Saturday, June 29, 2013

ԱՄՆ-ի ամենասկանդալային գաղտնիքներն ու ստերը բացահայտած 10 մարդիկ (մաս 2)

Երեկ ես Ձեզ պատմեցի ԱՄՆ-իշխանությունների գաղտնիքները բացած և այլ սկանդալային բացահայտումների դեպքերի մեղավորներից ամենահայտնիների մասին: Ստորև, կշարունակեմ ներկայացնել այս հերոսներին կամ հակահերոսներին, որոշեք դուք, իսկ ես՝ շարունակեմ:

5. Քոլին Ռուլի. ՀԴԲrowley

Սեպտեմբերի 11-ի ողբերգությունից անմիջապես հետո, ամերիկացիները տարակուսանքի մեջ էին և ոչ մի կերպ չէիին կարողանում հասկանալ, թե այդ ինչպե՞ս եղավ, որ ահաբեկիչների պրիմիտիվ խումբը կարողացավ նման ծավալի հարձակում իրականացնել ԱՄՆ-ի վրա այնպես, որ դա չնկատեցին հետախուզական և հակահետախուզական մեկ տասնյակից ավելի ծառայությունները: Դա անհնարին էր թվում և պարզվեց որ այդպես էլ կա:
Մինչ պատկան պետական ծառայությունները իրենց զարմացած էին ձևացնում, ՀԴԲ հատուկ գործակալ Քոլին Ռոուլին արեց սենսացիոն հայատարարություն. Միննեապոլիսի ՀԴԲ-ի գրեասենյակում հայտնի է եղել, որ Սեպտեմբերի 11-ի կազմակերպիչներից մեկը՝ Զաքարիուս Մուսսաուին 8000 դոլար էր վճարել Բոուինգ 747-ի օդաչուական կուրսեր անցնելու համար, ինչպես նաև հայտնի է եղել ինքնաթիռ առևանգելու նրա պլանների մասին, բայց Ռուոլիի վերադասները մերժել են Մուսսաուու սենյակն ու համակարգիչը խուզարկելու նրա դիմումը:
Չդիմանալով նման անարդարության ու հանցավոր անփութության, Ռոուլին 13 էջանոց մեմորանդում կազմեց, որի օրինակները հանձնեց ՀԴԲ-ի ղեկավար Ռոբերտ Մյուլլերին և ԱՄՆ Սենատի Հետախուզության կոմիտեի երկու սենատորների: Այլ պնդումներին կից, Ռոուլին հայնում էր, որ ՀԴԲ-ում դիտավորյալ կասեցվել են բոլոր այն գործողությունները, որոնք կարող էին կանխել Սեպտեմբերի 11-ի ողբերգությունը: 2002 թվականի հունիսի 3-ին Time ամսագիրը հրապարակեց Ռոուլիի մեմարանդումը՝ «Պայթյունավտանգ հուշեր» վերնագրով:
2004 թվականին Ռոուլին թոշակի անցավ և արժանացավ Time ամսագրի «Տարվա մարդիկ» աղյուսակում հորիզոնականի: 2002 թվականին  Ռոուլին նաև վկայություն տվեց 9/11-ի հանձնաժողովի առջև և այնտեղ էլ կրկնեց իր այն միտքը, որ աննախադեպ ահաբեկչությունների շարքը հնարավոր էր կանխել կամ գոնե հետաձգել, եթե իրենց գրասենյակին թույլատրեին պատշաճ հետաքննություն իրականացնել:

4. Բրեդլի Մեննինգ. ԱՄՆ Բանակ
Bradley Manning
ԱՄՆ բանակի շարքային Բրեդլի Մենինգը այն մարդն է, ով հայտնի է, որպես պատմության մեջ ամենամեծ գաղտնի տեղեկատվության արտահոսքի համար: Հենց նրա տված ինֆորրմացիայի շնորհի WikiLeaks-ը համաշխարհային հռչակ ձեռք բերեց:
Քանի որ Մեննինգին հաճախ ստորացնում էին համածառայկիցները, նրա ձերբակալությունից հետո առաջացան մի շարք տարակարծություններ՝ տեղեկատվական արտահոսք տալու նրա մոտիվացիայի վերաբերյալ: Կարծիքները հիմնականում բաժանվեցին երկու բևեռների. ոմանք ասում էին, որ նա ազնվորեն ուզում էր տեղեկացնել հանրությանը իշանական համակարգում առկա խախտումների ու ստերի մասին, իսկ մյուս մասն այն տեսակետին է հարում, որ Բրեդլին այս կերպ պարզապես վրեժ էր լուծում իրեն նվաստացնող և իր իսկ բնորոշմամբ «բազմաթիվ հիպեր-առնական, անսիրտ և բռի վայրենիներից»:
Նրա վերադասներից երկուսը դեմ են եղել, որպեսզի նրան գործուղեն Իրաք, որտեղ նա ի վերջո ստացել էր թույլատվություն՝ գաղտնի փաստաթղթերի հետ աշխատելու: Սա պատճառաբանվում էր նրանով, որ Մեննինգն վտանգ էր ներկայացնում իր համար և հավանաբար նաև իրեն շրջապատողների համար: Բայց կայացվեց այլ որոշում, քանի որ Մեննինգն այն սակավաթիվ ռազմական վերլուծաբաններից էր, որի կյանքն արժեր ռիսկի ենթարկել...
Ահա Մեննինգի կողմից արված միայն մի քանի բացահայտումներ.
- Գաղտնի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ամերիկյան Ապաչե հարվածային ուղղաթիռի անձնակազմը դիտավորյալ ոչնչացնում անզեն իրաքցիներից և լրագրողներից բաղկացած մի խմբի՝ սպանելով տասնայկ անմեղ մարկանց:
- Քաղաքացիների զոհերի մանրամասն զեկույցներ, որտեղ ասվում է, որ 6 տարվա ընթացքում Իրաքում ամերիկացիների կողմից սպանվել է 109000 իրաքցի, որոնցից 66081-ն անզեն են եղել:
- Անհերքելի փաստեր՝ ամերիկացի զինվորների կողմից կիրառվող անմարդկային կտտանքների մասին, որոնք երբեք չեն հետաքննվել:
- Մանկական տրաֆֆիկինգի մասնակցելու դեպքեր ամերիկացի զինվորականների կողմից:

Ներկայումս ընթանում է դատավարություն և Մեննինգին մեղադրում են 21 տարբեր կետերով և նրան սպառնում է մահապատիժ կամ ցմահ ազատազրկում այն բանի համար, որ նա հանդգնել է հայտնել ի լուր աշխարհի, որ ԱՄՆ իշխանությունները նաև երեխաների վաճառքով են զբաղվում:

3. Ռասսել Թայս. Ազգային Անվտանգության Ծառայություն/Պաշտպանության Հետախուզության Ծառայություն
FILE PHOTO  NSA Compiles Massive Database Of Private Phone Calls
Ի՞նչ եք կածում, NSA-ին հետաքրքի՞ր է, թե ի՞նչ եք դուք հեռախոսով խոսում օրինակ Ձեր տատիկի հետ, կամ ի՞նչ ինտիմ նկարներ եք դուք ուղղարկում Ձեր ամուսնուն... Փաստորեն հետաքրքիր են:
Համաձայն Ռասսել Թայսի արած սենսացիոն հայտարարության, NSA-ն վերահսկում է ԱՄՆ-ի տարածքում բոլոր ֆաքսերըմ, հեռախոսները, բջջայինները և համակարգիչները: Կապ չունի, թե ԱՄՆ տարածքի որ մասում եք գտնվում և ում հետ եք շփվում, NSA միևնույն է հետևում է ձեզ:
Բացի քաղաքացիների զանգերը գաղտնալսելուց և նրանց նամակները կարդալուց, հետախուզական ծառայությունները հատուկ հետաքրքրվածություն են դրսևորում լրագրողների նամակագրությանն ու զանգերին: Թայսի տվյալներով, լրագրողներին հետևում են ամեն րոպե ու ամեն վայրկյան և չնայած նրան, որ նրան հայտնի չէ, թե ինչ է արվում հետագայում հավաքագրված տեղեկություններով, նա վստահաբար պնդում է, որ դրանք բոլորը թվայանցվում են և արխիվացվում:
2013-ին Թայսն ավելի հեռուն գնաց և հայտարարեց, որ NSA-ն իրականացնում է նաև ապօրինի գաղտնալսումներ դատավորների, զինվորականների և Կոնկրեսի անդամների նկատմամբ:
Սակայն նրա ամենասենսացիոն հայտարարությունն այն էր, որ 2004-ին իրենց հանձնարարվել էր գաղտնալսել 40-անց մի Իլլինոյսցի քաղաքական գործչի, որն ուզում էր սենատոր դառնալ... 5 տարի անց, այդ գործիչը դարձավ նախագահ...
NSA-ը Թայսին պարոնոիկ հայտարարեց ու վտարեց իր շարքերից և խեղճը մինչ օրս էլ պատմում է իր պատմությունը լրատվամիջոցներին, Կոնգրեսսին և ցանկացած մեկին, ով հավես ունի իրեն լսելու:

