Friday, December 21, 2012

20-րդ դարի ամենալեգենդար սիրուհիները


Մարլեն Դիտրիխ – Էպատաժի թագուհին

Մարլեն Դիտրիխի կյանքը հագեցած էր իրար հաջորդող սիրավեպերով՝ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց հետ. Ժան Գաբեն, Էրիխ Մարիա Ռեմարկ, Գրետա Գարբո, Էռնեստ Հեմինգուեյ, Կիրկ Դուգլաս, Էդիտ Պիաֆ… Նա առանց քաշվելու խախտում էր սեռերի միջև գոյություն ունեցող սահմանը, բացեյբաց պատմում էր իր լեսբիական հարաբերությունների մասին և ավելացնում էր տղամարդկային հագուստ իր հագուկապի հավաքածուի մեջ և հենց սա էլ դեռ 20-ականներին դարձրեց նրան սեքսուալ հեղափոխության ու ազատության խորհրդանիշ։

Մարլենն իր սեռական կյանքը սկսել էր դեռ դպրոցական տարիքում, իսկ կյանքի մայրամուտին նրա սիրեկանների ու սիրուհիների թիվը վաղուց գերազանցել էր հազարը։ Նրա համար գոյություն չունեին արգելքներ. ռեժիսորներին ու պրոդյուսերներին նա կարող էր դիմավորել թափանցիկ գիշերանոցը հագին, կամ առանց որևիցէ խնդրի ապրեր միևնույն հարկի տակ հերթական ամուսնու հերթական սիուհու հետ։ Ասում են, թե Մարլենն օրեկան 2-3 ռանդեվու էր ունենում, որոնք բոլորն էլ ավարտվում էին անկողնում։ Իր մեմուարներում Մարլենը գրել էր, որ տղամարդկանց մեջ նրան դուր են գալիս միայն ձեռքերն ու շրթունքները, իսկ մնացածը ուղղակի հավելումներ են։

Մարլեն Դիտրիխի գայթակղության գաղտնիքները
Մարլենը յուրօրինակ էր և ոչ միայն որպես դերասանուհի, այլև որպես կին ու վառ անհատականություն։ Նար երբեք հիստերիկ տեսարաններ չէր սարքում, կապրիզներ չէր անում, նրա հետ միշտ էլ հնարավոր էր լեզու գտնել։ Միևնույն ժամանակ, այս կինը երբեք չափից դուրս իրեն մոտիկանալ ոչ մեկին չէր թողնում։ Սիրային կապերի խզումից հետո, նրա սիրեկանները դառնում էին նրա լավ ընկերները, բայց երբեք չէին զղջում՝ համարելով գերագույն երջանկություն այն փաստը զուտ, որ Մարլենը եղել է իրենց կյանքում։

Այսեդորա Դունկան – ոտաբոբիկ Աֆրոդիտեն

Մերկապարի նախամայր համարվող Այսեդորա Դունկանը հանդիսանում էր ամուսնության սկզբունքային հակառակորդ։ Ըստ Այսեդորայի՝ սերն ու ամուսնությունը բացարձակապես տարբեր բաներ են և չի կկարելի դրանք խառնել, ինչն էլ ի դեպ օգնում էր հեշտությամբ լքելու իր տղամարդկանց։ Ինչ վերաբերում է տղամարդկանց ընտրությանը, ապա այս հարցում նա վարպետ էր. Նրա հետ կենակցում էին միայն հարուստ ու գեղեցկադեմ տղամարդիկ, միլլիոնանոց կարողությունների ժառանգներ, պարզապես մաչոներ և անգամ մեկ ռուս պոետ։

Որտեղ էլ գտնվեր Այսեդորան, նրան ուղղեկցում էին սկնդալների և սիրավեպարի չդադարող դրվագներ, իսկ մի անգամ նրան անգամ ձերբակալել են հասարակական կարգի խախտման համար՝ չափազանց անկեծ հագուստ կրելու հետևանքով։ Արդեն հասուն տարիքում նա կարողացել էրգայթակղել ոսկեգանգուր ռուս պոետ Սերգեյ Եսենինին և անգամ ամուսնանալ նրա հետ…

