Saturday, January 12, 2013

Զրահաբաճկոնի էվոլյուցիան


Դրանք այլևս չեն զրնգում, չեն թայլում փրկաթյա սառը փայլով, զարդարված չեն տարբեր պատկերներով և զինանաններով, ավելին, մեր օրերում դրանք կարելի կրել անգամ վերնաշապիկի տակ։ Այնուամենայնիվ, առաջին հայացքից դիտարժան չթվացող այս իրերի բացակայության պարագայում դժվար է պատկերացնել ռազմական հաղթանակներ, կամ VIP մարդկանց պատշաճ պահպանություն։
История бронежилета
Այն հարցը, թե ո՞վ է առաջինը մտածել ռազմիկին հագցնել զրահ, որը կպահպաներ վերջինիս մահացու վնասվածքներից, մինչ օրս էլ գաղտնի է։ Հին Հունաստանում, իսկ հետագայում նաև հռոմում, ռազմիկները կրում էին բրոնզյա զրահներ՝ մկանոտ մարմնի տեսքով, ինչն էսթետիկական բարետեսության խնդիր էր լուծում և հոգեբանական ճնշում էր կիրառում հակառակորդի վրա։
Բացի դրանից, միայն մեր ժամանակներում, երբ արդեն ուսումնասիրված էին մետաղների հատկությունները, եկան այն եզրակացությանը, որ բրոնզաձույլ զրահներն իրականում թերագնահատված էին, որովհետև ի տարբերություն պողպատի, բրոնզը փափուկ է, ուստի փխրուն չէ։
История бронежилета
Բրոնզաձույլ զրահներ, այդ թվում ամբողջական, Հռոմը կիրառում էր մինչև մեր թվարկություն։ Բանն այն է, որ բրոնզը բավականին թանկ հաճույք էր, ուստի հռոմեական բանակը իր շատ հաղթանակներով պարտական է իր սպառազինությանը և իր լեգիոներների պաշտպանվածությանը։ Հոռոմի փլուզումից հետո դրաբինական գործը հետընթաց ապրեց, և այսպես կոչված Մութ Դարերում անցում կատարվեց պողպատե օղակզրահին և թեփուկավոր զրահին, որոնք ճիշտ է, այդքան էֆֆեկտիվ չէին ինչպես ամբողջական կիրասան, ավելի ծանր էին և անհարմար, բայց այնուամենայնիվ կարողանում էին քիչ թե շատ հուսալի պաշտպանություն ապահովել ձեռնամարտի ժամանակ։

