19-րդ դարի սկզբի շոտլանդացի մի ֆերմեր վերադառնում էր տուն և անցնում էր ճահճուտի մոտով, երբ հանկարցակի լսեց օգնություն աղերսող ճիչեր: Ֆերմերը շտապեց օգնության և տեսավ, որ մի տղա հեսա ուր որ է կխորտակվի ճահճի մեջ և փորձում է դուրս գալ քաշող ցեղի միջից, բայց նրա ամեն շարջումը ավելի խորն էր ընկղմում նրան մահաբեր ու գարշահոտ այդ զանգվածի մեջ: Տղան գոռում էր հուսահատությունից ու վախից և ֆերմերն արագորեն մի ճյուղ պոկեց ծառից ու մոտենալով տղային փաայտի ծայրը ձգեց դեպի նա: Մեծ դժվարությամբ նրան հաջողվեց դուրս քաշել տղային մահվան ճիրաններից: Տղան երկար չէր կարողանում զսպեր իր արցունքները և անընդհատ դողում էր, բայց կարևորը՝ նա փրված էր:
- Արի քեզ տանեմ իմ տուն, - առաջարկեց տղային ֆերմերը, - քեզ հանգստանալ ու տաքանալ է պետք:
- Ոչ-ոչ, - ասաց տղան, - Ինձ հայրս է սպասում և հիմա երևի շատ է անհանգստացել:
Եվ երախտագիտությամբ լի հայացք նետելով իրեն փրկողի վրա, տղան վազելով հեռացավ:
Առավոտյան ֆերմերը տեսավ, որ իր տան մոտ կանգ առավ հարուստ զարդարված մի կառք և կառքից դուրս եկավ մի հարուստռ ջենթլմեն և հարցրեց.
- Այդ դո՞ւ ես երեկ փրկել որդուս կյանքը:
- Այո, դա ես էի, - պատասխանեց ֆերմերը:
- Ինչքա՞ն գումար եմ ես ձեզ պարտք:
- Մի վրավորեք ինձ, պարոն: Դուք ինձ ոչինչ էլ պարտք չեք, քանի որ ես վարվել եմ այնպես, ինչպես կվարվեր ցանկացած նորմալ մարդ:
- Ոչ, ես չեմ կարողսա այսպես թողնել, որովհետև իմ որդին շատ թանկ է ինձ համար: Ուզեք ինձանից ցանկացած գումար, - պնդում էր հարուստ ձնեթլմենը:
- Ես այլևս չեմ ուզում շարունակել այս թեման: Ցտեսություն, - ասաց ֆերմերը և արդեն շրջվում էր, որ հեռանար, երբ դռնից դուրս ցատկեց նրա որդին:
- Սա ձե՞ր զավակն է, - հարցրեց հարուստը:
- Այո, - հպարտությամբ պատասխանեց ֆերմերը՝ շոյելով որդուն:
- Եկեք այսպես վարվենք. ես կվերցնեմ ձեր որդուն ինձ հետ ուկտանեմ լոնդոն, որտեղ կվճարեմ նրա ուսման վարձերը: Եթե նա նույնքան ազնիվ ու պարկեշտ մարդ դուրս եկավ, ինչպիսին իր հայրն է, ապա ոչ մենք, ոչ դուք չենք զղջա այս որոշման համար:
Անցավ մի քանի տարի և ֆերմերի որդին ավարտեց դպրոցը, իսկ հետո նաև բժշկական համալսարանը և շուտով նրա անունը դարձավ հանրահայտ՝ որպես պենիցիլինը հայտնագործող հանճարի: Նրա անունն էր Ալեքսանդր Ֆլեմմինգ:
Առաջին աշխարհամարտից անմիջապես առաջ Լոնդոնի հարուստների համար նախատեսված հիվանդանոցներից մեկում հայտնվեց նույն այն հարուստի որդին, ում փրկել էր Ֆլեմմինգի հայրը: Երիտասարդի մոտ ծայրաստիճան ծանր վիճակ էր՝ թոքերի բորբոքման պատճառով: Ի՞նչ եք կարծում, ի՞նչը փրկեց այս երիտասարդին: Այո, նույն Ֆլեմմինգը հայտնագործած պենիցիլինը:
Իսկ գիտե՞ք ինչ էր Ֆլեմմինգի ուսման վարձը տված հարուստ ջենթլմենի անունը... Ռանդոլֆ Չերչիլ, իսկ նրա որդու անունը, ում երկու անգամ փրկեցին Ֆլեմմինգները Ուինսթոն Չերչիլ էր, ով հետագայում դարձավ Միացյալ Թագավորության վարչապետը:
Չերչիլը սիրում էր կրկնել «Մարդու արածը միշտ էլ վերադառնում է իրեն»:
No comments:
Post a Comment