Tuesday, June 25, 2013

Ժամանակակից մարդակերության 10 ամենախելագար պատմությունները

Ճապոնացի, ով ճաշ էր պատրաստել սսեփական սեռական օրգաններից և վաճառում էր՝ ափսեն 250 դոլարով

2012 թվականին 22-ամյա Մաո Սուգիյաման որոշեց հեռացնել իր սեռական օրգանները և դրանցից պատրաստված ուտեստներով հյուրասիրել երեկույթի հյուրերին: Նա գիտակցված դարձավ անսեռ՝ անցնելով բժշկական դանակի տակով: Հիւվանդանոցում նա խնդրեց սառեցնել իր ամպուտացված օրգանները և հանձնել իրեն:
Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո на նա հյուրեր հրավիրեց և որոշեց նրանց հյուրասիրել իր անդամից պատրաստված ուտեստներով: Այս «էկզոտիկ» ուտեստից 6 ափսե ստացվեց սարքել (յուրաքանչյուրը՝ 250 դոլար) եղած «հումքով»: Հմտորեն պատրաստված անդամը համեմված էր սնկերով և կանաչեղենով: Սրահում ամեն ինչ հագեցած էր պաթոսով, նվագում էր դաշնակահար:
Մաոն, ով ավելի հայտնի է ՆՍ կեղծանունով, սկզբում ուզում էր ինքը ճաշակել իր անդամը, բայց այնուհետև մտափոխվեց և որոշեց վաճառել այն իր հյուրերին: Ընհանուր առմամբ խնջույքին մասնակցում էր 70 մարդ, որոնցից 65-ն ուտում էին տավարի ու կոկորդիլոսի մսից պատրաստված ուտեստներ, իսկ 5-ն ուտում էին Մաոյի... դե դուք հասկացաք...



Ամուսնուն սպանած և երեխաների համար ընթրիք պատրաստած ավստրալուհին

Քեթրին Նայթը հայտնի դարձավ ողջ Ավստրալիայում այս պատրմության շնորհիվ, ինչպես նաև վաստակեց արժանի պատիժ՝ ցմահ ազատազրկման տեսքով: Քեթրինի ամուսինն ինքը հրեշտակ չէր և տարիներ շարունակ բռնության էր ենթարկում կնոջը, մինչև մի «գեղեցիկ» օր Քեթրինը վերջ չդրեց դրան՝ դանակի 37 հարվածներով: Ինչպես կարող եք կռահել, նրա ամուսինը մահացավ այդքան վերքերից, իսկ Քեթրինը կախ տվեց նրան կեռից և խոզի պես մաշկեց նրան ու մասերի բաժանեց:
Այնուհետև նա գլխատեց իր ամուսնու դին, գլուխը դրեց կաթսայի մեջ և արգանակ պատրաստեց, իսկ հետույքի մսից նա սթեյքեր էր սարքել՝ համեմված կանաչեղենով, որպեսզի կերակրի իր երեխաներին՝ ընթրիքին: Բարեբախտաբար ոստիկանությունն ավելի շուտ ժամանեց հանցանքի վայր, քան երեխաները...