История бронежилета
13-րդ դարում օղակազրահները հզորացվեցին «բրիգանտինայի» տխնոլոգիայի կիրառությամբ. ստանդարտ զրահին ավելանում էին նաև կտորապատ պողպատյա թիթեղներ։ 
История бронежилета
Բրիգանտինաները հիշեցնում էին ժամանակակից զրահաբաճկոնները, բայց այն ժամանակվա տեխնոլոգիաների պարագայում, դրանք չէին պաշտպանում ուղիղ ծակող հարվածներից մերձամարտում։ 14-րդ դարում օղակազրահը սկսեցի փոխարինել ավելի էֆեկտիվ զրահներով, իսկ բրիգանտինան օգտագործվում էր աղքատ մարտիկների կողմից, որոնք սովորաբար թեթև հետևակի ու նետաձիգների դերում էին հանդես գալիս։ 
История бронежилета
Պողպատյա ամբողջական զրահներով պաշտպանված ասպետական հեծելազորը մի որոշ ժամանակ հանդիսանում էր ճակատամարտի արդյունքը կանխորոշող իդեալական միջոց և սա շարունակվեց այնքան ժամանակ, մինչև ռազմի դաշտում չհայտնվեց հրազենը։
История бронежилета
Ստեղծված իրավիճակում հեծելազորին մնում էր միայն մեկ լուծում. ավելի թեթև զրահներ կրելու հաշվին մեծացնել իրենց արագությունը և սա, ի հավելում այդ ժամանակների հրազենի դանդաղ լիցքավորմանը և թույլ նշանառությանը, կոմպենսացնել ստեղծված անհավասարությունը։ Այսպիսով, 16-17-րդ դարերում հեծելազորի հիմնական զրահ մնաց կիրասան, կամ կրծքազրահը և ծնվեցին հեծելազորի ներ տարատեսակներ՝ կիրասիրներ և գուսարներ, բայց ի վերջո վառոդը հաղթեց զրահին ու հեծելազորը հրաժարվեց ցանկացած տեսակի զրահից՝ թույլ էֆֆեկտիվություն ունենալու պատճառով։
История бронежилета
Կիրասան բաղկացած էր երկու մասից՝ կրծքային ու մեջքային զրահներից, որոնք իրար էին փակցվում ուսերի հետևի կողմի վրա։ Որպեսզի զինվորին այն շատ անհանգսըժտություն չպատճառեր, ներսից դրվում էր բամբակով լցված բարձիկ։ Բնականաբար, այս զրահը չէր պաշտպանում թշնամու գնդակներից, բայց մերձամարտում այն հաճախ կյանք էր փրկում։ Սակայն, սառը զենքի դուրս մղվելուց հետո, այն բանակում մնաց միայն որպես հատուկ միջոցառումների ժամանակ, հատուկ ստորաբաժանումների կողից կրվող ցերեմոնիալ ատրիբուտ։
История бронежилета
Ինկերմանյան (1854) և Գետտիսբուրգի (1863) ճակատամարտերը, որոնցից առաջինի ժամանակ ռուս, իսկ երկրորդի՝ Ամերիկայի Հարավի զինվորներին պարզապես գնդակահարում էին տիրի թիրախների պես, ստիպեցին նոր մոտեցումներ ու արդիականացումներ մշակել զինվորների զրահապատման հարցում։ 
Այնուամենայնիվ, հրազենի զարգացումը ավելի բուռն էր, քան դրանից պաշտպանող միջոցների ու դրա հաշվին զինովրների շրջանում կտրուկ աճ ապրեցին և իրենց պիկին հասա 20-րդ դարում։ 
История бронежилета
Տարբեր փորձեր արվեցի, որպեսզի գտնեն ամեաօպլիմալ լուծումը։ Սկզբում փորձ արվեց վերադարձել պողպատյա վահաները, բայց դրանք շատ թույլ էֆեկտիվ էի, որովհետև նոր հրացանները հագիստ ծակում էին դրանք, իսկ երբ փորձ արվեց բավարար հաստությու ու չափս տալ դրանց, պարզվեց, որ դրանք չափազաց ծար ու անհարմար են։
Բայց այս գաղափարը չկորավ այլ տրանսֆորմացվեց։ Սկզբում պողպատյա վահաակներ սկսեցին տեղադրել սայլերի վրա, որոնց հետև պատսպարված զինորը շարժման մեջ էր այն դնում սեփական ոտքերի աշխատանքի հաշվին։ Ի՞նչ խոսք, սա սրամիտ լուծում էր, բայց գրեթե զրոյական արդյունավետությամբ, որովհետև այս զրահապատ սայլակները հնարավոր էր առաջ հրել մինչև առաջին խոչնդոտը։
История бронежилета
История бронежилетаՓոխարենը, ավելի հաջող էր կիրասաները վերադարձելու փորձը։ Առաջին քիչ թե շատ հաջող կիրասա-զրահաբաճկոն կարողացավ ստեղծել ռուս գիտնական Չեմերզինը, ում ստեղծած զրահաբաճկոն 1905 թվականին կատարած փորձարկումների ժամանակ ցույց տվեց իր ժամանակի համար բացառիկ արդյունք. դրա վրա 300 ոտնաչափ հեռավորությունից կրակ բացեցին 8 գնդացրերով և 36 գնդակ հասավ թիրախին, բայց ոչ մեկը չծակեց զրահը ու չճաքացրեց այն։ Այս զրահները լայնորեն կիրառվում էին ռուսական բանակի կողմից առաջին աշխարհամարտի տարիներին։
Այս զրահը նաև առաջինն էր, որ սկսվեց կիրառվել ոչ միայն բանակում, այլև ոստիկանությունում՝ ավետլի թեթև տարբերակով։ Այդ ժամանակվա փաստաթղթերում նշվում է, որ նման զրահի վրա արձակված գնդակները ոչ միայն չեն կարողանում ծակել այն, այլև դեֆորմացվելով ու խրվելով զրահի մեջ, չեն առաջացնում բեկորններ, որոնք կարող էին վնասել մոտակայքում գտնվող այլ անձանց։

