Ամերիկյան Odyssey Marine Exploration վերջերս հաղորդել է, որ հաջողվել է 1941 թվականին խորտակված ռազմա-տրանսպորտային նավի միջից 48 տոննա մաքուր արծաթ հանել. Նավը խորտակվել էր իռլանդական Գոլուեյ քաղաքի 300 մղոն հեռավորության վրա։ 48 տոննա արծաթն այսօրվա շուկայաական գներով կազմում է մոտ 50 միլլիոն դոլար, ինչը ամենևին էլ ռեկորդ չի հանդիսանում՝ համեմատած գտնված այլ գանձերի արժեքների հետ։
Եվ այսպես, մեր հիթ շքերթը սկսենք «Էդինբուրգ» հածանավի խորտակված գանձից։ 1981 թվականին, այս նավի պահոցներից ջրի երես կարողացան բարձրացնել 5.5 տոննա մաքուր ոսկի։ Նավը 1942 թվականին՝ Մուրմանսկից Անգլիա վերադառնալու ճանապրհին, վնասվել էր գերմանական գրոհի արդյունքում և խորտակկվել էր նավապետի հրամանով։ Ի դեպ, 5.5 տոննա ոսկու գինն այսօր կազմում է մոտ 223 միլլիոն դոլար։
|
Իսկ այս մարդը հանդիսանում է աշխարհի ամենահայտնի գանձերի որսորդը։ Նրա անունը Բարրի Քլիֆֆորդ է, ով հանրահայտ դարձավ այն բանից հետո, որբ Ֆլորիդայի առափնյա Քեյփ-Քոդ լողափից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա հայտնաբերել էր դեռևս ծովահենների ժամանակաշրջանում արված գանձերի թաքստոց։
Երևի նրա գտածոից հետո այնքան են փորփրել տեղանքը, որ կարող են հանգիստ կարտոֆիլ ցանել՝ հողը վարած է։Ճ
|
Մյուս գանձը ևս հայտնաբերվել է Ֆլորիդայի արևաշատ ափերի մոտ։ 1985 թվականին՝ 15 տարի տևած փնտրտուքներից հետո, վերջապես գտնվել է «Ատոչա» գալեոնում եղած գանձերի մի մասը։ Հարավային Ամերիկայի գաղութներից իսպանական մետրապոլիա գանձեր փոխադրող նավը խորտակվել էր 1622 թվականին՝ փոթորիկի արդյունքում։
|
Իսկ այժմ ուշադրություն։ Odyssey Marine Exploration ընկերությունը, որի փեշակը հենց գանձեր փնտրելն է, 2007 թվականին, խորտակված մի նավի մեջից հայտնաբերել է 500 հազար ոսկյա և արծաթյա դրամներ, որոնց իրական գինը դժվար է որոշել, քանզի մետաղադրամները գնահատվում են ոչ միայն որպես զուտ թանկարժեք մետաղի գրամմաժով, այլ մեծ պահանջարկ են վայելում մետաղադրամների ու հնությունների հավաքածուներ հավաքով մեծահարուստների մոտ։
|
Ընդհանրապես, Երկրորդ աշխարհամարտի տարիներին տոննաներով ոսկի, պլատինա, արծաթ և ադամանդներ են հայտնվել ծովի հատակաին՝ նացիստների սուզանավերի գործողությունների պատճառով։ Այսպես, 2009 թվականին, 1942 թվականին խորտակված անանուն մի նավ է հայտնաբերվել Հարավային Ամերիկայի հյուսիս-արևելյան ափերի մոտ, որի մեջ Ոսկի, Պլատինա և ադամանդնե էին։
|
Սիրողական հնեաբանությամբ զբաղվող Թերրի Հերբերթի բախտը բերել է։ 2009 թվականին նա պատահաբար հայտանաբերել է անգլո-սաքսոնական դարաշրջանի գանց՝ ոսկու և զարդարանքների տեսքով։ Դեպքը տեղի է ունեցել Բրիտանկան Սթաֆֆորդշիրի մերձակայքում պեղումներ անելու ժամանակ։
|
2010 թվականին, էլի նույն Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է 160 կիլոգրամ ընդհանուր քաշով հռոմեական բրոնզե մետաղադրամներ, որոնք ծածկված են եղել 30 սանտիմետր հաստությամբ բողաշերտով ծածկված կավե կճուճի մեջ։
|
Երբևէ հայտնաբերաված ամենախոշոր գանձերից մեկի ընդհանուր արժեքը կազմել է 22 միլլիարդ դոլար։ Հանձը պահված է եղել Պադմանաբխասոամի կոչվող հնդկական վանքում՝ Հնդկաստանի Կերալա նահանգում։
|
2011 թվականի բավարական բոքրիկ քաղաքներից մեկի գրադարանում պատահաբար հայտնաբերել են յուրահատուկ մետաղադրամների հավաքածում՝ բաղկացած հունաան, հռոմեական, բյուզանդական, ինչպես նաև բոնապարտյան Ֆրանսյիայի ժամանակաշրջանի նմուշների։ Հավաքածուի շուկայական արժեքը կազմում է միլլիոնավոր դոլարներ։
|
Եվս 17 տոննա արծաթ են հայտնաբերել 2011 թվաանին՝ 2.5 կմ խորության վրա գտնվող բրիտանական խորտակված «Մանթոլա» (ո՞վ էլ լիներ իրանց տեղը, մանթո կլիներ) նավի մեջ, որը խորտավել էր դեռևս 1917 թվականին՝ կրկին գերմանացիների կողմից։ Հայտնաբերված գանձի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 15 միլլիոն դոլար։
|
No comments:
Post a Comment