Thursday, December 20, 2012

20-րդ դարի ամենահայտնի սիրեկանները

Մարլոն Բարնդո, Ջոն Քեննեդի, Ալեն Դելոն ... Ի՞նչն է միավորում այս հայտնի մարդկանց։ Այո, նրանք հայտնի էին, նրանցով հիանում էին, նրանց սիրում էին, բայց նրանք բոլորն էլ հայտնիություն ձեռք են բերել ոչ միայն իրենց տաղանդի համար։ Այսօր նրանց սեքսուալ արկածներն արդեն լեգենդների են վերածվել, իսկ նրանց կերպարները՝ 20-րդ դարի սեքս-խորհրդանիշների։ Ձեզ եմ ներկայացնում 20-րդ դարի ամենահայտնի սիրեկաններին։

Ֆրենկ Սինատրա (Սուլթան-Ուշաթափություն)

Սինատրայի ժամանակակից հոլլիվուդյան և ոչ մի գեղեցկուհի չի կարողացել դիմանալ նրա կապույտ աչքերի և աստվածային բարիտոնին։ 20-ականների գանգսթերի կերպարը և անձնական հարաբերությունները մաֆիայի կնքահայր Ալ Կապոնեի հետ տալիս էին Սինատրային վտանգի շղարշ, որը հալեցնում էր կանացի սրտերի սառույցը՝ լիներ դա հյուրանոցի հավաքարար, թե հոլիվուդյան գերաստղ։
Մի անգամ ֆիլմի նկարահանումների ժամանակ Սինատրան զուտ սպորտային հետաքրքրության համար իր դիմահարդարման սենյակում կախել էր ժամանակկի ամենաթեժ աստղերի ցուցակը, որը բաղկացած էր 20 անուններից և ամեն «հաղթանակից» հետո ջնջում էր մեկ անում։ Ականատեսների վկայությամբ նկարահանումների վերջում ցուցակում չջնջված անուն չէր մնացել։ 
Սինատրայի սիրուհիները բազմաթիվ էին։ Ասում են, որ նրանց թվում են եղել Ժակլին Քեննեդին և Ռոնալդ Ռեյգանի կինը, իսկ Խռուշչովի ամերիկյան այցի ժամանակ Սինատրան անընդհատ պտտվում էր Խռուշչովի տիկնոջ շուրջը. հասկանալի է, որ ոչ թե այն պատճառով, որ հիացած էր նրա բարեմասնություններով... պարզապես քչերը կարողղ են պարծենալ, որ պոզեր են աճեցրել ԽՍՀՄ առաջնորդի գլխիին։ Բարեբախտաբար Խրուշչովի այցը այդքան երկար չտևեց։


Սինատրայի գայթակղության գաղտնիքները
Սինատրայի գլխավոր խաղաթղթերը նրա ձայնն ու ժպիտն էին։ Երբ նա երգում էր, սրահում բոլոր կանանց թվում էր, թե նա հենց իրենց համար է կատարում երգը։ Բավական էր որ սինատրան աչքով աներ ինչ որ մի աղջկա և նա կորցնում էր գիտակցությունը, ինչի համար էլ սինատրան վաստակել էր իր Սուլթան-ուշաթափություն մականունը։ Սինատրայի նախկին կանանցից Ավա Գարդներին մի անգամ հարցրել էին, թե ի՞նչ էր նա գտել այդ մարդու մեջ, ինչին նա պատասխանել էր. «Ի՞նչ եմ ես գտել 55 կիլոգրամանոց տղամարդու մեջ. 5 կիլոգրամ ձայն և 50 կիլոգրամ սեքս»։

Ջոն Ֆիցժերալդ Քեննեդի (Սեքսի իմիջով նախագահը)

Տղամարդու մի տիպ կա, որը պարզապես ֆիզիկապես չի կարողանում գոյատևել առանց կանանց։ Քեննեդին հենց այդ տիպին էր պատկանում։ Ասում են, թե անգամ մի քանի ժամ առանց սեքս մնալուց հետո ԱՄՆ նախագահի մոտ գլխացավեր էին սկսվում։ Իր կարճատև քաղաքական կարիերայի ընթացքում վաղամեռիկ ու սիրառատ նախագահի կյանքում միշտ առկա էին երեք կանայք՝ պատոնական կինը, պատոնական սիրուհին և ևս մի երտասարդ թռչնակ։ 

Քեննեդու գայթակղության գաղտնիքները
Ի՞նչ խոսք, իշխանությունը միշտ էլ սեքսուալ է, իսկ եթե դրա կրողը նաև երիտասարդ է, գրավիչ և բաց ժպիով, զարմանալու ի՞նչ կա այն բանում, որ կանայք խելագարվում էին նրա համար։ Ի դեպ Քեննեդին հայտնի էր նաև իր հսկայական սեքսուալ պոտենցիայով և համարելով սեքսը բնական պահանջ՝ նա իրեն չէր ցանկանում սահմանափակել այս հարցում։
Քեննեդու կենսագիրները հաշվել են, որ Քեննեդին քնել է մոտ 1500 տարբեր կանանց հետ։ 
Ալեն Դելոն (գեղեցկադեմ վատ տղան)