Այսեդորա Դունկանի գայթակղության գաղտնիքներ
Այսեդորան ազատ սիրո կողմնակից էր իր կյանքի ողջ ընթացքում, նրա սկանդալային սիրավեպերը ամուսնացած տղամարդկանց հետ ամիսներով քննարկվում էին հասարակության կողմից, իսկ ինքը՝ Դունկանը, սիորւմ էր հանդիսատեսին էպատաժով ցնցել։ Նա խախտում էր իր ժամանակի բոլլոր արգելքները, բեմ էր դուրս գալիս ոտաբոբիկ ու կիսամերկ։ Այսեդորան հանդիսատեսին գրավում էր սեփական մտահաղացում հանդիիսացող անկրկնելի պարերով, որոնցում ներսում այրվող կիրքն էր, իսկ իրեն դուր եկած տղամարդուն Այսեդորան ելույթից հետո հրավիրում էր մասնավոր պարի, որն իհարկե ավարտվում էր անկողնու մեջ։

Մատա Հարի

Հրաբխի փես ժայթքուն խառնվածքը թույլ չէր տալիս Մարգարետ Զելլեին լինել սովորական սպայի համեստ տիկին, այդ իսկ պատճառով նա բացահայտ կերպով դավաճանում էր իր ամուսնուն, իսկ աշխարհիկ ռաուտների ժամանակ հաճախակի կանկան էր պարում։ Մի օր էլ նա պարզապես թողեց իր ընտանիքը և մեկնեց Փարիզ, որտեղ նա մշակեց իր սեփական պարաձևը՝ հիմնվելով արևելյան պարերի և էրոտիկ շարժումների վրա։
Նա սիրում էր ինքը հորինել դրվագներ՝ սեփական կենսագրությունից, ուստի նա հայտնի էր որպես Յավա կղզու արքայադուստր՝ դաստիարակված բուդդիստական քրմերի կողմից։ Հայտնիությունն այցելեց նրան արդեն 38 տարեկան հասակում, բայց նա այնքան լավ էր պահպանվել, որ տղամարդիկ ոտքի էին կանգնում, երբ նա բեմ էր դուրս գալիս։

Մատա Հարիի գայթակղության գաղտնիքները
Մատա Հարիի գլխավոր զենքերը նրա էկզոտիկ արտաքինն էր, արևելյան կատվակերպ աչքերը և ճկուն մարմինը։ Մատա Հարին բացի պարուհի լինելուց նաև լեգենդար հետախույզ էր, կրկնակի գործակալ, որը գայթակղելով բարձրաստիճան զինվորականները, կորզում էր նրանցից ռազմական գաղտնիքները և վաճառում դրանք շահագրգռված կողմին։ Սակայն գաղտնի գործակալի նրա զբաղմունքն էլ կործանեց նրան… Մատա Հարիի ի վերջո գնդակահարեցին առաջին աշխարհամարտի տարիներին։

Էլիզաբեթ Թեյլոր

Նա առաջին դերասանուհին էր, ում հոնորորները սկսեցի հաշվել միլլիոնավոր դոլարներ, բայց Էլիզաբեթ թեյլորը հայտնի էր ոչ այնքան իր դերերi, որքան իր արտաքին տեսքի և բազմաթիվ ամուսնությունների համար։ Արդեն 17 տարեկան հասակում նա հանդիսանում էր միլլիարդատեր Հովարդ Հյուզի սիրուհին, իսկ նրա առաջին ամուսինը դարձավ Փերիս Հիլթոնի պապիկը՝ Հիլթոն հյուրանոցների ցանցի սեփականատեր Նիք Հիլթոնը, աբայց արդեն մի քանի ամիս հետո նրանք բաժանվեցին։ Սա միայն սկիզբն էր Թեյլորի ամուսնական շքերթի, իսկ ինչպես ինքը՝ Թեյլորն էր ասում, ամուսնալուծությունը մի հիվանդություն է, որ բուժվում է միայն նոր ամուսնությունով։ Մահանալուց առաջ Էլիզաբեթ Թեյլորը հասցրեց 9-րդ անգամ ամուսնանալ։

