Այնպիսի տպավորություն է, ասես օր չանցնի, որ հերթական սկանդալային բացահայտումը չլսենք ԱՄՆ-ի մասին և գրեթե միշտ այդ բացահայտումներն արվում են համակարգում եղած, իսկ երբեմն էլ բարձր պաշտոններ զբաղեցրած ամերիկացիների կողմից: Ոմանք նման մարդկանց հերոսացնում են, ոմանք՝ դավաճան համարում, այնպես որ կարող եք սիրել նրանց, կարող եք ատել նրանց, բայց ես Ձեզզ այս անգամ կներկայացնեմ սեփական պետության մասին 10 ամենասկանդալային բացահայտումներն արած մարդկանց:
10. Գերի Ուեբ. Մութ Դաշինքը
1996 թվականին Գերի Ուեբը, ով Սան Խոսե Մերքյուրի Նյուզ թերթի թղթակիցն էր, «Մութ Դաշինք» խորագրով հոդվածների շարք հրապարակեց: Դրանցում պատմվում էր, թե ինչպես էր ԿԸՀ-ն դիտավորյալ անտեսել Նիկոլարգուայի թմրաբարոնների կողմից 1980-ականներին կոկաինի հսկայակն խմբաքանակներ Լոս Անջելես ներմուծելու դրվագներ: Հոդվածներում նաև մանրամասն նկարագրվում էր, թե ինչպես էր Ռեյգանի վարչախումբը պաշտպանում նարկոբարոններին՝ դատական պատասխանատվությունից խուսափելու հարցում:
Համաձայն Ուեբի, թմրաբիզնեսով զբաղվողներին թույլատրվում էր թմրանյութերի մեծ խմբաքանակներ ներմուծել ԱՄՆ, որովետև դրանց իրացումից ստացվող եկամուտների մի մասն գնում էր Ռեյգանի կողմից հովանավորվող Քոնթարների (Նիկարագուայի սոցիալիստական իշխանությունների դեմ գործող ապստամբ խմբավորում) կարիքները հոգալուն:
80-ականների կոկաինային համաճարակի մեջ իշխանություններին մեղադրելը բավականին վիճահարույց պնդում էր և հաշվի առնելով նաև այն, որ Ռեյգանի ռեժիմը արդեն ձախողումներ ունեցել էր Իրանում, պետական մակարդակով արշավ սկսվեց լրագրողի դեմ, որին միացան նաև իշխանամետ լրագրողներ: Արդյունքում, Ուեբը կորցրեց իր աշխատանքը և այդպես էլ չկարողացավ որևիցե օրաթերթում աշխատանք ճարել:
2004 թվականին հայտնաբերվեց նրա դիակը՝ գլխի շրջանում երկու հրազենային վնասվածքով, ինչը սկայան չխանգարեց, որպեսզի եղածը պաշտոնապես որակվի որպես ինքնասպանություն: Ուեբի ընտանիքը համոզված է, որ դա իրոք ինքնասպանություն էր՝ աշխատանք չգտնելուց և այլ ապտճառներց առաջաց դեպրեսսիայի հողի վրա կատարված, բայց շատերը հավատում են, որ սա այնուամենայնիվ սպանություն էր:
Ցավոք սրտի Ուեբը վաղ հեռացավ կյանքի և հնարավորություն չունեցավ ականատես լինելու, թե ինչպես հետագայում հաստատվեցին նրա լուրերը, երբ ավելի ուշ գաղտնազերծվեցին մի շարք փաստաթղթեր, ինչպես նաև կատարվեց լրացուցիչ հետաքննություն...