Պանկ Ռոքերը, ով կերել էր ավտովթարի ժամանկ կորցրած սեփական մատը

Դեյվիդ "Playpenz" Քոլչեսթերը ավտովթարի էր ենթարկվել իր մոտոցիկլով, որից հետո նա անմիջապես չէր դիմել բժիշկներին, սակայն օրեր անց, երբ նա գանգատվել էր բժշկին, նրա մատներից մեկն արդեն սևացած էր: Բժիշկները ստիպված էին ամպուտացնել այն, իսկ Դեյվիդը խնդրել էր, որ վիրահատությունից հետո իրեն տան ամպուտացված վերջույթը:
«Իհարկե՛», - ասել էին բժիշկները՝ պատկերացում չունենալով, թե ինչ է ուզում անել այս խելագարը:
Հետագայում ինքը՝ Դեյվիդը խոստովանել է. «Ինձ միշտ հետաքրքրել էր, թե ի՞նչ համ ունի մարդու միսը, բայց դե դա տաբու է: Երբ ինձ ընձեռնվեց հնարավորություն համտեսել մարդու միս, իսկ ավելի կոնկրետ՝ սեփական միսս, ապա իմ մոտ միտք հղացավ. «Իսկ ինչո՞ւ ոչ...»»
Դեյվիդը եփել էր իր ամփուտացված մատը և կերել այն՝ թողնելով միայն ոսկորները... Նա ճիշտ դուրս եկավ այնքանով, որ նրան այդպես էլ չմեղադրեցին մարդակերության մեջ:


Մարդակեր, ով իր զոհին գտել էր համացանցում

Արմին Միեվեսը մի մանկական երազանք ուներ դեռ 12 տարեկանից՝ սպանել և խժռել մարդու: Պահանջվեց 29 տարի և 430  նամակագրություն էլ. փոստով, որպեսզի նրա բաղձալի երազանքն ի կատար ածվի: Նա զոհին փնտրում էր թեմատիկ չաթերում, մինչև վերջապես չծանոթացավ Բերնդ Բրանդեսի հետ: Նրանք պայմանավորվեցին, որ Բերնդը կայցելի Արմինի բնակարան, որտեղ նրանք կհեռացնեն Բերնդի անդամը և միասին կուտեն այն: Նրանք այդպես էլ արեցին, իսկ հետո Արմինը սպանեց իր զոհին և կտրտեց նրա ամենամսոտ մասերը:
Առաջին ուտեստը, որ նա պատրաստեց՝ ազդրի մսից պատրաստված սթեյքն էր, որը նա պատրաստել էր սխտորով և Մուսկաթ գինով և որպես գարնիր՝ կարտոֆիլե գնդիկներ և և բրյուսսելյան կաղամբ: Հետագայում Արմինը ոստիկաններին խոստովանել է, որ մարդու մսի համը հիշեցնում խոզի մսի համին: նրա տանը կատարված խուզարկության արդյունքում բազմաթիվ գրքեր էին հայտնաբերվել, որտեղ մանրամասն նկարագրվում էր, թե ինչ և ինչպես կարելի է պատրաստել մարդու մսից: Արմինն առանձին ընգծել էր «Առնանդամը՝ կարմիր գինու մեջ» և «Երիտասարդ մարդու լյարդի տապակա» բաղադրատոմսերը:
Արմինին բռնեցին շնորհիվ նրա օնլայն ընկերներից մեկի մատնության, բայց քանի որ գերմանիայում մարդակերությունը քրեականացված չէ, ապա նրան դատապարտեցին միայն սպանության համար:


Մերկ կաննիբալը, ում ոստիկանությունը սպանել էր, երբ նա կենդանի մարդու դեմքն էր ուտում

2012 թվականին աշխարհը ցնցվեց Մայամիից ստացած նորությունից. ոստիկանությունը սպանել էր մի մերկ տղամարդու, որը սպանվելու պահին հենց մայրուղու վրա մեկ այլ մարդու դեմքն էր ուտում, երբ վերջինս կենդանի էր: Մարդակերի անունը Ռուդի Յուջին էր և ոստկանության սպան սպանել էր նրան իր ատրճանակով այն բանից հետո, երբ այս մոլագարը հրաժարվել էր թողնել զոհին՝ Ռոնալդո Պապպոյին: Վերջինս մինչ օրս էլ բուժվում է հիվանդանոցում և նկարի վրա հենց նա է պատկերված: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց էր տվել, որ սպանված արյունը գերհագեցած էր թմրանյութերով և սպանության պահին նա հավանաբար չէր էլ գիտակցում, թե ինչ էր անում...

