Thursday, January 24, 2013

Զինվորներ, որոնց համեմատ Ռեմբոն՝ անմեղ գառ էր


Ամերիկյան մարտաֆիլմեր նայելիս մեզ մոտ հաճախ սկեպտիկական հարց է առաջանում, թե այդ ինչպե՞ս կարող է մեկ մարդը այդքան թշնամի ոչնչացնել։ Մի շտապեք եզրահանգումներ անել, իրականում միայն հոլիվության ֆիլմերում չէ, որ նման բաներ են պատահում... Նման Ռեմբոների մասին կպատմվի ստորև.


Սիմո Հայհա «Սպտակ մահ»

Հաճախ զինվորականները դառնում են քննարկման առարկա, նրանց հերոսությունները որպես օրինակ են բերում, նրանց սխրանքների մասին լեգենդներ են հյուսում։ Մեր մենթալիտետն այնպիսին է, ասես մենք միայն մեր հայրենակիցներով ենք կարողանում հիանալ և ամենևին չթերագնահատելով մեր հերոսներին, Ձեզ կներկայացնեմ մի քանի օտարերկրացիների, որոնց իրենց հանունը հավերժ փառքով են պսակել։ Սկսենք Սիմո Հայհայից։
Համաձայնեք, անհնար է չհիանալ մի մարդով, ով լինելով սովորական ֆերմեր՝ ընդհամենը 160 սմ հասակով ու թուլակազմ, այնուամենայնիվ արձագանքեց հայրենյաց կոչին և զենք առավ ձեռքը, որպեսզի պաշտպանի հայրենի Ֆինլանդիան՝ տասնապատիկ ավելի մեծ բանակ ունեցող ԽՍՀՄ-ից։
Նա պատմության ամենահաջողակ դիպուկահարը դարձավ այդ պատերազմի ընթացքում և նրա պրոֆեսսիոնալիզմն այնքան բարձր էր, որ նա հրաժարվեց օպտիկական նշանառության սարքի կիրառությունից, որովհետև դիպուկահարին հաճախ գտնում են հենց դրա արձակած փայլատակումներից, երբ արևը խաղում է ոսպնյակի վրա։ Հայհան առանց օպտիկայի իր հաշվին գրանցել է 505 խոցում հրացանից և ևս 200 խոցում՝ ինքնաձիգից։ Այս ցուցանիշների շնորհիվ նա վաստաեց «Սպիտակ մահ» սարսափազդու կեղծանունը։
Կարմիրբանակայինները տվել էին նրան այդ անունը նրա մարտավարության համար. մինչ դիրքավորվելը նա սկզբում տրորում էիր իր առջև ձյունը, որպեսզի կրակոցը այն վեր չնետի ու այդ կերպ չբացահայտի իր թաքստոցը, իսկ հետո ամբողջապես թաղվում էր ձյան մեջ։ Որպեսզի նրա դիրքը չբացահայտի շնչառության պատճառով առաջացող գոլորշուց, նա անընդհատ ձյուն էր ծամում։ Ի դեպ, այս հնարքը մինչ օրս էլ լայնօրեն կիրառվում է հատուկ նշանակության ստորաբաժանումներում։
«Սպիտակ մահվանը» ոչնչացնելու համար ամբողջ զորմասեր էին ոտքի կանգնեցնում, պրոֆեսիիոնալ դիպուկահարների ջոկատներ էին հանում նրա դեմ, ականապատում էին տարածքը, հրետակոծում էին այն տեղանքը, որտեղ որ կասկածում էին նրա դիրքը։ Մի անգամ արկը այնքան մոտ էր պայթել, որ Հայհայի վրայից պայթյունի ալիքը պոկել տարել էր քողարկող հանդերձանքը, բայց իրեն՝ Հայհային, ոչ մի վնաս չէր պատճառել։ Չնայած իր դեմ կիրառվող բոլոր միջոցներին, այս քաջ ֆինը 100 օրում սպանեց 705 սովետական զինվոր և էապես բարձրացրեց իր զինակիցների բարոյահոգեբանական վիճակը։
Ի տարբերություն հոլլիվության ֆիլմերի, այս պատմության հերոսն այնուամենայնիվ ջրից չոր դուրս չեկավ։ Ի վերջո սովետական մի զինվորի կրակոց ոչնչացրեց Հահյհայի երեսի կեսը՝ հերթական ձեռնամարտերից մեկի ժամանակ։ Հայհան երկար ժամանակ կոմմայի մեջ անցկացրեց, բայց հետո ուշքի եկավ և հանգիստ ապրեց մինչև կյանքի վերջ՝ իր հարազատ գյուղում։ 
Յոգենդրա Սինգ Յադավ