9. Մարկ Ֆելթ. Ուոթերգեյթ
ՀԴԲ-ի գործակալ Մարկ Ֆելթը համարվում է ԱՄՆ պատմության խոշորագգույն սկանդալներից մեկի «հայրը»: Հենց նա էր Վաշինգթոն Փոսթ թերթի լրագրող Բոբ Վուդվորդին հաղորդել Ուոթերգեյան հայտնի սկանդալին բերած մանրամասները, որոնց պատճառով ի վերջո հրաժարական տվեց ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը: Ֆելթը անոնիմ աղբյուր էր, ով հանդես էլ գալիս «Խորը Կոկորդ» կեղծանունով և նա գաղտնի էր պահում իր ինքնությունը մինչև 2005 թվական, այդ կերպով բամբասանքների հարուստ աղբյուր թողնելով 30 տարի շարունակ:
Ֆելթը Վուդվորդին պատմել էր Նիքսոնի աշխատակազմի կողմից ապօրինի լրտեսության մասին, որն իրականցվել էր Ուոթերգեյ հյուրանոցում տեղակայված նրանց քաղաքական օպպոնենտների գրասենյակում, ինչպես նաև լրտեսական ու սադրիչ այլ գործողությունների մասին, որոնք ի վերջո պսակվել էին Նիքսոնի հաղթանակով՝ նախագահական ընտրություններին: Ֆելթն անձնական մոտիվներ ուներր Նիքսոնին վնասելու հարցում, քանի որ նա համարում էր, որ հենց ինքը պետք է նշանակվեր ՀԴԲ-ի ղեկավարի պաշտոնում Էդգար Հուվերից հետո, բայց Նիքսոնը գերադասել էր իր մարդուն վստահել այդ պատասխաննատու պաշտոնը:
Ուոթերգեյթի սկանդալում շատ մարդիկ էին ներգրավված և Վուդվարդն ու նրա գործընկեր Կառլ Բերնշտայնը հետագայում խոստովանել են, որ տարակուսած էին, թե որքան մարդ ֆիքսվեց «Խորը Կոկորդի» դերատարության վրա, մինչդեռ այդ աղբյուրը հիմնականում միայն հաստատում էր այլ աղնբյուրներից ստացված տեղեկությունների հավաստի լինել-չլինելը:
Ֆելթը մահացավ 2008 թվականին՝ 95 տարեկան հասակում...
Ֆելթը մահացավ 2008 թվականին՝ 95 տարեկան հասակում...
9. Դենիել Էլլսբերգ. Պենտագոնի փաստաթղթերը
1971 թվականին մեծ սկանդալ բարձրացրեցից Դենիել Էլլսբերգի կողմից հրապարակված պենտագոնյան փաստաթղթերը, որոնք հաստատեցին այն, ինչի մասին մարդիկ կասկածներ ունեին տարիներ շարունակ. իշխանությունները ստում էր զինված ուժերի ներգրավվածության աստիճանի և գործողությունների մասին՝ Վիետնամական պատերազմի ժամանակ:
Պաշտպանության քարտուղար Ռոբերտ Մակնամարան ի սկզբանե փորձելով կերտել Վիետնամի պատերազմի պատմությունը, հրահանգել էր հատուկ փաստաթղթեր կազմել, որոնք պետք է ծառային իրենից հետո պաշտոնը զբաղացնողներին, որպես օգտակար խորհուրների աղբյուր, որպեսզի նրանք խուսափեին այն սխալներից, որոնք արվել էին ավելի վաղ:
Դենիել Էլլսբերգը ռազմական վերլոըւծաբան էր, ով աշխատում էր այս փաստաթղթերի հետ և մի գեղեցիկ օր, հասկանալով որ ի վիճակի չէ իր մեջ պահել այդ ողջ սուտն ու ցինիզմը, ինչպես նաև թույլ տալ, որ այդ անիմաստ արյունահեղությունը շարունակվի, փոխանցեց այդ փաստաթղթերը Նյու Յորք Թայմզ թերթին, որտեղ և մի քանի հոդվածների տեսքով հրապարակվեցին այդ փաստաթղթերում առկա ամենասկանդալային մանրամասները: Ահա դրանցից մի քանիսը.