Խաղաղ օվկիանոսի վրա մարդակերների զոհ դարձած գերմանացի տուրիստը

40-ամյա գերմանացի զբոսաշրջիկ Ստեփան Ռամինը անհայտացել էր Նուկու-Խիվա կղզի կատարած այցելությունից հետո և ենթադրվում է, որ նա դարձել էր տեղացի մարդակեր ցեղերից մեկի զոհը: Համենայն դեպս, կղզու խորքում հայտնաբերված հանգած խարույկի մոտ մարդկային ոսկորներ էին հայտնաբերել:
Ստեֆանը կղզի էր ժամանկել իր 37-ամյա ընկերուհու հետ՝ առեագաստանավով օվկիանոսային ճանապարհորդություն կատարելիս: Նրանց դիմավորել էր Անրի Հաիտի անունով էքսկուրսավարը, ով գերմանացուն որսի էր տարել, բայց երբ էքսկուրսավարը վերադարձել էր, նա միայնակ էր և նա ասել էր գերմանացու ընկերուհուն, որ դժբախտ պատահար է տեղի ունեցել:
Հասկանալով, որ մի բան այն չէ, Հայկ Դորչը դիմել էր իրավապահ մարմիններին, որոնք բերման էին ենթարկել էքսկուրսավարին, ինչպես նաև գենետիկ փորձաքննություն էին անցկացրել՝ պարզելու հայտնաբերված մարդկային մնացորդների տիրոջ ինքնությունը:
Ռուս մարդկաերներ, ովքեր կերել են սեփական եղբորը

2009 թվականին երկու մարդակերների ձերբակալեցին իրենց եղբոր մնացորդներն ուտելու ժամանակ: Այս կերպ այս հգազանները ուզում էին վերացնել սպանության հետքերը: 28-ամյա Թիմուրն ու 23-ամյա Մարատը շատ արագ խոստովանեցին, որ իրենք սպանել են իրենց ավագ եղբորը՝ Ռաֆիսին:
Սկզբում նրանք դիմել էիյն ոստիկանություն՝ եղբոր անհայտացման կապակցությամբ, բայց ոստիկանությունը միանգամից կասկածներ էր ունեցել, քանի որ Թիմուրն արդեն մեկ անգամ դատապարտվել էր մարդասապանության համար և իրավապահները շատ արագ հայտնաբերել էին Ռաֆիսի կմախքը, երբ խուզարկել էին եղբայրների տնամերձ տարածքը: Այս տմարդիկ թաղել էին ոսկորները իրենց տնամերձ հողամասում: Թիմուրի միակ պատճառաբանությունը նման վայրագ արարք անելու այն էր, որ նա չէր ուզում կրկին բանտում հայտնվել ուսի որոշել էր ուտել ավագ եղվոր մարմինը, որպեսզ վերացնի հանցագործության ապացույցները:

Երկու մարդ կերել էին իրենց մահացած ընկերոջը, երբ մոլորվել էին Սիբիրում

4 ընկերներ որոշում են արկածներ փնտրել Սիբիրում և որքան հանարվոր է խորանալ վայրի տեղանքի խորքերը, որտեղ մարդը ոտք չի դրել: Նրանց համար սա մի հրեշավոր փորձության վերածվեց, որը տևեց 4 ամիս: Նրանցից միայն երկուսը կենդանի վերադարձան այս վայրի վայրերից, մեկը անհայտ կորած է մինչ օրս, իսկ 4-րդի դին էլ հայտնաբերվել էր հետագայում: Սկզբում ենթադրվում էր, որ նա մահացել է ցրտահարությունից, սկայան հետագայում պարզվել էր, որ 4-րդ ընկերոջ մարմինը կտրտվել և որպես ուտելիք էր օգտագործվել:
Ողջ մնացած երկու ընկերները մինչ օրս էլ պնդում են, որ դիմել են այդ քայլին միայն երբ իրենց ընկերն ինքն է մահացել և նրանք ստըիպված էին ուտել նրա միսը, որպեսզի իրենք չմահանան:
Սեփական կնոջից ճաշ պատրաստած խոհարարը

