Thursday, June 27, 2013

Հնադարյան դրամների 10 ամենատարօրինակ տեսակները

Մեզ համար սովորական է ինչ որ բան գնելուց վճարել մետղադրամներով, թղթադրամներով, էլեկտրոնային քարտերով կամ բանկային չեկերով, բայց հին աշխարհում սովորական երևույթ էր, երբ դրամի գործառույթ էին կատարում այնպիսի բաներ, որոնք այժմ տարօրինակ կհամարվեին: Դրանց մեծ մասն անցել է պատմության գիրկը, բայց կարծում եմ Ձեզ կհետաքրքրեն 10 ամենատարօրինակ դրամական փոխարժեք ունեցող իրերը, որոնք կիրառվել են դարեր ու հազարամյակներ առաջ:

10. Ուտվող փող
Penny
Բավականին տևական ժամանակ աղը օգտագործվում էր որպես փող աշխարհով մեկ և պատահական չէ, որ անգլերենում աշխատավարձ բառին ասում են salary (լատիներեն slarium բառից է, որով հռոմեացիք կոչում էին աղ գնելու համար նախատեսված գումարը), իսկ Արևելյան Աֆրիկայում աղը հանդիսանում էր հիմնական դրամը միջնադարում:

Մեկ այլ ուտվող փողի տեսակ էր Պարմիգիան պանիրը: Այն այնքան տարածված էր, որ մի որոշ ժամանակահատվածում այն ընդունվում էր որպես դրամական միջոց Իտալիայի բոլոր բանկերում: Կենտրոնական Ամերիկայում փողի դերակատարություն ունեին Կոկայի հատիկներ, իսկ Կենտրոնական Ասիայում՝ թեյի սալիկները: Թեյի սալիկները հատկապես պոպուլյար էին Մոնղոլիայում, որտեղ շատ էին հավանում այն հանգամանքը, որ թեյի սալիկները կարելի էր ըստ հայեցողության օգտագործել որպես փող, ուտելիք և հենց որպես թեյ:
9. Կատանգա խաչերKatanga_cross02-758x568
Այս խաչաձև կախազարդը հայտնի է որպես Կատանգա խաչ, որը ստեղծվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության այժմյան տարածքում գտնվող հանքարդյունաբերական Կատանգա տարածաշրջանում: Երկար ժամանակ այս խաչերը հանդիսացել են այդ տարածաշրջանի հիմնական փոխարժեքը և հանդիսանում են հին Աֆրիկայի ամենահայտնի դրամական միջոցը:
Այս խաչերը պատրաստվում էին պղնձից և կշռում էին 0.3-1 կիլոգրամ: Դրանք լայնորեն կիրառվում էին բարտերային ու առևտրային գործարքներում և անգամ կար ավանդույթ՝ մահացածների հետ թաղել նաև նրանց ունեցած Կատանգա խաչերը:
Կատանգա խաչերը շատ կիրառական էին, քանի որ լինելով պատրաստված պղնձից և ունենալով բավական մեծ քաշ, դրանք միշտ կարելի էլ հալեցնել ու ինչ որ անհրաժեշտ գործիք ձուլել դրանցից, իսկ դրանց գնողունակության մասին պատկերացում կազմելու համար նշեմ, որ մեկ նման խաչով կարելի էր գնել մոտ 10 կիլոգրամ ալյուր:
8. Սկյուռի մորթիներ
squirrel2
Ի դժբախտություն միջնադարյան սկյուռիկների, միջնադարյան Ռուսաստանում ամենատարածված դրամական միջոցը սկյուռիկների մորթիներն էին, ընդ որում, ոչ միայն մորթիները. որպեսզի բարիքը իզուր չկորի, մռութներն ու ճանկերն օգտագործում էին որպես մանրադրամ:
Դրամական փողարժեքի այս տարօրինակ տարբերակից ռուսները գուցե պատահաբար այլ բանել են շահել. միջնադարյան Եվրոպայում սև ժանտախտը սարսափելի արրհհավիրք էր, որը Ռուսաստանին գրեթե չվնասեց, որովհետ ժանտախտի վարակի հիմնական կրողները տարբեր կրծողներն էին, իսկ քանի որ ինչպես նշվեց այդ կրոծղների մորթիները օգատգործվում էր որպես փող, հետևաբար վարակը տեղափոխելու համար պիտանի կենդանի սկյուռերի և այլ կրծողների թիվը միշտ քիչ էր լինում:
Զավեշտալի է, աբցյ փաստ. այսօրվա դրությամբ Ֆինլանդիան դեռ ճանաչում է դրամական փոխարժժեքի այս տարբերակը և գնահատում է 1 մորթին՝ 3 սենթ:
7. Կարտոֆիլի ճզմիչներ
mashedtaters
Բաֆիկանան կարտոֆիլի ճզմիչներևը տարածված դրամական փոխարժեք էին այսօրվա Կամերունի Հանրապետության զբաղեցրած տարածքում գտնվող տարածաշրջանում: Ավեելին, Բաֆիկան մշակույթում սա հանդիսանում էր հիմնական դրամական փոխարժեք, ինչպես նաև պատկերացում ենք կարողանում ստեղծել կանանց զբաղեցրած սոցիալական դիրքի մասին. այսպես, տղամարդը կարող էր իրեն կին գնել, կամ իր կնոջը վաճառել միջինը 30 կարտոֆիլի ճզմիչով:
6. Լոբիների օձերըSnake_Lobi_-_BMA
Լոբիները Գանայի բնիկ տեղաբնակներն են: Նրանք հիմնականում զբաղվում էին հողագործությամբ և իրենց կյանքի մեծ մասն անց էին կացնում դաշտերում, որտեղ պարբերաբար առնչվումն էին օձերի հետ: Որպես պաշտպանություն օձերից, նրանք երկաթյա օձեր էին ձուլում, որոնք կրում էին որպես ամուլետ՝ օձերի դեմ, ինչպես ասենք սխտորը՝ վամպիրների դեմ:
Այս երկաթյա օձերն այնքան տարածված էին, որ դրանք սկսեցին օգտագործել նաև որպես դրամական փոխարժեք: Երկաթյա օձերը հաճախ պատված էին ձորագրություններով, որոնք շարժման պատրանք էին ստեղծում:
5. Քիսսիական պեննիները
WestAfrica
Շատ Արևմտյան Երկրներում մինչև վերջերս որպես փողարժեք էր օգտագործվում այսպես կոչված Քիսսիական պեննիները, որոնք իրենցից ներկայացնում էին T-աձև մետաղական ձողեր: պեննի մի ծայրին բահ հիշեցնող «ականջներ», իսկ մյուս ծայրին՝ «ոտքն էր»:
Տիպիկ քիսսիական փեննին ուներ մոտ 0,3 մետր լայնություն և եթե կոտրվում էր, ապա չէր կարող օգտագործվեր, մինչև շամանի կողմից կազմակրեպվող արարողակարգ չանցկացվեր: Քանի որ մեկ նման պեննու արժեքը բավականին ցածր էր, ապա դրանք հիմնականում կապոցներով էին շրջանառվում, յուրաքանչյուր կապոցի մեջ՝ մոտավորապես 20 հատ: Ասում են, որ կար ժամանակ, երբ մեկ խուրձ բանանն արժեր 1-2 քիսսիական պենի, բայց հետո սկսվեց ինֆլյացիա, և մեկ կովը սկսեց արժենալ 100 կապոց քիսսիական պենի, իսկ քիսսիացի հարսնացուն՝ 200...
4. Մատանիներ և զարդերegypt