Յոգենդրան ծառայում էր հնդկական գրենադերական գումարտակում 1999 թվականին տեղի ունեցած հեթական Պակիստանա-Հննդկական կոնֆլիկտի ժամանակ։ Նրանց զորամասի առջև խնդիր էր դրվել բավականին բարձր Վաֆգրի սարը և ոչնչացնել գագաթում տեղակայված երեք թշնամական բունկերները։ Խնդիրը բարդանում էր նրանով, որ սարը պետք էր բարձրանալ սառցե ժայռերով։ Քանի որ առանձին առանձին դա անելը երկար կտևեր, որոշվեց ուղղարկել մեկին, ով վերևից արդենն պարաններ կգցեր ներքև։ Յոգենդրան կամավոր կերպով իր պատրաստակապությունը հայտնեց դա անելու։
Երբ նա դեռ վերելքի կեսն էր հաղթահարել, պակիստանցիները նկատեցին նրա ջոկատին և փոթորկային կրակ բացեցին՝ ոչնչացնելով ջոկատի կեսը։ Ինքը՝ Յոգենդրան, երեք տեղից վիրավորվեց, բայց շարունակեց վերելքը։ 
Հասնելով գագաթին, նա միանգամից հայտնվեց բունկերից եկող կրակի կրակահերթերի տակ։ Զինվորն ընդունեց մարտը և սկզբում ոչնչացրեց առաջին բունկերը՝ նռնակը դիպուկ նետելով ուղիղ նեղ անցքը, իսկ հետո ներկուժեց երկրորդ բունկերը և իր ավտոմատով գնդակահարեց մեջը գտնվող պակիստանցիներին։ Երբ նրա ջոկատի մնացորդները բարձրացան սարի գագաթը, ապա զարմանքով հայտնաբերեցին, որ իրենց զինակիցը միայնակ ոչնչացրել է երկու բունկերները և առանց որևէ էական դժվարության ոչնչացրին նաև երրորդը։ Իր հերոսության համար մարտիկը պարգևատրվեց Param Vir Chakra շքանշանով, որն ամենաբարձր մարտական շքանշանն է հնդկական բանակում։ Այն տրվու է միայն այն դեպքերում երբ իրագրոծած սխրանքը «անհնար է կատարել»։
Ջեք Չերչիլլ