Էլիզաբեթ Թեյլոր գայթակղության գաղտնիքները
Մանուշակագույն աչքերը, բարձր կուրծքը և բարակ կոնքերը անկասկած հանդիսանում էին Էլիզաբեթի հաջողության գլխավոր գրավականները և խելքահան էին անում տղամարդկանց։ Ի՞նչ խոսք, Էլիզաբեթին էլ ինքը չէր թաքցնում, որ սիրում է համով և կուշտ ուտել, շատ խմել և փառահեղ սեքսով զբաղվել։ Ի դեպ, Թեյլորը մի քանի անգամ բուժման կուրս է անցել ալկոհոլիզմից ու շատակերությունից, բայց մի՞թե հնարավոր է բուժել հաճույք ստաննալու ձիրգը։

Լիլիա Բրիկ 

lilya brik 1924 by alexander rodchenko.jpgԱյս կինն իսկական առեղծված է, նա գեղեցկությամբ չէր փայլում, բայց հերիք էր որպեսզի քիչ թե շատ բարետես տղամարդը հայտնվեր թիրախի դերում, նա անմիջապես հայտնվում էր Լիլիայի ոտքերի մոտ։ Ժամանակակիցները պնդում էն, որ Լիլիան իշխող բնավորության ու սեքսուալ աննախադեպ խարիզմայի տեր էր, ան այն կանանցից էր, ովքեր երբեք չեն կարողանում ենթարկվել որևիցե մեկին, նա միայն ենթարկում էր իրեն։ Նրան երբեք չէր անհանգստացնում տղամարդու հասարակական կարգավիճակը, նա թքած ուներ, արդյո՞ք տվյալ տղամարդը կին կամ սիրած էակ ունի և իր ողջ կյանքում առաջնորդվում էր «Միայն ես և միայն ինձ համար» կարգախոսով։ 
Շատերը չեն կկարողնաում ներեն նրան՝ Մայակովսկու նկատմամբ դրսևորած անմարդկայի վերաբերմունքի համար։ Մեծանուն ռուս գրողը պարզապես տառապում էր սիրուց, մինչդեռ Լիլիան ամեն անգամ դավաճանում էր ննրան հերթական տղամարդու հետ։ Անգամ երիտասարդ Իվ Սեն Լորանը ի վիճակի չէղավ դիմակայել Լիլիայի հմայքին, չնայած, որ Լիլիան արդեն զառամյալ տիկին էր, նա նվերներ էր մատուցում այս կնոջը, շորեր կարում նրա համար և անգամ երեք անգամ նկարել է նրա դիմանկարը։ Ասում են, որ Լիլիան այնուամենայնիվ կյանքից ինքնակամ հեռացավ և գուշակեք ինչ պատճառով… անպատասխան սիրո…

Լիլիա Բրիկի գայթակղության գաղտնիքներ
Ինքը՝ Բրիկը այսպես է բնութագրել իր իշխանությունը՝ հակառակ սեռի նկատմամբ. «Պետք է տղամարդուն ստիպես հավատալ, որ նա հիասքանչ է և անգամ հանճարեղ, բայց ուրիշները դա չեն հասկանում ու չեն գնահատում։ Պետք է թույլ տաս նրան այն, ինչ նրան թույլ չեն տալիս տանը, օրինակ՝ ծխել կամ գնալ այնտեղ, որտեղ ինքն է ցանկանում… դե իսկ մնացածը արդեն քո փոխարեն կանեն լավ կոշիկները և մետաքսյա անդրավարտիքը»։

No comments:

Post a Comment