Իր պատմության գրեթե ողջ ընթացքում անտիկ Եգիպտոսի տնտեսությունն իրենից կուռ և լավ կազմակերպված համակարգ էր հիշեցնում, բայց մինչև իր պատմության վերջին շրջանները Եգիպտոսը մետաղադրամ չէր օգտագործում: Փոխարենը կիրառվում էին բարտերային համակարգեր, կամ մատանիների և այլ զարդերի՝ որպես դրամային փողարժույթ օգտագործելու տարբերակներ: 
3. Փոթլատչpotlatch
Պոտլատչը հյուսիսամերիկյան հնդկացիների կողմից տոնվող մի տոն էր, երբ մարդիկ փոխանակում կամ նվիրում էիին գրեթե ամեն ապրանք: Նման արարողություններ հանդիպել են գրեթե բոլոր ազգերի մոտ, բայց հենց բնիկ ամերիկացիների մոտ է այս երևույթը խոր արմատավորվել:
Այս տոնակատարությունները սովորաբար կազմակերպվում էին ինչ որ մի կարևոր իրադարձության կապացությամբ՝ հարսանիքի, ծննդյան տարեդարձի: Հաճախ, այս տոնոկատարությունների մասնակիցները սկում էին մրցել, թե ով ավելի շռայլ նվեր կանի դիմացինին, իսկ պոտլատչների ռեկորդը համարվում է Սողոմն արքային նվիրաբերված 120 տաղանդ ոսկին և հհսկայական քանակությամբ համեմունքները: Հյուսիսային Ամերիկայում պոտլատչներն օրենսդրորեն արգելվեցին 19-րդ դարում:
2. Դանակներknives
Բրոնզաձույլ շեղբերով դանակները նաև որպես դրամական փոխարժեք էինյ օգտագործվում հին Չինաստանում՝ 2500 տարի առաջ: Սա սկսվեց նրանից, որ մի չին արքայազն թույլ տվեց իր զորքին, որպեսզի նրանք որպես փող վճարեն իիրենց դանակներով, եթե ֆինանսական դժվարություններ ունենան, սակայն բարտերի այս տարբերակը շուտով տարածվեց նաև քաղաքացիների մոտ և այն աստիճան, որ դանակները դարձան հիմնական շրջանառման միջոց: Դրանց ամենալայն կիրառման ժամանակաշրջանը Ժու արքայատոհմի ժամանբակաշրջանում է եղել (ՔԱ 600-200թթ):
1. Ռաի քարերըbigrock
Պատմությանը հայտնի ամենախոշոր դրամական փոխարժեքը Ռաի քարերն են: Այս հսկայական քարերը, որոնցից մեկը կարող եք տեսնելկ նկարում, պատրաստվում էին անբողջական քարի քտորները տաշելով ու ձևավորելով: Դրանցից յուրաքանչյուրն ուներ միջնամասում արված ծակ, 4 մետր շառավիղ և 8 տոննա քաշ: Յուրաքանչյուր նման քար ուներ իր ուրույն պատմությունը, որից էլ կախված էր դրանց արժեքը:
Ընդհանրապես, դրանց պատրաստելը բավականին աշխատատար ու վտանգավոր գործ էր: Մարդիկ պետք է նախ գտնեին հարմար կտրոներ, հետո տեղափոխեին դրանք կանոեներով, հետո փորագրեին...
Սակայն զավեշտալին այն է, որ այս «փողերը» երբ տեղ էին հասցվում, այլևս տեղից չէին շարժվում, պարզապես ճանաչվում էր այս կամ այն մարդու սեփականության իրավունքը և երբ նա դրանով ինչ որ բան էր գնում, կամ ինչ որ բանի դիմաց վճարում էր, ապա քարը մնում էր նույն տեղում, իսկ սեփականության իրավունքն անցնում էր ուրիշին: Ի դեպ, եթե անգամ քարը խորտակվեր տեղափոխման ժամանակ, ապա այն շարունակում էր մնալ մեկի սեփականությունում՝ անգամ ովկիանոսի հատակին:

No comments:

Post a Comment