Սոցիալական ցանցերը և հատկապես ֆեյսբոււքը անում են ամեն ինչ, որպեսզի ոչ միայն հնարավորինս շատ օգտատեր ունենան, այլև նրանց հնարավորինս երկար պահեն իրենց ճիրանններում։ Սա արդեն տվել է զարմանալի արդյունքներ։ Այսպես, Չիկագոյի համալսարանի գիտնականները հետազոտությունների արդյունքում պարզել են, որ 18-25 տարեկան երիտասարդների շրջանում ֆեյսբուքն ու թվիթթերը ավելի նախապատվելի են քան ալկոհոլը, ծխախոտն ու անգամ սեքսը։ Գիտնականները բացատրում են սա նաև այն հանգամանքով, որ սոցիալական ցնցերն ավելի հասանելի ու ավելի էժան են, ուստի ավելի մեծ կախվածության մեջ են գցում մարդուն։
Այնինչ, սոցիալական ցանցերը կանգ չեն առնում և նորամուծություններով են առաջ գալիս, որոնք կոոչված են էլ ավելի մեծ կախվածություն առաջացնել, իսկ շփումը սոցիալական ցանցերում էլ ավելի ինտերակտիվ դրաձնել։ Ալսպես, վաճառքի է հանվել այսպես կոչված Like-A-Hug բաճկոնը, որն ամեն ստացված լայքի դեպքում ուռչում է ու գրկախառնության զգացողություն առաջացնում տիրոջ մոտ։
Վստահ եմ, որ սրա վրա կանգ չեն առնի ու էլ ավելի զարմանահրաշ իրեր ու ծառայություններ կստեղծվեն, որոնք կունենան միայն մեկ նպատակ՝ էլ աավելի շատ մարդու, էլ ավելի երկար ժամանակով պահել սոցցանցերում։
No comments:
Post a Comment