3. Էդվարդ Սնոուդեն. Ազգային Անվտանգության Ծառայություն
Edward-Snowden
Էդվարդ Սնոուդենը տեխնիկական էքսպերտ էր NSA-ում, իսկ այժմ նա համաշխարհային մեդիաների գլխավոր թեմաներից մեկն է դարձել, այն բանից հետո, երբ սենսացիոն բացահայտումներ արեց ամերիկյան և բրիտանական հետախուզությունների մասսայական գաղտնալսումների վերաբերյալ, որ արվում է գլոբալ մասշտաբով:
Մեծ հաշվով, նա ասում է նույն այն բաները, որ Թայսն էր ասում, բայց ի տարբերություն Թայսի, նրա բացահայտումները լայն արձագանք գտան հանրությունում: Մարդիկ հիմա տարակուսում են, թե ինչո՞ւ և ի՞նչ աստիճանի են իրենց գաղտնալսում ամերիկյան ու բրիտանական հետախուզական ծառայությունները:
Ահա Սնոուդենի ամենասկանդալային բացահայտումներից միայն մի քանիսը.
- Հավաքագրվում էին բացարձակապես բոլոր հեռախոսազանգերի ձայնագորությունները, եթե դրանք արվում էին ամերիկացիների կողմից կամ եթե զանգողն արտասահամանցի էր և նա զանգում էր ամերիկացու: Ամերիկայի հեռախոսացանցի հետ առնչություն ունեցող ցանկացած հեռախոսազանգ ձայնագրվում ու հավաքագրվում էր:
- Գոյություն ունի PRISM ծրագիր, որով հետևում են մարդկանց էլեկտրոնային փոստերին, առցանց գործունեությանը և ընդհանրապես, համացանցում արված ամեն գործողություն:
- NSA-ը հաքերային հարձակումներ է իրականացրել Չինաստանի մի շարք համալսարանների, բջջային օպերատորների և այլ ընկերությունների վրա:
Սնոուդենն այժմ գտնվում է փախուստի մեջ և նրան փնտրում են աշխարհով մեկ: Ամենայն հավանականությամբ նա Ռուսաստանում է, որտեղից ուզում է տեղափոխվել Էկվադոր, քանի որ հենց Էկվադորից է նա քաղապաստան խնդրել: Բացի դրանից, նրան պատրաստ է ապաստան տրամադրել նաև Վենեսուելան, ինչի մասին շտապել է հայտարարել Վենեսուելայի նորընտիր նախագահ Նիկոլաս Մադուրոն:
Չնայած հասարակության մի մասը Սնոուդենին դավաճան է համարում, սակայն մեծամասնությունը գտնում է, որ նրա արած բացահայտումներն ամենակարևորն են ԱՄՆ պատմության մեջ: Անգամ այս ցուցակի հերոսներից մեկը՝ Դենիել Էլլսբերգն է հայտարարել, որ Սնոուդենի արած բացահայտումներն ունեն ավելի կարևոր նշանակություն, քան մինչ այդ արված բոլոր նմանօրինակ բացահայտումները:

1. Փիթեր Բաքսթուն. Տուսկիգիյան Սիֆիլիսի էքսպերիմենտըtuskeegee
Այսօր մենք շոկ ենք ապրում, երբ պարզվում է, որ իշխանությունները լրտեսում են իրենց իր ժողովրդին: Սակայն սա անմեղ չարաճճիություն, համեմատած նրա հետ, թե ինչ արեց ԱՄՆ Հանրային Առողձապահական ծառայությունը 1932 - 1972 թվականներին: Եթե կարճ-կկոնկրետ, ապա այս ծառայությունը մարդկանց օգտագործում էր, որպես լաբորատոր մկների:
Ամեն ինչ սկսվեց, երբ ԱՄՆ ՀԱԾ-ը՝ սերտորեն համագործակցելով Տուսկիգիի Ինստիտուտի հետ, սկսեց խորացված ուսումնասիրությունների անել սիֆիլիս հիվանդության վերաբերյալ: Նրանք հավաքեցին 600 աղքատ աֆրո-ամերիկացիների խումբ, որոնցից 399-ը սիֆիլիս ունեին և առաջարկեցին անվճար բուժել նրանց: Սակայն ողջ ընթացքում ոչ մի բուժիչ պրոցեդուրաներ այդպես էլ չիրականացվեցին, ավելին, ոչ ոք անգամ չէր իրազեկվում, որ ինքն ունի այդ սարսափելի հիվանդությունը: Փոխարենը, նրանց ասվում էր, որ իրենք վատ արյուն ունեն, որը ոչ մի գիտական հիմնավորում որպես էդպիսին չունի: Այս պատմությունն էլ ավելի սարսափելի է դառնում այն հանգամանքով, որ թեև 40-ականներին արդեն հայտնի էր, որ պենիցիլինը բուժում է սիֆիլիսը, հիվանդները ոչ մի անգամ չստացան նաև այդ դեղորայքից:
Այս սարսափին վերջ դրվեց միայն ԱՄՆ ՀԱԾ 27-ամյա աշխատակից հանդիսացող Փիթեր Բաքթունի շնորհիվ, ով հրապարակեց տեղեկությունները այս 40-ամյա զարհուրելի գիտափորձի մասին Վաշինքթոն Սթար պարբերականում: Սակայն այդ պահի դրությամբ էքսպերիմենտի նեջ ներքաշված մարդկանցից շատերն արդեն մահացել էին, իսկ շատերի ընտանիքների անդամները վարակվել էին սիֆիլիսով:
1992 թվականին ԱՄՆ նախագահ Բիլլ Քլինթոնը պաշտոնապես ներողություն հայտնեց այս ռասիստական ու հրեշավոր գիտափորձի համար, բայց ինչպես ասվում է, եղածը չես փոխի...

No comments:

Post a Comment