Ավստրալիայի դաշնային ոստիկանությունը մի քանի տարի առաջ ձերբակալել էր ավստրալաբնակ հայերի մի խումբ՝ շատ զվարճալի մեղադրանքով. բանն այն է, որ այս «հանցավոր խմբավորումը» մի քանի տարի շարունակ ճապոնացի տուրիստերի վաճառել է պուդելներ, սակայն ի զարմանս ճաոնացիների, մի որոշ ժամանակ հետո պարզվում էր, որ իրենց գնած պուդելները... ոչխարներ են։
Ուրեմն, էս մեր հայերը գնում էին բրդատու ոչխարների խմբաքանակ, որոնց վրայի բուրդը թրաշում էին, թողնելով միայն սմբակների և պոչի հատվածում, ինչպես նաև գլխի որոշ հատվածներում, ներկում էին սրանց ու ճապոնացիների վրա վաճառում որպես հազվադեպ ցեղատեսակի պուդել շուն։
Սա շարունակվել է այնքան ժամանկ, մինչև ճապոնացիներից մեկը այնուամենայնից տարակուսանք է հայտնել իր ծանոթին, թե ինչու՞ է իր ավստրալական պուդելը հրաժարվում մսից և միայն խոտ ուտում... մի Խոսքով, կապնվել են Ավստրալիայի իշխանությունների հետ և հարցը լուծվել է։
Այո´, մենակ հայերը կարող են անգամ հանցագործությունները հումորով անել։
No comments:
Post a Comment