Thursday, October 4, 2012

ՊԳԿ վարչությունը պարզաբանումներ է տվել ԱԳՆ շենքի վաճառքի կապակցությամբ

ՊԳԿ վարչությունը պարզաբանում է ԱԳՆ-ի շենքի  վաճառքըՀաշվի առնելով ԶԼՄ-ների կողմից Պետական գույքի կառավարման վարչությանը հղվող բազմաթիվ հարցադրումները, վարչությունն այսօր պարզաբանման տեքստ է տարածել Կառավարական թիվ 2 մասնաշենքի վերաբերյալ:

Հաղորդագրության մեջ ասված է.

«Շենքի նկատմամբ տարիներ շարունակ  հետաքրքրություն է եղել՝ հատկապես տարբեր ժամանակահատվածներում առանձնացված տարածքների մասնավորեցումից հետո: ՊԳԿ վարչությունն, առաջնորդվելով պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման սկզբունքներով և օրենքով իրեն վերապահված լիազորության շրջանակում, ստացված առաջարկությունները քննարկել և  ներկայացրել է ՀՀ կառավարությանը:  Առաջարկությունները կառավարությունում քննարկվել են ոչ միայն գնային գրավիչ հեռանկարի ակնկալիքով, այլև 1951թ. և 1955թ՝. երկու փուլով շահագործման հանձնված կառույցի  շենքային պայմանների՝ վաղուց արդեն այնտեղ տեղակայված նախարարությունների և հատկապես ԱԳՆ ժամանակակից  պահանջները չբավարարելու տեսանկյունից: Բացի այդ, տարածքներով ապահովված չեն  Սփյուռքի նախարարությունը, Արդարադատության նախարարությունը: Այդ իսկ պատճառով  կառավարությունում բազմիցս քննարկումներ են եղել նախարարություններին պատշաճ տարածքներով ապահովելու հարցի շուրջ:


Հիշեցնենք, որ սույն թվականի հուլիսի 19-ի կառավարության N 916  - Ա  որոշմամբ Արդարադատության նախարարության նախկին շենքի փլատակներից ազատված 0,5081 հա մակերեսով պետական սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքով օտարվել է՝ պայմանով, որպեսզի  գնորդն այնտեղ սեփական միջոցներով հասարակական նշանակության շենք կառուցի՝ պետության կողմից այն գնելու նախապատվության իրավունքով:

Շենքի կառուցման վերջնաժամկետ է սահմանվել 2015թ հունիսի 30-ը:

 Այսինքն, 2015թ., երբ շահագործման հանձնվի Վ.Սարգսյան3 հասցեում կառուցվելիք շենքը, պետությունն այն ձեռք բերելու հնարավորություն կունենա և առաջնահերթ կհատկացնի հիմնական տարածք չունեցող, ինչպես նաև անբավարար շենքային պայմաններ ունեցող նախարարություններին:

Կառավարական 2 մասնաշենքի օտարման որոշում է կայացվել՝ առաջարկներից լավագույնի ընտրությամբ, ելնելով պետական գույքի արդյունավետ կառավարման տրամաբանությունից: 

ՀՀ կառավարության 04.10.2012 թ. կայացրած «Պետական գույքն օտարելու մասին» որոշմամբ «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Կառավարական թիվ 2 մասնաշենք հասցեում գտնվող  14,241.9 քառ. մետր մակերեսով շենք, շինությունները և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասն ուղղակի վաճառքի ձևով օտարվում  են «Տանգո»փակ բաժնետիրական ընկերությանը:

Կառավարության որոշմամբ գործարքի գինը կազմում է  51,271,006 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, իսկ  գնի  մի մասի դիմաց  գնորդը պարտավորվում է մինչև 2015 թ. սեպտեմբերի 1-ը պետությանը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի N916-Ա որոշմամբ օտարվող գույքի սեփականատեր և գնորդի դուստր հանդիսացող` <Սալսա Դիվելոփմենթ> փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը` անվանական արժեքով, որի հաշվեկշռում կլինի ք.Երևան Վ.Սարգսյան3 հասցեում գտնվող 0.5081 հա հողամասը՝ նոր կառուցված շենքով:

Գնորդը պարտավորվում է այժմյան Կառավարական 2  շենքը,  հանձնման-ընդունման աշխատանքներից հետո, անհրաժեշտ ծավալի ներդրումներով վերակառուցել և օգտագործել բացառապես որպես 5 աստղանի հյուրանոցային համալիր`  միջազգային ճանաչում ունեցող հյուրանոցային ցանցի բրենդով` պարտադիր  պահպանելով շենքի պատմաճարտարապետական   տեսքը:

Պայմանագրում կամրագրվի նաև Կառավարական 2 շենքն ազատելու ժամկետը, որը կլինի միայն նախարարություններին համապատասխանտարածքներով ապահովվելուց  հետո:

Նյութը՝ yerkir.am-ից

No comments:

Post a Comment