20 հետաքրքիր փաստեր երազների մասին
1. Անհանար է խռմփացնելու ժամանակ երազներ տեսնել։
2. Կյանքի ընթացքում մարդը մոտավորապես քառորդ դար է ծախսում քնելու վրա, իսկ երազների ընդհանուր տևողությունը կազմում է մոտավորապես 6 տարի։ Այնուամենայնիվ, մենք չենք հիշում այդ 6 տարիների մեծ մասը։
3. Եգիպտական փարավոնների երազները սրբացվում էին, քանի որ փարավոնները համարվում էին Ռա աստծո զավակներ։
4. Մարդը երզաներ տեսնում է անգամ դեռ չծնված՝ էմբրիոնային վիճակում։
5. Պլատոնը կարծում էր, որ երազները առաջանում են լյարդում։
6. Կարի մեքենան ստեղծած Էլիաս հոուլին իր գյուտը արել է շնորհիվ վատ երազի։
7. Չհաշված խիստ հազվադեպ բացառությունները, գրեթե բոլոր մարդիկ էլ ունակ են երազներ տեսնալու, սակայն գրեթե ոչ ոք չի կարողանում հիշել որևէ երազ ամբողջությամբ։
8. Մարդկանց մեծամասնությունը երազներ տեսնում է ամեն 90 րոպեն մեկ, իսկ ամենաերկարատև երազները՝ 30-45 րոպե տևողոությամբ, լինում են առավոտյան։
9. Աֆրիկյան Աշանտի ցեղում տղամարդուն դատում են, եթե նա իր էրոտիկ երազում տեսնում է հարևանի կնոջը։
10. Կանայք ավելի շատ են տեսնում երազներ, որտեղ նրանց ատամները թափվում են կամ հեռացվում են։ Սա կարող է նշանակել, որ տվյալ մարդը մեծ վախ ունի անօգնականության նկատմամբ կամ կորուստ է ապրել իր կյանքում։
11. Կեղտոտ ջրի մասին երազները ազդանշան կարող են լինել վատացող առողջական վիճակի մասին։
12. Եթե դուք երազում այլմոլորակայիններ եք տեսել, ապա դա կարող է նշանակել, որ Ձեզ սպասում են բարդություններ անձնական կյանքում, կամ էլ դու հայտնվելու եք նոր իրավիճակից բխող բարդությունների առջև։
13. Երազում տեսած շոկոլադը մի քանի բացատրություն կարող է ունենալ. կամ երազ տեսնողը կարծում է, որ ինքը պարգևի է արժանի և սպասում է դրան, կամ էլ ապրզապես քնած մարդը շատ է շոկոլադ սիրում և պետք է մտածի դիետա պահելու մասին։
14. Եթե դուք երազում տեսել եք, որ դու կանգանաած եք մի բարջր ժայռի գագաթին, ապա դա նշանակում է, որ դուք լայ աշխարհայացք ունեք, կամ էլ գտնվում եք կարևոր որոշում իրականացնելու շեմին, սակայն վախենում եք ձախողումից։
15. Որոշ մարդկանց համար երազում տեսած արյունը կարող է խորհրդանշել սեր և սեքս, իսկ ուրիշի համար՝ արհավիրք և հենց արյուն։
16. Երազում տեսած տունը խորհրդանշում է հենց մեզ։ Այսպես, եթե դուք երազում տեսել եք ճոխ և մեծ տուն, դա կարող է նշանակել, որ Ձեր էգոն ուռճացված է, բայց նույն հաջողությամ, մեեծ տունը կարող է նշանակել նաև մեծ պոտենցիալ։
17. Հղի կանայք հաճախ են երազում տեսնում, թե ինչպես են իրենք վիժում, սակայն պետք չէ չափից ավելի սրտին մոտ ընդունել դա, քանի որ դա ոչ թե կանխագուշակում է, այլ հետևանք՝ իրենց տևական անհանգստության և մտավախությունների։
18. Իր հրապարակվելուց հետո առաջին երկու տարիների ընթացքում, վաճառվել է Զիգմունդ Ֆրեյդի հանրահայտ դարձած «Երազների նշանակությունը» գրքի ընդամենը 415 օրինակ։
19. Մարդիկ թռչելու մասին երազներ են տեսել դեռ այն ժամանակ, երբ ոչ մի ինքնաթիռ կամ այլ մարդածին թռչող սարքեր չէին հայտնաբերվել։
20. Տարբեր հռչակավոր հոգեբաններ տարբեր կերպ են մեկնաբանել երազային թռիչքները։ Այսպես, Ֆրեյդը համարում է, որ նման երազները խոսում են սեքսուալ ցանկության մասին, Ադլերը համարում էր, որ դրանք լինում են, երբ մարդը ցանկանում է բարձրանալ ուրիշների հանդեպ, իսկ Յունգը համարում էր, որ նման երազների հիմքում ընկած է մարդու ցանկությունը՝ սահմանափակումների օղակից դուրս պրծնելու։
No comments:
Post a Comment