Դենիել Էլլսբերգը ռազմական վերլոըւծաբան էր, ով աշխատում էր այս փաստաթղթերի հետ և մի գեղեցիկ օր, հասկանալով որ ի վիճակի չէ իր մեջ պահել այդ ողջ սուտն ու ցինիզմը, ինչպես նաև թույլ տալ, որ այդ անիմաստ արյունահեղությունը շարունակվի, փոխանցեց այդ փաստաթղթերը Նյու Յորք Թայմզ թերթին, որտեղ և մի քանի հոդվածների տեսքով հրապարակվեցին այդ փաստաթղթերում առկա ամենասկանդալային մանրամասները: Ահա դրանցից մի քանիսը.
- Հետախուզությունը հետևողականորեն և վստահորեն զեկուցում էր, որ պատերազմի մեջ ներքաշվելու դեպքում անհնար կլինի հաղթել այն, բայց Լինդոն Ջոնսոնի վարչակազմն այնուամենայնիվ ներքաշվել էր:
- ԱՄՆ-ը չուներ ոչ մի էական շահ՝ օգնելու Հարավային Վիետնամին և պատերազմի մեջ էր ներքաշվել զուտ աշխարհաքաղական խաղերից ելնելով:
- Երբեք պլաններում չէր եղել պատերազմից դուրս գալուց առաջ պրո-ամերիկյան իշխանություններ հաստատել Հարավային Վիիետնամում
- Քեննեդու աշխատակազմը պլաններ էր մշակել Հարավային Վիետանմի այդ ժամանկվա առաջնորդ Նգո Դինգ Դիեմին գահնկեց անելու վերաբերյալ:
- Նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիքսոնը խոստանում էր նվազեցնել պատերազմի էսկալացիան, մինչդեռ նա արդեն հստակ մշակված պկան ուներ՝ Հյուսիսային Վիետնամի ռմբահարման վերաբերյալ:
- ԱՄՆ իշխանություններն անընդհատ մեծացնում էին պատերազմի մասշտաբները և ավելի շատ ռմբակոծություններ ու ռեյդեր էին անում, միևւնույն ժամանակ ստելով ժողովրդին, որ ճիշտ հակառակն են անում:
Ցուցակը շարունակվում էր այլ ցնցող բացահայտումներով, որոնբք վերաբերում էին պատերազմի ժամանակ Սպիտակ Տունը զբաղեցնող բոլոր 4 նախագահներին և նրանց աշխատակազմերին:
Այս բացահայտումների շնորհիվ Էլլսբերգը հայտնվեց Լոս Անջելեսյան դատարանի մեղադրյալի աթոռին. նրան մեղադրում էին լրդտեսության, դավդրաբանության, գողության և այլ հանցնաքների մեջ, բայց մեղադրական գիծը փլուզվել էր, երբ պարզվել էր, որ Էլլսբերգի դեմ ապացույցները հավաքվել էին ապօրինի եղանակով:
7. Թոմաս Դրեյկ. Trailblazer
Ինչպե՞ս ստացվեց, որ Անվտանգության Ազգային Ծառայության (NSA) ղեկավարն այսօր աշխատում է, որպես վաճառող՝ Apple-ի խանութներից մեկում: Շատ պարզ. նա փորձել էր հավատարիմ մնալ ԱՄՆ Սահմանադրության 4-րդ կետին և կանխել անիմաստ վատնումները պետբյուջեից ու որպես հետևանք այժմ օգնում է խանութի հաճախորդներին հասկանալ, թե ինչպես օգտվել այֆոնի նոր հավելվածներից:
Իրականում Դրեյկը դեռ լավ է պրծել, որովհետև նրան կարող էին դատել լրտեսության համար և դատապարտել 35 տարվա ազատազրկման: Բանն այն է, որ նա բարձրաձայնել էլ NSA-ի 1.2 միլլիարդ արժողությամբ Trailblazer ծրագրի մասին, որը խախտում էր քաղաքացիների անձնական կյանքի գաղտնիության իրավունքը:
Այս ծրագիրը ստեղծվել էր, որպեսզի մոնիտորինգ իրականացվեր համացանցում, բջջային հեռախոսներով և այլ էլեկտրոնային/թվային միջոցներով շրջանառվող տեղեկատվությունը: Կար մեկ ուրիշ ծրագրի նախագիծ, որն ընդամենը արժեր 3 միլլիոն դոլար և չեր խախտում մարդկանց իրավունքները և Դրեյկը հենց այդ ծրագիրն էր փորձել պաշտպանել, բայց իշխանությունները նախապատվությունը տվել էին Trailblazer-ին:
2011 թվականին սակայան բոլոր NSA-ի բոլոր մեղադրանքները Դրեյկի նկատմամբ փլուզվեցին և նա ոչ մի օր բանտում չանցկացրեց: Միակ մեղադրանքը, որը հաստատվեց դատարանում՝ ծառայողական համակարգչի օգտագործման իրավունքի չարաշահումն էր և այս մեղադրանքով նրան ազատեցին զբաղեցրած պաշտոնից:
6. Բաննաթայն (Բաննի) Գրինհաուս. ԱՄՆ Բանակի Ինժեներային Կորպուս/Halliburton
Մեդիայում բազմից է ակնարկվել ԱՄՆ իշխանությունների և Halliburton ընկերության կասկածելի մերձ կապերի մասին: Այս խոսակցություններն էլ ավելի սաստակացան, երբ 2003 թվականին Բաննի Գրինհաուսը հայտարարեց, որ ԱՄՆ Բանակային Ինժեներային Կորպուսը կողմնապահություն անելով հենց այդ ընկերությանն էր վստահել իրաքյան նավթահանքերի շինարարության պայմանագրերը:
Եվ այսպես, ինչո՞ւմ էր կայանում խնդիրը՝ կապված այդ պայմանագրերի հետ: Տենդերը անց էր կացվել առնաց այլ ընկերությունների և Հալիբյորտոն ընկերությունը առանց մրցակցության շահել էր 7 միլլիարդ դոլարանոց պայամանագիր: Գրինհաուսի աշխատանքն էլ հենց նման պայմանագրերի մոնիտորինգն ու հաստատումն էր և նա պնդում էր, որ ողջ գործընթացն անարդար է եղել:
Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս երախտապարտ եղավ ԱՄՆ-ը իր ծառայողից, որը փորձում էր կասեցնել ոչ ձեռընտու պայմանագիր ստորագրելու որոշումը՝ այդ կերպով բյուջետային միջոցներ խնայել իր պետության համար: Նա ծառայողական նկատողություն ստացավ, պաշտոնի իջցման արժանացավ և զրկվեց հույժ գաղտնի փաստաթղթերի հետ աշխատելու իրավունքից:
Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս երախտապարտ եղավ ԱՄՆ-ը իր ծառայողից, որը փորձում էր կասեցնել ոչ ձեռընտու պայմանագիր ստորագրելու որոշումը՝ այդ կերպով բյուջետային միջոցներ խնայել իր պետության համար: Նա ծառայողական նկատողություն ստացավ, պաշտոնի իջցման արժանացավ և զրկվեց հույժ գաղտնի փաստաթղթերի հետ աշխատելու իրավունքից:
Զգալով նման խտրական և վիրավորական վերաբերմունք սեփական անձի նկատմամբ, Գրինհաոսը հանրայնացրեց իր ունեցած տեղեկությունները, ինչպես նաև մի շարք այլ բացահայտումներ արեց Հալիբյորտոն ընկերության չարաշահումների վերաբերյալ, իսկ այդ բացահայտումներն ուղղակիորեն վերաբերում էին այդ ժամանակվա Պենտագոնի շեֆին՝ Դոնալդ ռամսֆելդին:
Ի վերջո՝ 2011 թվականին, Գրինհաուսը դատի տվեց ԱՄՆ Բանակի Ինժեներական Կորպուսին՝ իր նկատմամբ նման խտրականություն դրսևորելու և այլ ապօրինի գործողությունների համար և շահեց դատը: Նրա նախկին գործատուները ստիպված էին մոտ 1 միլլիոն դոլար փոխհատուցում վճարել այս ազնիվ կնոջը:
No comments:
Post a Comment