Պատմության ողջ ընթացքում ոսկին միշտ էլ արժևորված է եղել
մարդու կողմից և հանդիսացել է հարստության խորհրդանիշ։ Իրականում, կա երեք
հիմնական պատճառ, որոնք ոսկուն տալիս են այդ բացառիկ և էլիտար կարգավիճակը՝
գեղեցկությունը, հազվադեպությունը և քիմիական իներտությունը։ Ըստ էություն, երկաթն էլ կարող էր այդքան թանկարեք լիներ,
եթե ոսկու պես հազվադեպ հանդիպող մետաղ լիներ։
Ինչպես հայտնի է, ոսկին դեղին գույնի փափուկ մետաղ է, որը
նաև ամենածանր քիմիական տարրերից մեկն է (200 խորանարդ սանտիմետրանոց ոսկու կտորը
կշռում է 540 կիլոգրամ), բայց միևնույն ժամանակ ամենահեշտ մշակվող մետաղներից է,
որը կարող է ընդունել գրեթե ցանկացած ձև (2 քառակուսի սանտիմետր մակերեսով ոսկու
թիթեղը կշռում է մեկ գրամ)։