Փոխգնդապետ Ջեկ Չերչիլլ իր կենսագրության ընթացքում մի քանի մականնուններ վաստակեց. «Ռազմիկ Ջեկ Չերչիլլ», «Խենթ Ջեք» և այլն։ Նա բրիտանական բանակի ամենախելահեղ մարտիկն էր, ով զինված էր նետուաղեղով և շոտլանդական լայն դաշույնով։ 
1940 թվականի մայիսին Չերչիլն ու Մանչեսթերյան գնդի նրա զինակիցները գրոհեցին գերմանական պարեկախումբը Ֆրանսիայում։ Գրոհը սկսեց Չերչիլլը, ով խոցեց գերմանացի ֆելդֆեբելին նետով և դարձավ միակ բրիտանական զինվորը Երկրորդ համաշխարհայինում, ով այդ կերպ գերմանացի էր սպանել։ Դյունկերկյան մղձավանջից հետո Չերչիլլը անդամագրվեց հայտնի Կոմմանդոսների էլիտար ստորաբաժանում զուտ այն պատճառով, որ նրան դուր էր եկել անվանումը։
«Նետաձգություն» կոչվող օպերացիայի ժամանակ Չերչիլն արդեն Կոմմանդոսների երկրորդ հրամանատարն էր։ Այս օպերացիան իրականացվեց գերմանացիների կողմից զավթված նորվեգական Վոգսեյ կղզու վրա՝ 1941 թվականի դեկտեմբերի 27-ին։ Չերչիլը առաջինն էր, ով դուրս եկավ իր թաքստոցից, անվախ նվագեց ինչ որ մեղեդի իր շոտլանդական պարկապզուկով և այնուհետև սկսեց գերմանացիների վրա նռնակներ նետել։ Իր հերոսության համար նա պարգևատրվեց Մարտական խաչով։
Իտալիայում ծավալվող մարտական գործողությունների ժամանակ Չերչիլլի վաշտին  հանձնարարված էր գրավել Պյեգոլետտի քաղաքը։ Գիտակցելով, որ իր զինվորները չեն կարողանա աննկատ մնալով անակնկալի բերել հակառակորդին, Ջեկը որոշում է հերթական խենթությանը դիմել ու հոգեբանական գրոհի է անում իր զինվորներին, ովքեր մի քանի շարասյունով ու առանց կռանալու մոտենում են բնակավայրին, պարբերաբար «Կոմանդո´ս» գոչելով։ Հնարքը հաջողությամբ պսակվեց և 130 գերմանացի զինվոր գերի հանձնվեց։
1944 թվականին Ջեք Չերչիլլը գլխավորեց Հարավսլավիայոմ գործող կոմանդոսների միավորումը։ Մայիսին նրան հրամայվեց գրոհել նացիստների կողմից վերահսկվող ու ամրացված Բրաչ կղզին։ Նա կազմակերպեց մի խայտաբղետ զորք, որը բաղկկացած էր 1500 պարտիզանից և 43 կոմանդոսներից և առաջ նետեց նրանց ի մարտ։ Գրոհի ազդանշանը Չերչիրի պարկապզուկի մեղեդիներն էին... Գրոհը սարսափելի էր, միայն Ջեքն ու իր 6 զինակիցները կարողացան հասնեն իրենց թիրախին, այնքան սաստիկ էր ականանետերի ու գնադացիրների կրակը, իսկ Ջեքը աննկուն շարունակում էր նվագել «Մի՞թե դուք չեք վերադառնա» տխուր երգը։ Ի վերջո նրան՝ ուշաթափված վիճակում գերեցին, բաց մինչև նրան կհասցնեին բեռլին նա հաջոացրեց հրդեհել իրեն տեղափոխող ինքնաթիռը...
Սկզբում նրան Զաքսենհաուզեն համակենտրոննացման ճամբար տարան, որտեղից նա միանգամից փախավ, բայց նրան բռնեցին և ուղղարկեցին Ավստրիայում գտնվող մի այլ ճամբար, որտեղից նաև ևս փախավ՝ օգտվելով հոսանքի կարճ միացման արդյունքում անվնաս դարձած բարձր լարումով պատնեշի փչանալուց և մի քանի օր շարունակ անդադար քայլելուց և մոտ երկու հարյուր կիլոմետր հաղթահարելուց հետո նրան ի վերջո հաջողվեց հասնել արդեն ազատգրված Իտալիա։
Գերմանիայի կապիտուլյացիայից հետո այս տերմինատորին ուղղարկեցին Բիրմա՝ որպեսզի ճապոնացիների հետ էլ պատերազմի, բայց ի հեճուկս Ջեքի բուռն վրդովմունքի, ճապոնյան հանձնվեց ավելի շուտ, քան նա տեղ կհասներ։ Փոխգնդապետ Ջեքսոնն այսպիսի մի բան է ասել այդ կապակցությամբ. «Քանի որ ճապոնացիները խորամանկեցին ինձ, մեր ջոկատը ստիպված էր գնալ Իդնոնեզիայում պատերազմել» (խոսքը գաղությին լծից ազատվելու ազատագրակկան պայյքարի մասին է, որը թափ առավ Երկրորդ Աշխարհամարտի ավարտից հետո Հարավարևելյան Ասիայում և Աֆրիկայում)։


Էլվին Յորք

Էլվինը ծնվել էր Թեննեսի նահանգի խուլ հատվածներից մեկում և իր երիտասարդությունը վատնում էր տեղական բարերում հարբելով և կռիվների մեջ ընկնելով։ Երբ նրա ընկերներից մեկը զոհվեց նման կռիվներից մեկում, Էլվինը դադարեց հարբեցողությունը և պացեֆիստ դարձավ, ինչը սակայն չկանխեց, որպեսզի անտեսելով նրա առարկությունները, 1917 թվականին նրան ամերիկյան էքսպեդիցիոն կորպուսի հետ չուղղարկեին Եվրոպա՝ Արևմտյան ռազմաճակատ։
1 տարի անց նա դարձավ այն 17 հերոսներից մեկը, ով առաջին գծի մմոտ դեգերելու ժամանակ հանկարծակի հայտնվեցին գերմանական գնդացրային կետի մոտ, որը պաշտպանում էր երկաթուղային հանգույցը։ Սկզբում գերմանացիները հանգիստ գնդակահարեցին 9 ամերիկացու, իսկ կենդանի մնացածները փախուստի դիմեցին։ Բոլորը, բացի Յորքից...
Խեղճի վրա կրակում էր միանգամից 32 ծանր գնդացիր և ինչպես ինքը՝ էլվինն էր նկարագրում հետո իր օրագրում. «Ես ժամանակ չունեի թաքստոց փնտրելու, ինչ որ ծառի հետևում պատսպարվելու կամ գոնե թփերի մեջ ինձ նետելու։ Ես անգամ ժամանակ չունեի, որպեսզ գետնին պառկեի, այդ պատճառով ես պարզապես սպանում էի գերմանացիներին ամեն անգամ երբ նրանք հայտնվում էին իմ տեսադաշտում։ Սկզբում կրակում էի կանգնած դիրքից, հետո արդեն՝ պառկած։ Ասես Թեննեսիի հրաձգարանում լինեի, այն տարբերությամբ, որ գերմանացիները ավելի խոշոր ու հեշտ թիրախ էին քան հրաձգարանինը։ Դժվար է վրիպել նման մոտ տարածության վրա, ուստի ես չէի վրիպում։»
Մի քանի րոպե տևած այս ֆանտաստիկ մարտաֆիլմ հիշեցնող փոխհրաձգությունից հետո ցնցված գերմանացի լեյտենաննտը հետաքրքրվեց յորքից, թե արդյո՞ք նա անգլիացի է, քանի որ մինչ այդ ամերիկացիներին, որպես լուրջ զինվորներ ոչ ոք չէր ընկալում։ Երբ Յորքը հայտարարեց, որ ինքը յանկի է, գերմանացին պատասխանեց. «Հարգելիս, եթե դուք մի պահ դադարեք կրակել մեզ վրա, մենք սիրով գերի կհանձնվենք Ձեզ»։
10 րոպե անց Յորքը իր զորամասի դիրքեր վերադարձավ՝ ուղղեկցելով 133 գերի գերմանացու...

