2. ԱՄՆ նախագահներից միակն, ով ընտրվել է միաձայն, հանդիսանում է ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգթոնը, ով ի դեպ իր կառավարման ողջ ընթացքում հրաժարվել է ստանալ նախագահին հասանելիք աշխատավարձը, որն այն ժամանակներով հսկայական գումար էր իրենից ներկայացնում՝ տարեկան 25000 դոլար։
3. Հովեր Քլիվլենդը միակն է ԱՄՆ նախագահներից, ով ժամանակին աշխատել է նաև որպես... դահիճ։ Մինչ նախագահ դառնալը, Քլիվլենդը եղել է Նյու Յորքի մերձակայքում գտնվող Էրի կոմսության շերիֆը և նրան «բախտ է վիճակվել» երկու անգամ իրականացնել մահապատժի որոշում։
4. Թոմաս Ջեֆֆերսոնն ու Ջոն Ադամսը մի անգամ մեկնում են Սթաթդորդ, որպեսզի այսցելեն շեքսպիրի ծննդավայրը։ Թանգարանում նրանցից մեկկը դանակով քչփորում է Շեքսպիրի աթոռներից մեկը, որպեսզի որպես հուշանվեր վերցնի փայտի փշրանքները...5. Թոմաս Ջեֆֆերսոնն ու Ջեյմս Մեդիսոնը մեկ անգամ կալանավորվել են , երբ ձիերով անցել են Վերմոնտ նահանգի բնակավայրերից մեկի մոտով, ինչը խստիվ արգելված է եղել նահանգի օրենքներով։
6. Էնդրյու Ջոնսոնն եղել է միակ դերձակ-նախագահը։ Նա հաճախակի է մտել կարի արհեստանոցներ՝ այլ դերձակների հետ դեսից-դենից զրուցելու համար և կրել է միայն սեփական ձեռքերով կարված հագուստ։
7. Թեդդի արջուկները իրենց անվանումը ստացել են ի պատիվ Թեոդոր Ռուզվելտի, ոով ի անգամ հրաժարվել էր որսի ժամանակ կրակել արջի քոթոթի վրա։
8. Ջորջ Վաշինգթոնը երբեք չի բնակվել Սպիտակ տանը, քանզի նրա կառավարման ժամանակ ԱՄՆ փաստացի մայրաքաղաքը հանդիսացել է Ֆիլադելֆիան։ Նա նաև եղել է միակ նախագահն, ով չի ներկայացրել ոչ մի քաղաքական կուսակցություն։
9. Հեռախոսից օգտված ԱՄՆ առաջին նախագահը հանդիսանում է Ջեյմս Աբրահամ Գարֆիլդը, ով իր առաջին հեռախոսազրույցն ունեցել է հեռախոսի գյուտի հեղինակի՝ Գրեհեմ Բելլի հետ։
10. ԱՄՆ նախագահներից միայն Բիլլ Քլինթոնը չէր, ով հայտնվել է սեքս-սկանդալների մեջ։ ԱՄՆ 29-րդ նախագահ Ուորրեն Հարդինգը հաճախ սեքսով զբաղվելիս է եղել Սպիտակ Տան հավաքարարի սենյակում և մի անգամ նրա անվտանգության ծառայությունը ստիպված է եղել մեծ ջանքեր գործադրել, որպեսզի նրա կինը չկոտրի սենյակի դուռ և հաշվեհարդար չտեսնի իր սիրառատ ամուսնյակի հետ։ Ի դեպ, իր սիրառատությամբ հայտնի Լինդոն Ջոնսոնը ևս աչքի է ընկել այս առոււմով. նա անգամ հատուկ ազդանշանային համակարգ էր պատվիրել տեղադրել սպիտակ տանը, որպեսզի վաղաժամ իմանա կնոջ մոտենալու մասին։ Սակայն այս առումով անվիճելի առաջատար է հանդիսանում Ջոն Քեննեդին, ով քնում էր շարժվող ամեն ինչի հետ։
11. Առաջին նախագահը ու երդման արարողությունը տեղի է ունեցել նորակառույց Վաշինգթոն մայրաքաղաքում, եղել է Թոմաս Ջեֆֆերսոնը։
12. Ջորջ Բուշ ավագը մի անգամ փսխել է Ճապոնիայի վարչապետի վրա, ինչից հետո ճապոներենում նոր բառ է հայտնվել՝ «Բուշուշուրու», ինչը նշանակում է «Փսխել»։
13. OK բառն առաջացել է Մարտին Վան Բուրենի նախագահության տարիներին, ում մականունն էր «Old Kinderhook», քանի որ նա ծնվել էր Նյու Յորք նահանգի համանուն քաղաքում։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ ՕՔ հապաղում մեծ տարածում էր գտել, երբ ստեղծվել էր Բուրենին աջակցող ՕՔ ակումբների ցանց։ Այս նախագահը նաև առաջինն էր, ով ծվել է հենց ԱՄՆ անունը կրող պետությունում։ Նրան նախորդող բոլոր նախագահները ծնվել են դեռևս անգլիական գաղութի կարգավիճակում գտնվող ամերիկայում։
14. ԱՄՆ նախագահներից 6-ը կրել են Ջեյմս անունը՝ Մեդիսոնը, Մոնրոն, Փոլքը, Բուչանանը, Գարֆիլդը և Քարթերը։
15. Ռիչարդ Նիքսոնն առաջին նախագահն էր, ով եղել էր բոլոր 50 նահանգներում։ Նա նաև առաջին նախագահն է ԱՄՆ պատմության մեջ, ում իմպիչմենթի ենթարկեցին։
16. Ջիմմի Քարթերը միակ նախագահն է, ով ամենայն լրջությամբ պնդում էր, որ ՉԹՕ է տեսել։ Գուցե նաև սա իր դերը խաղաց, որ նա չվերընտրվի։
17. Նախագահ Բուչանանը հայտնի էր նրանով, որ սևամորթ ստրուկների էր գնում և ազատություն շնորհում նրանց, մինչդեռ մեկ այլ ԱՄՆ նախագահ՝ Հերբերթ Հուվերը, կարգադրել էր Սպիտակ Տան անձնակազմին թաքնվել իրենցի, իսկ ով հայտնվում էր նրա տեսադաշտում, կարող էր կորցնել իր աշխատանքը։
18. Միակ չամուսնացած նախագահը եղել է Ջեյմս Բուչանանը։ Նրան կասկածում էին սենատոր Ուլիյամ Քինգի հետ հոմոսեքսուալ հարաբերություններում լինելու մեջ։
19. Ուլիսս Գրանտը օրեկան առնվազն 20 սիգար էր ծխում։ Քաղաքացիական պատերազմում տարած փայլուն հաղթանակների համար, երկրպագուները նրան ընծայել էին 10000 սիգար։ Ի վերջո, Գրանտը մահացավ կոկորդի քաղկեղից...
20. Ռոնալդ Ռեյգանը պարգևատրվել է «Տղամարդու իդեալական կառուցվածքին ամենամոտ կառուցվածք» մրցանակով դեռևս 1940 թվականին՝ Կալիֆորնիայի համալսարանի կողմից։
No comments:
Post a Comment