История бронежилета
Ռուսաստանի օրինակին հետևեցին նաև արևմտյան տերությունները, հատկապես, Ֆրանսիան ու ԱՄՆ-ը, որոնք տարբեր փորձարկումներ էին իրականացնում հենց մարտի դաշտում։ Այդ փորձանմուշներից ոմանք զինվորներին դարձնում էին այլմոլորակայինների պես։
История бронежилета
Գերմանական բանակը այլ ուղղությամբ շարժվեց։ Կայզերական զորքերում զինվորների սաղավարտներին կարելի էր ավելացնել հատուկ պողպատյա դիմակ, որը կցվում էր բուն սաղավարտին՝ դրա երկու կկողմերի վրա գտնվող ելուստներից կախվելով։ Այս ելուստների պատճառով գերմանացիներին ծաղրում էին «կոտոշավոր» լինելու համար, իսկ ինքը՝ նորամուծությունը թեև պաշտպանում էր զինվորի դեմքը, փամփուշտի ուղիղ խոցումից, բայց չէր պաշտպանում զինվորի վիզը, որը կոտրվում էր գնդակի դիպման էներգիայից, այնպես որ, մեծ հաշվով սա ևս անիմաստ նորամուծություն էր։
История бронежилета
Գերմանացիները զրահների այլ տարբերակների մարտական փորձարկումներից հետո հանգեցին բարդ երկընտրանքի, որն ավելի շատ փակուղի էր հիշեցնում. թեթև զրահները թույ էին պաշտպանում, կամ ընդհանրապես չէին պաշտպանում անգամ սովորական հրացանների փամփուշտներից, իսկ այն զրահները, որոնք ի վիճակի էին էֆֆեկտիվ պաշտպանել, այնքն ծանր էին լինում, որ դրանցով գրեթե անհնար էր տեղաշարժվել։
История бронежилета
Զինվորների համար զրահ ստեղծելու ուղղությամբ կատարվող հետազոտոււթյունները կասեցվեցին Առաջին Աշխարհամարտի ավարտի հետ։
История бронежилета
Հարաբերականորեն հաջող փոխզիջումային տարբերակ մշակվեց միայն 1938 թվականին՝ Կարմիր բանակի համար։ Նոր պողպատյա կրծքազրահը պաշտպանում էր զինվորին միայն առջևից, բայց լավ էր պաշտպանում քանի, որ մեջքի հատված բացակայության հաշվին հնարավոր էր դարձել ավելացնել դիմային մասի հաստությունը՝ առանց չափից ավելի ծանր զրահ ստանալու։
Բայց այս որոշման բոլոր թույլ կողմերը ակներև դարձան Ֆիննական պատերազմի ժամանակ և 1941 թվականին սկսվեցին նոր կրծքազրահի նախագծման աշխատանքները, որոնք իրականացվում էին Մետաղների Ինստիտուտի զրահի լաբորատորիայում։
История бронежилета
СН-42-ը բացկացած էր երկու պողպատյա թիթեղներից՝ վերին ու ստորին, որոնցից յուրաքանչյուրը 3 միլիմետր հաստություն ուներ։ Այս նոր մոտեցում թույլ տվեց բարձրացնել զրահը կրող զինովորի շորժունակությունը և բավականին լավ էր պաշտպանում (խոցելի էր ինքնաձիգի փամփուշտի համար միայն 100 մետրից ավելի մոտ տարածության վրա), բայց չէր պաշտպանում հրացանների ու գնդացիրների ավելի խոշոր տրամաչափ ունեցող փամփուշտներից։ 
Այս զրահները կրում էին առաջին հերթին բանակային հատուկ նշանակության ստորաբաժանումների մարտիկները՝ գրոհային ինժեներա-սակրային բրիգադները (ШИСБр), որոնց մարտի էին նետում միայն ռազմաճակատի ամենաթեժ կետերում, ամրացված շրջանների գրավման և փողոցային մարտերի ժամանակ։
Մեծ Հայրենականի վետերանների հիշողությունները այս զրահի վերաբերյալ իրարամերժ են. ոմանք խիստ դժգոոհւմ էին դրանից, իսկ ոմանք էլ դրանից չէին բաժանվում։ Հետազոտությունները ցույց տվեցին, որ այս զրահներից գոհ էին նրանք, ովքեր կրել էին դրանք քաղաքային մարտերում, իսկ դժգոհ էին նրանք, ովքեր ստիպված էին եղել կիլոմետրեր սողալ սրանցով՝ դաշտային պայմաններում։
История бронежилета
Մինչև 1946 թվական մշակվեցին ևս մի քանի կրծքազրահներ և փոքր վահանակներ։
История бронежилета
Պողպատյա կիրասաներն ունեին մի շարք թերություններ. մեծ քաշ, շարժունակության խոչընդոտում, այն կրողին վիարվորող բեկորների առաջացում՝ գնդակի դիպման դեպքում։