Օուդի Մերֆի

Նրան հարավային Ֆրանսիա ուղղարկեցին 1944 թվականին։ Մի անգամ նա հայտանաբերեց թշնամական գնդացրային հաշվարկ և սկզբում ճարպկորեն վերացրեց հաշվարկի հրամանատարին, այնուհետև մնացած թշնամիներին, իսկ հետո, տիրանալով թշնամական գնդացրին՝ 100 մետր շառավղում գտնվող ամեն շնչող գերմանացու, այդ թվում նաև հարևանությամբ գտնվող ևս երկու գնդացրային հաշվարկներ և իր ոչնչացման համար ուղղարկված դիպուկահարների ջոկատը... Հրամանատարությունը բարձր գնահատեց այս սխրանք՝ պարգևատրելով նրան շքանշանով և նշանակելով դասակի հրամանատար։ Չնայած այս պատվին, նրան շատ պինդ կպած մնաց «Shorty», կամ ինչպես մենք կասեինք «Ճուտո» մականունը։
Կես տարի անց նրան ուղղարկեցին Ֆրանսիական ռազմաճակատի կրիտիկական հատված, որտեղ ծանր մարտեր էին ընթանում։ Մարտերից մեկի ժամանակ, չնայած որ 128 հոգանոց վաշտից մնացել էր ընդամենը 19 կենդանի զինվոր և երկու М-10 տան, Ճուտոն որոշեց չնահանջել հարձակվող գերմանացիների առջև։
Հակառակորդն այդ մարտում ուներ կես դյուժին տանկեր և թվով մի քանի անգամ շատ զինվոր և քանի որ Մյորֆին օգնության հույս չուներ, հրամայեց իր զինվորներին պատսպարվել խրամատներում, իսկ երկու տանկերին ուղղարկեց իրենց վերջին մարտին։ Գերմանացիները ամերիկական տանկերի հերն անիծեցին շատ արագ և երբ թվում էր, որ ամեն ինչ կորած է, Ճուտոն մագլցեց խփված տանկի վրա և դրա խոշոր տրամաչափի գնդացիրով սկսեց մահ սփռել շուրջբոլորը։ Ընդ որում, նա քաջ գիտակցում էր, որ վառելիքով լցված բաքերով այրվող տանկը բնավ էլ աշխարհի ամենաանվտանգ վայրը չէ...
Նա շարունակեց մարտն այնքան ժամանակ, մինչև փամփուշտները չվերջացան՝ մոտ մեկ ժամ, ինչից հետո վայր ցատկեց տանկից ու վազեց դեպի այն խրաամատը, որտեղ իր զինակիցներն էին։ Ասում են, որ խրամատ միջ ցատկելու ու տանկի պայթելու պահերը համընկել են՝ հոլիվութդյան լավագույն ավանդույթների համաձայն...
Արդյունքում Օուդի մերֆին պարգևատրվեց գրեթե բոլոր հնարավոր մեդալներով ու շքանշաններով, որոնք գոյություն ունեին այդ ժամանակ՝ արևմտյան դաշնակիցների մոտ՝ ընդհանուր 33 հատ, որոնց թվում 5 ֆրանսիական և բելգիական։ Բնականաբար, ամերիկյան մեդալների թվում կար «Խիզախության համար» մեդալը ևս։
Պատերազմից հետո հերոսը տառապում էր հոգեկան բնույթի խնդիրներից, ընդունում էր անտիդեպրեսանտներ, իսկ հետո նաև թմրանյութեր սկսեց օգտագործել։ Սակայն նա ի վերջո թափ տվեց իրեն, բուժման կուրս անցավ և հրապարակեց «Դեպի դժողք և հետ» ինքնակենսագրական գիրքը, ինչից հետո նաև սկսեց նկարահանվել ֆիլմերում։

No comments:

Post a Comment