2009 թվականի հոկտեմբերի 18-ին Դեվիդ Վինսն ու նրա կինը՝ Սանշայնը, ինչ որ հարցի շուրջ վիճեցին: Գազազած Դեվիդը ինչ որ մի պահ կորցրեց ինքնակառաավարումը և կապելով կնոջ ոտքերը, սկոչով փակեց նաև նրա բերանը: Հետագայում Դեվիդը պնդում էր, որ իր կինը գտնվում էր թմրանյութային ու ալկոհոլային արբածության տակ, աբյց դա պարզելն անհնար է...
Առավոտյան Դեվիդը հայտնաբերել էր կնոջը նույն տեղում, որտեղ թողել էր, բայց նա մահացած էր, սակայն սա դեռ պատմության կեսն է...
Փոխանակ ոստիկանություն դիմեր, ամուրի դարձած ամուսինը որոշել էր ազատվել մարմնից: Կնոջը սպանելու պահին նա հանդիսանում էր կաֆեի սեփականատեր... դե դուք հասկացաք, թե ինչ ես ի նկատիի ունեմ...
Մի խոսքով, նա մորթեց կնոջ դին և 4 օր շարունակ նրա մսից ուտեստներ էր պատրաստում, մինչև ամբողջ մարմնից միայն գանգը մնաց, որը նա որոշեց որպես հիշատակ պահել... բայց գանգն այդպես էլ չգտնվեց:
Դեվիդի խոսքերով նա թաքցրել էր այն իր մոր տան տանիքում, սակայն ոստիկաններին ոչինչ հայտնաբերել չհաջողվեց:
Ի վերջո, 2011 թվականին նա խոստովանեց, որ կնոջ մարմնի վերջին մնացորդները, այդ թվում նաև գլուխը նա լա՜վ եփել էր և ստացված զանգվածը թափել էր, որպես սննդի, դրա համար էլ կնոջ մնացորդները այդպես էլ չէին հայտնաբերվել...
Բարեկամներին որդու մսով հյուրասիրած մայրը

Վատ է, երբ մայրը աղանդավոր է լինում՝ անկախ նրանից, մարդակե՞ր է նա, թե՞ ոչ: 2008 թվականին Չեխիայում ձերբակալվեցին Կլարա Մայորովան և նրա քույրերը: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ պարզվել էր, որ ննրանք բոլորով կերել էին Կլարայի որդուն:
Կլարան իր 8-ամյա որդուն և 13-ամյա դստերը տևական ժամանակ գամված էր պահում նկուղում և պարբերաբար այցելում էր նրան իր քույրերի հետ: Նրանք հատկապես ուժեղ էին խոշտանգում տղային. ծխախոտներ էին հանգցնում նրա ոտքերի վրա, մաշկում էին, մսի կտորներ էին պոկում... և այս ամենը կատարվում էր 13-ամյա քրոջ աչքերի առջև...
Որպեսզի երեխաները չփախչեն, նրանց 24 ժամ հետևում էին տեսախցիկների օգնությամբ և մի օր հարևաններին պատահաբար հաջողվել էր բռնել այդ տեսախցիկների ազդանշանը և տեսնելով թե ինչ է կատարվում, անմիջապես ոստիկանություն էին կանչել:
Կլարան և քույրերը մինչև հիմա էլ հերքում են, որ իրենց ինչ որ բան են արել, պատճառաբանելով, որ իրենք՝ լինելով «Գավաթի շարժում» աղանդի հետևորդներ (որը տասնյակ հազարավոր անդամներ ունի աշխարհով մեկ), պարզապես չէին կարող նման վայրագություններ անել:

No comments:

Post a Comment