Այս թերություններից հաջողվեց ձերբազատվել, երբ կիրառության մեջ մտան բարձր պնդության սինթետիկ թելերը։
История бронежилета
Այս անգամ առաջինը ամերիկացիներն էին, ովքեր Կորեական պատերազմի ժամանակ իրենց զինվորներին հագցնում էին բազմաշերտ նեյլոնից բաճկոններով։ Այս բաճկոնների որոշ տարատեսակներ հիրավի ունեին սովորական բակոնի նմանություն, օրինակ, դրանք կոչկվում էին մեջտեղից, ինչպես դասական բաճկկոնը։ Ի սկզաբնե դրանք անզոր էին փամփուշտների դեմ և նախատեսված էին զրահատեխնիկայի ներսում գտնվող անձնակազմին մանր բեկորներից պաշտպանելու համար։
Հետագայում, այս բաճկոններըը վերամշակվեցին և դրանց մեջ սկսեցին ավելացնել փոքր մետաղյա թիթեղներ։ այս նմուշներով արդեն սկսեցին հանդերձել նաև հետևակային ստորաբաժանումները։
История бронежилета
Հենց այս զրահաբաճկոններով էլ ԱՄՆ-ը մտավ Վիետնամական պատերազմի մեջ։ Մարտական գործողությունների առաջին մի քանի տարուց հետո անցկացված հետազոտությունները ցույց տվեցին, որ մարտական կորուստների 70-75 տոկոսը պայամանավորված էին իրանի շրջանում ստացած բեկորային վերքերով։ Հենց այս պատճառով էլ ամերիկացիները ձեռնամուխ եղան նոր զրահաբաճկոնի ստեղծմանը։ 1965 թվականին տեղի ունեցած կեվլարի հայտնագործությունը իսկական հեղափոխություն էր զրահաբաճկոնների զարգացման մեջ։ Հենց կեվլարից ու հատուկ կերամիկայից պատրաստված զրահաբաճկոնները անգամներով ավելի էֆեկտիվ էին, քանի մինչ այդ եղած բոլոր տարբերակները։
История бронежилета
Խորհրդային Միությունում նմանօրինակ զրահաբաճկոններ սկսեցին պատրաստել միայն 1957 թվականից և արտադրելով մի քանի հազար նմուշ, որոշել չսկսել զանգվածային արտադրություն մինչև «լարվածության շրջան» չսկսվի։
История бронежилета
Սովետական զրահաբաճկոնն իրենից ներկայացնում էր ալյումինե վեցանկյունների մոզաիկա, որոնց հետևում կապարէ թելերի հսյուսվածք էր ու բամբակի շերտ։ 
История бронежилета
Հենց այս զրահաբաճկոններով էր զինված խորհրդային բանակը, երբ սկսվեց Աֆղանական պատերազմը, որի ժամանակ թեև դրանք ճանաչվեցին ոչ բավարար արդյունավետ, բայց ձեռք բերվեց օգտակար փորձ նոր մոդելներ մշակելու համար։ 1981 թվականին արտադրության ընդունվեց 6Б2 (Ж-81) զրահաբաճկոնը, որտեղ ալյումինի թիթեղիկները փոխարինվեցին տիտանից 1.25 մմ հաստությամբ թիթեղիկներով, որոնք պատված էին ТСВМ-ДЖ հատուկ արմիդ կտորով։ 
Կշռելով ընդամենը 4.8 կիլոգրամ, այն պաշտպանում էր բեկորներից ու ատրճանակի գնդակներից, իսկ երկարափոխ հրազենից արդեն այքան էֆֆեկտիվ չէր պաշտպանում. օրիանկ՝ 7.62 մմմ տրամաչաձի փամփուշտը կարող էր խոցել այս զրահը արդեն 400-600 մետրի վրա։
История бронежилета
Աֆղանական պատերազմը սկայան ստիպեց, որ այսքանով չբավարարվեն ու ի վերջո ստեղծվեց 12 կիլոգրամ կշռող 6Б3ТМ զրահաբաճկոնը, որը մոդերնիզացնելով ստացան ավելի թեթև՝ 8.2 կիլոգրամ կշռող տարբերակներ, որոք ավելի լավ էին պաշտպանում զինվորներին։
История бронежилета
Այս զրահաբաճկոններում նաև առաջին անգամ փորձեցին օգտակար նորամուծություններ ներմուծել և դրանց վրա սկսեցիկ կարել նաև հատուկ գրպանիկներ ինքնաձիգի փամփուշտակալների համար։ 1986 թվականին ստեղծվեց 6Б5 (Ж-86) զրահաբաճկոնը, որն առաջին ունիֆիկացված զրահաբաճկոնն էր. Խորհրդային ու ռուսական զրահաբաճկոնները իրենց մեջ ներառում էն հատուկ թելերի, տիտանի, կերամիկայի ու պողպատի էֆֆեկտիվ ներառություն։
История бронежилета

