Wednesday, October 17, 2012

Հետաքրքիր փաստեր հարբուխի մասին


  • Հարբուխի անգլերեն «influenza» անվանումն առաջացել է իտալերեն «influentia» բառից, որը նշանակում է ազդեցություն, քանի որ համարվում էր, որ հարբուխն առաջանում է մոլորակների, աստեղերի և լուսնի ազդեցությունից, որովհետև այդ ժամանակներում մարդիկ այլ կերպ չէին կարողանում բացատրել, թե ինչո՞վ է պայմանավորված հիվանդության անսպասելի ծագումն ու արագ տարածումը։
  • Անգլիացիք կիրառության մեջ մտցրին «influenza» բառը 18-րդ դարի կեսերին, իսկ ֆրանսիացիք անվանեցին «gripper», ինչը նշանակում է «բռնել» կամ «կեռ»։ Արաբերեն տարբերաակը նման է անգլիականին և կոչվում է «anf-al-anza», ինչը նանակում է «այծի քիթ», քանզի համարվում էր, ոնց հենց այծերն են եղել այս հիվանդության տարածողները։
  • Միայն ԱՄՆ-ում, հարբուխի համաճարակների ժամանակ հիվանդների բուժումն արժենում է միլլիարդավոր դոլարներ, եթե թվի մեջ ներառռենք նաև աշխատավարձի և աշխատանքի արտադրողականության կորուստները։
  • Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաշվել է, որ տարեկան 3-5 միլլիոն մարդիկ հարբուխը տանում են բավականին ծանր են տանում, իսկ 10 միլլիոնի մոտ հիվանդությունն ավելի մեղմ է ընթանում։ Արդյունքում, տարեկան այս հիվանդությունը խլում է 250-500 հազար մարդու կյանք։
  • 1900 թվականից ի վեր հարբուխի 4 հիմնական պանդեմիա է եղել, որոնցից ամենավերջինը այդքան բարձրաձայնված խոզի հարբուխն էր, որը ստացավ պաշտոնական «Novel H1N1 Influenza A» անվանումը. Ամենավերջին խանդեմիան, որ բազմաթիվ մարդկանց կյանքեր խլեց, Հոնգկոնգյանն էր (1968-1969), որը ծագելով այս քաղաքում, խլեց ավելի քան միլլիոն մարդու կյանք։ Ասիական պանդեմիան (1957-1958), որ սկսվեց Չինաստանում, տարբեր տվյալների համաձայն խլել է 1-4 միլլիոն մարդու կյանք, իսկ ամենաահայտնին Իսպանական պանդեմիան է (1918-1919), որը խլելով 50-100 միլլիոն կյանք առաաջ անցավ այս զարհուրելի ցուցանիշով անգամ 1-ին աշխարհամարտից և ըստ երևույթին նաև 2-րդ աշխարհամարտից։
  • Գիտնականները կարծում են, որ հարբուխի պանդեմիաներ պատահում են դարում 2-3 անգամ հաճախականությամբ.
  • 20-րդ դարի ամենամահաբեր հիվանդությունը համարվում է հարբուխի Իսպանական պանդեմիան, որն ընդամենը 24 շաբաթվա ընթացքում ավելի շատ մարդու կյանք խլեց քան ՁԻԱՀ-ը 24 տարվա, և օսպան ուն սև ժանտախտը՝ 50 տարվա ընթացքում։
  • Իսպանական հարբուխն ավելի շատ ամերիկացի է սպանել, քան երկու աշխարհամարտերը, կորեական և վյետնամական պատերազմները միասին վերցրած։
  • Իսպանական հարբուխի դեմ պայքարում էին տարբեր միջոցներով, երբեմն անգամ տարօրինակ. սիգարներ ծխելով, վիսկի խմելով, աղաջրով բերանի խոռոչի ողողում, զբոսանքներ մաքուր օդին և այլն։ որոշ բժիշկներ ընկղմում էին հիվանդներին սառցաջրի մեջ, իսկ ուրիշները հիվաննդների արյունն էին բաց թողնում, բայց ոչինչ չէր օգնում։
  • A H1N1 վարակը (խոզի հարբոուխը) լայնորեն տարածվեց ԱՄՆճում ու Մեքսիկայում 2009-ի մարտ-ապրիլ ամիսներին, չնայած, ոորոշ փորձագետներ կարծում են, որ Մեքսիկան հանդիսանում էր վարակի էպիկենտրոնը դեռ ամիսներ առաաջ։
  • ԱՄՆ-ի հիվանդությունների կառավարման կենտրոնն ու ԱՀԿ-ն խոզի հարբուխը վերանվանեցին «Novel Influenza A (H1N1)» և «Influenza A (H1N1)», որպեսզի փրկեն խոզի մսի առևտրով զբաղվող ընկերություններին փրկեն սննկացումից, ինչը բերեց թեժ քաղաքական քննարկումների։
  • Խոզի հարբուխի ախտանշաններն են տենդը, հազը, մրսածությունը, ցավացող կոկորդը, ցավացող մարմինը, սրտխառնոցն ու հոգնածությունը։ Քանի որ այս ախտանշանները սովորական են նաև այլ հիվանդությունների դեպքում, շատ դժվար է ախտորոշել խոզի հարբուխը հենց սկզբից։
  • Խոզի հարբուխի նոր տարատեսակը տարածվում է ինչպես հարբուխի սովորական տեսակները՝ օդակաթիլային ճանապարհով, կամ էլ եթե մարդը հպվում է մի իրի, որին նոր էր հպվել վարակված մարդը։ Մարդիկ սկսում են իրենք տարաածել վարաքը մի քանի օր առաջ այն բանից, երբ իրենք անգամ կկասկածեն, որ հիվանդ են։
  • Հարբուխից լավագույն պաշտպանությունը կարող է հանդիսանալ լավ ռեսպիրատորը, պարբերաբար ձեռքերը լվանալն ու մարդկային մեծ կուտակումներից խուսափելը, բայց ռեսպիրատորներով դժվար է շնչել և դրանք կարող է խնդիրներ առաջացնեն օգտագործման տեսակետից, հատկապես երեխաների և բեղումորուք ունեցողների մոտ։
  • 1957 թվականին ծնված շատ մարդկանց մոտ կա դիմադրողականություն H1N1 վարակի նկատմամբ, որովհետև այդ թվականին տարածված է եղել նմանատիպ մեկ այլ վարակ, որի դեմ պայքարելով, օրգանիզմը ձևավորել է կայուն իմմունիտետ։
  • Խոզի հարբուխի պատվաստության դեպքում կպահանջվի 600 միլլիոն դոզա, ընդ որում, հայտնի չէ, թե ինչ հետևանքներ կարող են լինել, առավել ևս, եթե խոզի հարբուխը զուգորդվի սեզոնային հարբուխի հետ։
  • Իսպանական հարբուխի պես, Խոզի հարբուխը ևս հիմնականում մեծ ազդեցություն ունեցավ երիտասարդ տարիքի ներկայացուցիչների վրա։ Դա պայմանավորված է այսպես կոչված «ցիտոկինային սինդրոմով», որի ժամանակ երիտասարդ օրգանիզմը շատ բուռն է արձագանքում վարակին և իմմունային համակարգը և չափից ուժեղ հարված է հասցնում պաշտպանված օրգանիզմին։
  • Խոզերը յուրահատուկ են, որովհետև հարբուխի այն տեսակները, որոնք տարածում են նրանք կարող են վարակիչ լինել ինչպես հենց խոզերի, այնպես էլ մարդկանց և թռչունների համար։ 

No comments:

Post a Comment