Wednesday, September 19, 2012

15 հետաքրքիր փաստ աղբի մասին


Интересные факты об отходах
  • Հարավային Կորեայում օգտագործած պահպանակներից պատրաստում են մազերի լենտեր։ Թեև այս լենտերը բավականին լավ են վաճառվում, այնուամենայնիվ որոշ բժիշկների մոտ հարցեր կան՝ կապված հարցի հիգիենիկ կողմի հետ։
  • Շատ ավելի հավանական է, որ միջին ստատիստիկական ամերիկացին կգնա հին իրը վերամշակման հանձնելու, քան ընտրությունների մասնակցելու։
  • Միայն ԱՄՆ-ում տարեկան 18 միլլիարդ օգտագործած տակդիր է աղբը նետվում։
  • Ամեն տարի դագաղների պատրաստման համար օգտագործվում է 90272 տոննա պողպատ, 2700 տոննա պղինձ և բրոնզ, 9 միլլիոն մետր տոքսիկ լաքով պատված տախտակ։ Փոխարենը, բրիտանական Էկոպոդ ընկերություննե առաջարկում է հարցի օրիգինալ լուծում՝ 100% վերամմշակված թղթից պատրաստված դագաղների տեսքով։
  • ԱՄՆ-ում ապրում է աշխարհւ բնակչության միայն 4 տոկոսը, սակայն այս երկիրն առաջին տեղն է զբաղեցնում աղբագոյացման հարցում։ Միայն 2006 թվականին ամերիկացիները 250 միլլիոն տոննա աղբ են թափել, իսկ ԱՄՆ-ի հարևան կանադան օրինակ՝ 8 անգամ ավելի քիչ։
  • Մինչև 20-րդ դարը Ամերիկայում և Եվրոպայում տարածված էր թափոնների երկրորդական կարիքների նպատակով օգտագործում, հատկապես գյուղատնտեսությունում։ Օրինակ, միջին դարերում հավաքում էին մարկանց մեզը՝ կաշվի վերամշակման, ինչպես նաև բարութի արտադրության համար։
    Երկրորդական օգտագործման համար ամենատարածված թափոնը ոսկորներն էին, որոնք օգտագործվում էին կոճակկներ, ժելլատին, տարբեր սոսնձող նյութեր, ինչպես նաև թուղթ պատրաստելու համար։ 
  • Ի հավելում աղբի այրմամբ զբաղվող ձեռնարկությունների, որոնք օրեկան 800 տոննա աղբ են այրում, 20-րդ դարի սկզբին ԱՄՆ-ում և Եվրոպայում բավականին մեծ տարածում գտավ այսպես կոչված «ռեդուկցիա» երևույթը, որի ժամանակ տարբեր թափոններ, հիմնականում օրգանական ծագման թափոնները, խառնելով իրար և վերամշակելով ստացված յուղային զանգվածը օգտագործում էին օճառի, մոմերի և օծանելիքի արտադրության մեջ։
  • Պլաստիկ տարաների վերամշակումը անհամեմատ ավելի հեշտ և ավելի քիչ էներգատար է, քան թղթե փաթեթներինը։
  • Ալյումինե բանկայի վերամշակումը կարող է տնտեսել բավարար էներգիա, որպեսզի հեռուստացույցը 3 ժամ աշխատի։
  • Ֆինանսական համաշխարհային ճգնաժամը շատ ծանր անդրադարձավ թափոնների վերամշակումով զբաղվող ընկերությունների վրա։ Օրիկակ՝ ստվարաթուղթի գինը 135-ից ընկավ 35 դոլլար՝ մեկ տոննայի դիմաց, իսպ պոլիէթիլենային շշերըի կիլոգրամի գինը 45 սենթից իձավ չորս սենթի։ 
  • Ամեն տարի ամերիկացիները այնքան շատ են գազավորվածը ըմպելիքների տարաներ թափում, որ դրանցով կարելի է միչև լուսին հասնող 20 աշտարակ կառուցել։
  • Համակարգիչներից և բջջային հեռախոսներից տարեկան 50 միլլիոն տոննա թափոններ են գոյանում, ինչը բավական է, որպեսզի երկու տարվա կուտակված թափոնով բեռնատարներով «շղթայել» մոլորակը։
  • Չինական Մեծ Պատը և Նյու Յորքի աղբանոցը մարդածին միակ օբյեկտներն են, որոնք տիեզերքից կարելի է տեսնել անզեն աչքով։
  • Ծխախոտի ֆիլտրնների քայքայման համար պահանջվում է 12 տարի, ալյումինե բանկայի համար՝ 200-500 տարի, սինթետիկ տակդիրների և հիգիենիկ բարձիկների համար՝ 500-800 տարի, ստիրոֆոմի և պենոպոլիստիրոլի համար՝ 5000 տարի, իսկ ապակու քայքայման համար պահաանջվում է 1 միլլիոն տարի։

No comments:

Post a Comment