, այս աղջիկը նոր ռեկորդ սահամանեց՝ ընդամենը 4.78 վայրկյանում խցկվելով 52 x 45 x 45 см գաբարիտներով ապակյա արկղիկի մեջ։ 
3. Ամենաբարձրահասակ շունը
А чего добился ты?
Զևս անունով երեք տարեկան դանիական դոգը, որը բնակվում է ԱՄՆ Միչիգան նահանգում, ոչ հաչում է, ոչ էլ կծում է և բոլորին էլ տուն է թողնում մտնեն, որովհետև Զևսին պետոք չէ այլ շների պես չարչարվել, որպեսզի գրավի մարդկանց ուշադրությունը. չէ՞ որ նրա հասաը 112 սմ է։ Ամեն օր նրան տալիս են 14 կիլոգրամ կեր և խմում է միայն մաքուր ջուր։ Նաշ շատ խաղաղասեր է ու չի նեղացնում ոչ տանը բնակվող երկու այլ շների և մեկ կատվիկի հետ։
4. Ամենամեծ բեռնախցիկը
А чего добился ты?
Ամերիկյան Westech ընկերությունը որոշել էր իզուր գումար չվատնել գովազդի համար, այլ պարզապես ստեղծել բեռնատար մեքենաների համար նախատեսված ամենամեծ բեռնախցիկը (կուզով)։ Westech T282C Flow Control Body մոդելը իր մեջ կարողնաում է տեղավորել 470,4 խորրանարդ մետր ածուխ, իսկ եթե քեզ ավելի հետ է ընկալել տոննաներով, ապա մոտավորապես 400 տոննա բեռ։ Իդեալական մեքենա՝ պիկնիկների համար. նախ՝ ածուխի պաշարը կհերիքի, որպեսզի ողջ կյանքում ամեն օր խորոված անես, երկրորդ՝ երեխաները խաղ անելու ու կորելու տեղ կունենան և չեն խանգարի մեծահասակներին... անվադողերը ուսումնասիրելու գործում։

5. Ամենաշատ փիրսինգներով դեմքը
А чего добился ты?
Սրանից մի քանի տարի առաջ արգենտինացի Ակսել Ռոզալեսը թողեց իր հարգված մասնագիոտությունը՝ մրկապարող, որպեսզի զբաղվի ավելի վտանգավոր զբաղմունքով՝ փիրսինգով։ Այս հարցում նրա հաջողությունները բառիս բուն իմաստով ակներև են, իսկ 2012 թվականին նա պաշտոնապես ճանաչվեց դեմքի վրա ամենաշատ փիրսինգ ունեցող մարդը՝ ընդհանուր 280 հատ։ Դե ի՞նչ, մաղթում ենք ծակ Աքսելին հաջողություն և առանց խնդիրների սափրվել։
6. Շրջվելու ամենամեծ աստիիճանը
А чего добился ты?
50-ամյան ամերիկացի Մոզես Լահնեմի մականունը «Շրջված ոտքերով մարդ» է, ով իր ունակությունը բացահայտել է դեռևս դպրոցական տարիքում։ Մոզեսը կարողանում է իր ոտքեև շրքել 120 աստիճանով... Մոզեսի բախտը շատ է բերել, որովհետև եթե նա մի քանի առաջ ծնվեր իր շնորհքով, ապա կհայտնվեր ոչ թե Գիննեսի մոտ, այլ Ինկվիզիցիայի խարույկի վրա։
7. Ամենացածրահասակ ցուլը
А чего добился ты?
Արչիին սպասում էր տիպիկ ցլի ճակատագր՝ այցելել աշխարհի լավահույն ռեստորանները սթեյքերի տեսքով։ Բարեբախտաբար, Արչիի մոտ հազվադեպ մուտացիա կար և հյուսի-իրլանդական ֆերմերները հասկացան դա, երբ 1 տարեկան հասակում նրա հասակը չէր գերազանցում 76 սանիմետրը, մինչդեռ, նրա հասակակիցները նրանից մոտ 30 սանտիմետրով ավելի բոլով էին։ Արդյունքում, ի տարբերություն իր եղբայրների, որոնք դարձան նրբերշիկ և այլ մսամթերք, Արչին դարձավ իսկական աստղ։

