Իսպանցի Ռոդրիգո Գարսիա Գոնսալեսը իրականացրել է բոլոր ճանապարհորդների երազանքը: Ծանր ճամպրուկները ձեզ հետ քարշ տալու տհաճ գործընթացը շուտով անցյալում կմնա: Այս մասին հայտնում է Argumenti.com-ը:
Երիտասարդ գյուտարարը ներկայացրել է ճամպրուկի յուօրինակ նախագիծ. ճամպրուկը ինքնուրույն «կվազի» տիրոջ հետևից:
Ճամպրուկում ներկառուցված է երեք ցուցիչ, որոնք ղեկավարվում են սեփականատրոջ սմարթֆոնից Bluetooth-ի միջոցով արձակվող ազդանշաններով: Եթե հանկարծ այն կորչի, ապա ակնթարթորեն կարգելափակվի, սեփականատերն այդ մասին ծանուցում կստանա իր հեռախոսին:
Ներկայում նա թիմ է հավաքում գյուտը կատարելագործելու համար:
No comments:
Post a Comment