Հայաստանի
հավաքականի ու Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել
ՈւԵՖԱ-ի մեդիայի բաժանմունքի թղթակցին: Հարցազրույցը ներկայացնում ենք կրճատումով:
-
Հայաստանի հավաքականըհոկտեմբերին իրառաջինտնային հանդիպումըկանցկացնի Աշխարհի 2014թվականի
առաջնությանընտրականփուլում՝ընդունելովսեփական հարկի տակ Իտալիային: Կարո՞ղեն արդյոքհայերը
խնդիրներ ստեղծել նման լուրջ թիմի,ինչպես նաևմյուս մրցակիցների համար:
-
Մենք կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի ոչ միայն խնդիրներ ստեղծենք իտալացիների համար,
այլ նաև կխաղանք հաղթանակի համար: Չէ՞ որ մենք հանդես ենք գալիս սեփական հարկի տակ,
մեր երկրպագուների առջև: Մենք պետք է ամեն ինչ անենք՝ հաղթանակի համար:
-
Ի՞նչ կասեք Իտալիայի հավաքականի հոյակապմրցելույթների մասին՝ Եվրո-2012-ի եզրափակիչ
փուլում: Նրանքմինչև եզրափակիչ հասան:
-
Իմ կարծիքով, Իտալիան ամենադիտարժան ֆուտբոլը ցուցադրեց մրցաշարի հենց մեկնարկից: Իտալացիները
արժանի էին խաղալ եզրափակիչում: Ու չնայած 0:4 հաշվով պարտությանը, նրանք արժանի մրցակից
էին:
-
Ի՞նչ արդյունք եք ակնկալում Իտալիայի հետ խաղում:
-
Ես գիտեմ, որ սա մեծ փորձություն է մեզ համար: Ու մենք լավ խաղ ենք ակնկալում: Մենք
մեր երկրի համար ենք խաղում, ու ամեն ինչ կանենք, որ հաղթանակ տոնենք:
-
Կարո՞ղ է արդյոք Հայաստանը դուրս գալ խմբից:
-
Մենք չենք մտածում այն մասին, թե ում կհաղթենք կամ ում կպարտվենք: Մենք փորձում ենք
հաղթել ցանկացած խաղում:
-
Որո՞նք են Հայաստանի ազգային հավաքականի ուժեղ կողմերը:
-
Չնայած նրան, որ մենք մի շարք երիտասարդ ֆուտբոլիստներ ունենք կազմում, բայց թիմը մոտիվացված
է հաղթանակների: Մենք փորձում ենք աջակցել միմյանց: Ու եթե նույնիսկ ինչ-որ մեկը սխալ
է թույլ տալիս, ոչ ոք նրան չի մեղադրում:
-
Կարո՞ղ եք մեկնաբանել Վարդան Մինասյանի աշխատանքը: Ինչպիսի՞ն է նրա ազդեցությունը թիմի
վրա:
-
Նա շատ երիտասարդ ու լավ մարզիչ է: Մենք ուրախ ենք աշխատել նման մասնագետի հետ:
-
Դուք աշխատել եք նրա հետ «Փյունիկում»: Արդյո՞ք դա առանձնահատուկ է դարձնում Ձերհարաբերությունները:
-
Ամենակարևորն այն է, որ նա հասկանում է ֆուտբոլիստներին: Մինասյանը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի
կարիերան մի քանի տարի առաջ է ավարտել: Նա մեզ խորհուրդներ է տալիս, որպեսզի կարողանանք
զարգանալ:
-
Վերջին երեք տարվա ընթացքում երկու անգամ Դուք դարձել եք «Հայաստանի տարվա լավագույնֆուտբոլիստ»:
Ի՞նչեք կարծում, Ձեր առաջխաղացումը այս երեք տարիների ընթացքում մե՞ծ է:
-
Ես չեմ կարող այդ մասին դատել: Ես կցանկանայի շարունակել առաջխաղացումը: Կցանկանայի
շնորհակալական խոսքեր ասել իմ թիմին: Առանց նրանց այս ամենն անհնար կլիներ: Ես ամեն
օր աշխատում եմ, որ էլ ավելի մեծ առաջխաղացում ապրեմ:
-
Հայաստանի հավաքականը ունի մի քանի փորձառու առաջատարներ, օրինակ Ռոման Բերեզովսկին