8. Ամենաբարձրահասակ ձին
А чего добился ты?
Միչիգան նահանգում գտնվող Մառախլապատ Մարգագետին ֆերման կարող է պարծենալ ոչ միայն իր միստիկ անվանումով, այլ նաև աշխարհում ամենաբարձրահասակ ձիով, ով 210 սմ բարձրություն ունի։ 11 տարեկան բելգիական ցեղատեսակին պպատկանող Մեծ Ջեկը ծնվել է հենց այս ֆերմայում, իսկ նրա տերը՝ Ջերրի Հիլբերթը ամեն օր տալիս է նրան մի ամբողջ տուկ ծխոտ ու 40 կիլոգրամ խոտ։ Հայտնի չէ, թե այս հոգսերի ձեռքը ինքը՝ Ջեյքը քանի տուփ ծխախոտ է ծխում օրեկան։
9. Ամենատարեց մարմնամարզուհին
А чего добился ты?
Ինչպես հայտնի է, Գերմանիան ռեկորդակիր է՝ տարեց մարդկանց քանակությամբ, ընդ որում, այս մարդիկ իրենց տներում պարապ չեն նստում ու տրվում ՍՍ-ի երեկույթների մասին նոստալգիկ հիշողությունների, այլ վարում են ակտիվ կենսակերպ։ Օրինակ՝ 87-ամյա մասրմննամարզուհի Յոհաննա Կվաասը մինչև հիմա էլ մասնակցում է տարբեր առաջնությունների և հայտնվում բազմաթիվ յութուբյան տեսահոլովակներում։
10. Ամենափոքր ուղղաթիռը
А чего добился ты?
Այլևս ոչ ոքի կարող է չհուզել դարերից եկող այն հարցը, թե ինչո՞ւ մարդիկ չեն կարողանում թռչել ինչպես թռչունները։ Ախր ամեն ինչ շատ պարզ է, մարդիկ ունենն փոքրիկ ուղղաթիռներ, որոնք ծալած ունեն ցանկացած ծիտիկների։ Ճապոնական GEN Corporation ներկայացրել է իր GEN H-4 մոդելը, որը կշռում է ընդամենը 70 կիլոգրամ, զարգացնում է 100 կմ/ժ արագություն, կարողանում է բարձրանալ մինչև 3000 մետր։ Ըդ որում, ուղևորի քշը չպետք է գերազանցի 200 կիլոգրամը և 30000 դոլարի առկայություն։
11. Ամենաերկար իրոկեզը
А чего добился ты?
Երբ վարսավիրները տեսնում են իրեննց մոտեցող ճապոնացի Կազւհիրո Ոատանաբեին, նրանք փակցնում են «Փակ է» ցուցանակը իրենց սրահների դռներին։ Վատանաբեն իր սարվածքի համար արդեն 15 տարի է, ինչ մազերի մի մասը չի կտրում և արդյունքում, 40 ամյա ճապոնացին հայտնվել է Գիննեսի ռեկորդների գրքում՝ իր 110 սանտիմետրանոց իրոկեզիի համար, որն այնքան բարակ ու սուր է, որ կարող է օդում երկու կես անել անուշադիր մեղվի։
12. Ամենաբարձրահասակ բասկետբոլիստը
А чего добился ты?
Ամերիկացի բասկետբոլիստ Փոլ Ստյորջեսսը գիտի, թե ինչպես գրավի մարդկանց ուշադրությունը. դրա համար բավական է պարզապե ոտքի կանգնել... իր 232 սմ հասակի պարագայում, 25-ամյա մարզիկը կշռում է 147 կիլոգրամ և կրում  է52 համար կոշիկներ։ 
13. Ամենաբեծ թմբուկային համակարգը
А чего добился ты?
Ամենամեծ թմբուկային համակարգի սեփականատերը Jesus the Soul Solution ռոք խմբի մասնակից ու հոգևորական նյու յորքցի Մարկ Թեմփարթոյինն է։ Թմբուկներով նա տարվել էր դեռ 40 տարի առաջ և այսոր, նրա թմբուկային համակագը հաշվում է 340 նմուշ։ Որպեսզի փաթեթավորի այս բոլորը, Մարկից պահանջվում է 15 ժամ և հատուկ բեռնատար։
14. Ամենափոքր մեքենան
А чего добился ты?
Երբ ինչ որ մեկը սկսի պարծենալ մոտդ իր կոմպակտ ու պուճուրիկ քաղաքային մեքենայի մասին, այս մեքենայի նկարը նկրաը նրա աչքը մտցրա։ Այս պուճուրիկը ունի 104 սմ բարձրություն և 66 սմ լայնություն և ստեղծվել է անգլիացի Փերրի Ուոտկինսոնի կողմից՝ 7 ամսվա ընթացքում։ Չնայած դրա թափքը մանկական մեքենայից է փոխառված, այն գրանցված է որպես իրական մեքենա և շատ էլ երթևեկելի է։

No comments:

Post a Comment