История бронежилета

История бронежилета
История бронежилета
Մինչդեռ, նախատեսվում էր նոր հեղափոխություն՝ զրահաբաճկոնային մրցավազքում։ Հոլանդական 
«Heerlen» ընկերությունը հայտարարել է «Dyneema SB61» թելերի մշակման մասին, որը իրենից ներկայացնում է պոլիէթիլենի տարատեսակ և որը 40 տոկոսով ավելի պինդ կլինի, քան կևլարը, իսկ ԱՄՆ Դելավրի Համալսարանի և «US Army Research Laboratory»-ի մասնագետներն արդեն խոսում են աննախադեպ ու նորարարական «հեղուկ-զրահի» մասին։ Այս նոր կոնցեպտը իրենից ներկայացնում է էլի նույն կևլարը, որը ներծծված է հատուկ STF լուծույթում՝ կվարցի ու պոլիէթիլենգլիկոլի միկրոսկոպիկ տարրերի խառնուրդում։ Այս կերպ կվարցը՝ ներթափանցելով թլի գյուսվածքների մեջ փոխարինում է անհարմար պողպատյա թիթեղիկներ կիրառելու անհրաժեշտությունը։
История бронежилета
Ինչպես և կիրասաների դեպքում, այնպես էլ նոր զրահաբաճկոնների, առաջին հաջող նախադեպերից հետո, անմիջաես հայտնվեցին քաղաքացիական անձինք, ովքեր անպայման ուզում էին ունենալ այս հրաշք «շորերից»։ 
История бронежилета
Քաղաքացիական մոդելները հիմնականում պիտանի են սովորական ատրճանակների գնդակներից պաշտպանելու համար, բայց դրանք չեն պաշտպանի ինքնաձիգից, կամ դանակից։
История бронежилета

История бронежилета
Տեսականորեն, քաղաքացիական անձանց համար նախատեսված զրահաբաճկոնները կարող են պաշտպանել անգամ Մ-16-ից ու Կալաշնիկովից, բայց միայն այն դեպքում, երբ կրակել են մի քանի հարյուր մետրից ու ոչ զրահահար փամփուշտով։
Իհարկե, միշտ էլ կարելի է զրահաբաճկոնի մեջ խցկել այնպիսի հաստության թիթեղ, որի կկարողանա պահել անգամ խոշոր բրամաչափի փամփուշտը, բայց դա ոչ մի իմաստ չի ունենա, որովհետև մարդը միևնույն է կմահանա այն իմպուլսից, որն առաջանում է գնդակի կինետիկ եներգիայից։
История бронежилета
Օրինակ, ատրճանակից արձակված գնդակը դիպչելով զրահաբաճկոն կրող մարդուն այնպիսի ցավային զգացողություն է առաջացնում, ինչ կառաջանար, եթե այդ մարդուն լավ հարված հասցներ պրոֆեսսիոնալ բռնցքամարտիկը։ Ինքնաձիգի գնդակի դեպքում, ցավային զգացողությունը նման է մեծ մուրճով (кувалда) հասցված հարվածի, որը կոտրում է կողքերը և վնասում ներքին օրգանները։ 
История бронежилета
Այսպիսով, զրահաբաճկոնները իհարկե շատ օգտակար են մարտիի դաշտում և ոչ միայն, բայց այն երբեք չի եղել ու ամենայն հավանականությամբ չի լինի հարյուր տոկոսանոց երաշխք, որ դուք ապահովված էք դավադիր գնդակից, իսկ մարդկային մտքի մի քանի հազարամյակի պայքարը բերել է զուտ նրան, որ արձակված քնդակի մահացու դառնալու հեռավորությունն է կարճացրել։

No comments:

Post a Comment