Մենք բոլորս էլ սովոր ենք մտածելու, որ խելագարությունը ունիվերսալ երևույթ է և անկախ նրանից, թե որտեղ է ապրում մարդը, նա սովորական մարդ է՝ սովորական մարդկային ուղեղով, որը կարող է խափանվել ինչ-ինչ պատճառներով։ Իհարկե, ամեն մեկն յուրովի է խելագարվում. մարդ կա՝ այլմոլորակայիններ է տեսնումմ, մարդ էլ կա՝ դևերի, բայց դա արդեն դետալներ են։ Սակայն գոյություն ունեն անհավանական թվացող հոգեկան շեղումներ, որոնք հանդիպում են մոլորակի միայն կոնկրետ շրջանում։ Ձեզ եմ ներակայացնում 6 նման հոգեկան շեղումներ.
1. «Զրոյական» շեղում
Երկրորդ աշխրահամարտից անմիջապես հետո, Գերմանիայում աննախադեպ ինֆլյացիա սկսվեց. մեկ բաժակ սուրճի գինը կարող էր կրկնապատկվել այն խմելու ժամանակամիջոցում։ Խանութները պարզապես չէին հասցնում փոխել գնապիտակները ու շուտով ինչ որ մի հասարակ ապրանքի գինը հասել էր միլլիարդավոր մարկերի։ Այս խառնաշփոթի ու սարսափի հորձանուտում, որոնցով զուգակցվում էր ցանկացած գնում, Գերմանիայում ձևավորվեց շատ յուրահատուկ հոգեկան շեղում, որն արտահայտվում էր նրանով, որ այս երևույթի զոհերի մոտ անհաղթահարելի ցանկություն էր առաջանում՝ անտվերջ զրոներ գրելու։
Այս հոգեկան շեղումը հատկապես տարածված էր հաշվապահների, բանկիրների ու դրամարկղերի աշխատակիցների մոտ, ովքեր խելագարվում էին ամեն օր այդ գնաճի տատանումները հաշվելիուց (կուլմինացիոն պահին 1 հատ հացի գինը կազմում էր 1 միլլիարդ մարկ) ու երեկոյան չէին կարողանում անգամ քնել, որովհետև նրանց ուղեղները շարունակում էին հաշվարկներ կատարել, որտեղ համաատարած զրոներ էին։ Այս շեղման ավելի սուր տարբերակի դեպքում, ոչ միայն անվերջ զրոներ էին նկարում, այլ սկսում էին հավաստիացնել, որ իրենց ասենք 35 միլլիարդ տարեկան են կամ ունեն 40 տրիլլիոն երեխա։