Monday, December 17, 2012

Հետաքրքիր փաստեր ոսկու մասին


Պատմության ողջ ընթացքում ոսկին միշտ էլ արժևորված է եղել մարդու կողմից և հանդիսացել է հարստության խորհրդանիշ։ Իրականում, կա երեք հիմնական պատճառ, որոնք ոսկուն տալիս են այդ բացառիկ և էլիտար կարգավիճակը՝ գեղեցկությունը, հազվադեպությունը և քիմիական իներտությունը։ Ըստ էություն, երկաթն էլ կարող էր այդքան թանկարեք լիներ, եթե ոսկու պես հազվադեպ հանդիպող մետաղ լիներ։
Ինչպես հայտնի է, ոսկին դեղին գույնի փափուկ մետաղ է, որը նաև ամենածանր քիմիական տարրերից մեկն է (200 խորանարդ սանտիմետրանոց ոսկու կտորը կշռում է 540 կիլոգրամ), բայց միևնույն ժամանակ ամենահեշտ մշակվող մետաղներից է, որը կարող է ընդունել գրեթե ցանկացած ձև (2 քառակուսի սանտիմետր մակերեսով ոսկու թիթեղը կշռում է մեկ գրամ)։

Ոսկու այլ առնաձնահատկություններից կարելի է նշել նաև այն հանգամանքը, որ ի տարբերություն բազմաթիվ յլ մետաղների, այն չի ենթարկվում օդի ու ջրի կործանարար ազդեցությանը՝ կոռոզիայի, և միշտ մնում է վառ և փայլփլուն։ Թերևս սա այն հիմնական պատճառներից մեկն է, որ ստիպում է մարդկությանը արժևորել այս թանկարժեք մետաղը իր պատմության ողջ ընթացքում։ Մյուս հանգամանքը, որը հայտնի դարձավ հարաբերականորեն վերջերս, կայանում է նրանում, որ ոսկին քիմապես ամենապասիվ մետաղներից է և միայն մի քանի թթուների հետ է ռեակցիայի մեջ մտնում։
Ի սկզբանե, ոսկին հիմնականում օգտագործվում էր որպես վճարման միջոց՝ փող, ընդ որում, ոսկեդրամների արժեքը երբեք կասկածի տակ չի դրվել և միշտ չափանիշ է հանդիսացել, ինչև չի կարելի ասել այլ մետաղներից պատրաստված մետաղադրամների վերաբերյալ։
Մինչ 1914 թվականը, աշխարհի բոլոր արտարժույթների չափման միավորը հենց ոսկին էր հանդիսանում, նչը նշանակում էր, որ ամերիկյան դոլարը, ֆրանսիական ֆրանկը, գերմանական մարկը և անգլիական ֆունտը երաշխավորված էին ոսկով ու շրջանառության մեջ գտնվող թղթադրամները ցանկացած պահին կարող էին փոխարինվել ոսկով։
Հենց այս համակարգն էլ կոչվում էր ոսկե ստանդարտ, որը կնքեց իր մահկանացուն արդեն քսաներորդ դարի երկրորդ կեսին՝ մեծապես շնորհիվ ԱՄՆ-ի, որը չեղյալ հայտարարեց Բրետենվուդյան համաձայնագիրը, ըստ որի նա պաարտավորվում էր ոսկով երաշխավորել շրջանառության մեջ գտնվող դոլարային հոսքը ու թեև մինչ օրս էլ ԱՄՆ-ը հանդիսանում է աշխարհի խոսշորոգույն ոսկու պաշարներ ունեցող երկիրը (9000 տոննա ոսկի, որի շուկայական գինը մոտ 300 միլլիարդ դոլար է կազմում), այնուամենայնիվ անգամ աշխարհի բոլոր երկրների ոսկու պետական պաշարները բավարար չեն տրիլլիոնավոր շրջանառվող դոլլարների համար։ Այնուամենայնիվ, ոսկին շարունակում է որոշիչ դեր ունենալ համաշխարհային առևտրի հարցում։
Ոսկին շարունակում է հանդիսանալ որպես ռեզերվ, որը երաշխավորում է երկրների արտաքին առևտրային գնողունակությունը, այն օգտագործվում է ամենուրեք և բոլոր ոլորտներում, ընդ որում, արդյունահանվող ոսկու միայն 10 տոկոսն է օգտագործվում ոսկերչական արդյունաբերության մեջ։ Մնացյալ 90 տոկոսը օգտագործվում է առողջպահության ոլորտում, էլեկտրոէներգետիկայում, ժամանակակից տեխնոլոգիաներույ և այլուր։
Այսօրվա դրությամբ արդյունահանվող ոսկու կեսից ավելին տալիս է Հարավային Աֆրիկան, որտեղ դեռ 1886 թվականին հայտնաբերվել էին աշխարհի խոշորագույն ոսկու հանքերը։ 

No comments:

Post a Comment