ևՍարգիսՀովսեփյանը: Դուք նույնպես փորձ ունեք ելույթ ունենալու, այնպիսի խոշոր մրցաշարերում,
ինչպիսին,օրինակՉեմիպոնների լիգան է: Ի՞նչ եք կարծում, մոտ ժամանակներս Դուք կդառնա՞ք
թիմի առաջատարներից մեկը:
-Դա
շատ մեծ պատիվ է ինձ համար՝ խաղալ այդպիսի ֆուտբոլիստների հետ, նրանք՝ հայկական ֆուտբոլի
լեգենդներ են: Ես շատ եմ սովորում նրանցից' դաշտում և դաշտից դուրս: Ես ցանկանում եմ
օգտակար լինել իմ թիմին և հետագայում հասնել այն խաղացողների մակարդակին, որոնց դուք
հիշատակեցիք:
-
Հոկտեմբերին Սարգիս Հովսեփյանը հավաքականում կնշի իր կարիերայի 20-ամյակը: Դուք կարո՞ղ
եք մեզինչ-որբան պատմել նրանից: Ի՞նչպես է մոտիվացնում այդպիսի խաղացողի ներկայությունը
ուրիշֆուտբոլիստներին:
-Նրա
ջանասիրությունը օրինակ է ծառայում մեզ' երիտասարդ խաղացողներիս համար:
-
Ո՞րքանով է կարևոր Սարգիս Հովսեփյանը հայկական ֆուտբոլի և սպորտի համար:
-Նա
Հայաստանի հավերժ առաջատարն է: Նա հիանալի օրինակ է երիտասարդ ֆուտբոլիստների համար:
-
Դուք կարծում եք, որ աճե՞լ եք, որպես խաղացող, այն բանից հետո, երբ սկսեցիք աշխատել
Միրչա Լուչեսկույիհետ:
-
Ես փորձում եմ աշխատել՝ ամեն րոպե, ամեն ժամ, ամեն օր, որպեսզի աճեմ և օգնեմ իմ թիմին:
Անում եմ ամեն ինչ, որ չվատնեմ մարզչի վստահությունը, քանի որ նա միշտ եղել է հիանալի
մարզիչ իմ համար: Ի շնորհիվ Միրչա Լուչեսկուի, Ուկրաինայի առաջնությունում արդեն խփել
եմ 11 գոլ' 8 հանդիպման ընթացքում:
-
Ի՞նչպես եք վերաբերվում Չեմպիոնների լիգայի վիճակահանությանը: Դուք հանդիպելու եք'
«Չելսիին», «Յուվենտուսին» և«Նորդսյելանդին»:
-
Մենք ի վիճակի ենք դուրս գալ խմբից: Միրչա Լուչեսկուն կբացատրի մեզ, ինչպես պայքարել
մրցակիցների հետ և մենք հույս ունենք' անցնել հաջորդ փուլ:
-
Ի՞նչքանով են փոխվել «Շախտյորի» հավակնությունները եվրագավաթների հետ կապված, այն պահից
ի վեր,երբ Դուքտեղափոխվեցիք ակումբ:
-Անցած
տարվա համեմատ, երբ մենք խաղում էին, ոչ այնքան լավ, այս տարի մենք կանենք ամեն ինչ,
որպեսզի հասնենք փլեյ-օֆֆ: Այսօր մեր երկրպագուների սպասելիքները ուրիշ են և ես կարծում
եմ, որ մենք կարող ենք անցնել հաջորդ փուլ:
-
Ո՞րքանով է «Շախտյորի» խաղաոճը համապատասխանում ձեր մրցակիցների դեմ խաղալու համար:
-Եթե
մենք խաղանք մեր խաղը, ապա մենք կարող ենք մրցակցել' այդ երեք թիմից ցանկացած ի հետ:
8 տարվա ընթացքում Միրչա Լուչեսկուն լավ թիմ է կառուցել և ես չեմ կարծում, որ ուրիշ
մարզիչ, ի վիճակի էր նույնը կրկնելու: Շատ մեծ բավականություն է խաղալ, այդպիսի մարզչի
գլխավորությամբ:
-
Ի՞նչպիսի եզրակացություններ են արվել ակումբի կողմից, Չեմպիոնների լիգայում անցած տարվա
ելույթիցհետո:
-Մենք
կանենք ամեն ինչ, որ ցույց տանք լավ ֆուտբոլ և մենք կապացուցենք, որ անցած տարվա անհաջողությունը՝
մի քանի հանգամանքների զուգադիպություն էր:
-
Ո՞ր գործոնը կլինի վճռական, նրա համար, որպեսզի դուրս գաք Չեմպիոնների լիգայի հաջորդ
փուլ:
-Լավ
ֆուտբոլը և լավ արդյունքը:
No comments:
Post a Comment