Ռոմանտիկ հայացքը, իրոնիկ ժպիտը և ասես հատուկ մեղք գործեու համար ստեղծված դեմքը։ Ահա այն երեք տարրերը, որոնց վրա խարսխված է Ալեն Դելոնի՝ հանրահայտ լովելաս լինելու գաղտնիքը։ Մինչ օրս էլ Դելոնը համարվում է տղամարդու գեղեցկության էտալոնը, իսկ ինքը՝ Դելոնը, խոստովանել է, որ իր հաջողություններով պարտական է առաջին հերթին կանանց հետ ունեցած իր կապերին։ 
Ալեն Դելոնը մոլի պոլիգամիստ է և մի քանի անգամ ամուսնացած լինելով, նա երբեք հավատարիմ չի մնացել իր կանանց, ընդ որում, նա կարող էր կենակցել ինչպես հայտնի ֆոտոմոդելի, այնպես էլ փողոցային մարմնավաճառի հետ։ Այժմ, երբ ֆրանսիական լեգենդը 70-ն անց է, նա հայտարարում է, որ կանայք անկասկած չարիք են, բայց անհրաժեշտ ու պարտադիր չարիք։

Ալեն Դելոնի գայթակղության գաղտնիքները 
Հրեշտակի դեմք և սատանայի հոգի, հիրավի վտանգավոր կոկտեյլ է և Ալենը միշտ դա իմացել է։ Առհասարակ, նրանից երբեք մեծ ջանքեր չեն պահանջվել, որովհետև գրեթե միշտ իրենք էին շտապում նրա գիրկը։ Սա է թերևս Դելոնի գլխավոր գաղտնիքը, իսկ ինքը՝ Դելոնը միա անգամ ասել է. «Ես շատ կուզենայի, որպեսզի ինձ սիրեն այնպես, ինչպես ինքս եմ ինձ սիրում»։
Պաբլո Պիկասսո  

Պիկասսոն հայտնի է ոչ միայն իր հանճաչարեղ կտավների համար, այլև անթիվ-անհամար սիրային արկածների։ «Մենք՝ իսպանացիներս, դա աղոթքն ենք առավոտյան, կորրիդան՝ կեսօրից հետո և հասարակկաց տունը՝ ուշ երեկոյան»,-ասում էր մաեստորն։ Կարճահասակ ու ոչ գեղեցկադեմ, վատ հագնված ու անփույթ հարդարված նկարչի տեսքը երբեք հնարավոր չէր համադրել այն խարիզմայի հետ, որով հենց նա զավթում էր կանանց սրտերը։ Նրա կանայք միշտ երիտասարդ էին ու գեղեցիկ, իսկ ինքը՝ Պիկասսոն, համարում էր, որ ապրելով երիտասարդի հետ ինքն է երիտասարդանում։
Սոցիալական դիրքի հարցում Պիկասսոն բացարձակ անտարբեր էր, նրա համար կարևոր էր, որ կինը իր դուրը գա և դա կարող էր լինել նրա ընկերոջ կինը (երբեմն հենց ընկերները չէին առարկում), բնորդուհին, կամ բոհեմի ներկայացուցիչ։ 

Պիկասսոյի գայթակղության գաղտնիքները
Պիկասսոյի մուսան դառնալը նշանակում էր ոչ միայն սեփական գեղեցկության հավաստիք, այլև հավերժության մեջ մտնելու հնարավորություն։ Ինքը՝ մաեստրոն, կանանց դասակարգում էր երկու խմբի՝ աստվածուհիներ և փալասներ։ Իր նախկին հարաբերությունները Պիկասսոն հեշտությամբ ջնջում էր իր կյանքից և երբեք հետ չէր նայում։ Նրա վերջին կինը 27 տարեկան էր, երբ ամուսնացավ 72 ամյա նկարչի հետ։ Պիկասսոն մահացավ 91 արեկան հասակում և մինչև իր վերջին օրերն էլ պահպանում էր իր սեքսուալ պոտենցիան։
Մարլոն Բրանդո  

Գեղեցիկ, անկանխատեսելի, չոր և շատ սիրառատ Մարլոն Բրանդոն միշտ ձգտում էր ամեն ինչ փորձել իր կյանքում։ Երիտասարդության տարիներին նա բիսեքսուալ էր և տարբերություն չէր դնում կնոջ և տղամարդու միջև անկողնու մեջ։ Նրա մասնակցությամբ ֆիլմերի քաստինգները շատ պարզ էին, նա պարզապես փակվում էր թեկնածուհիների հետ սենյակում և վերջում «արդյունքների ամփոփումից» հետո որոշում էր, թե ով պետք է խաղա ֆիլմում։
Մարլոնը սիրում էր էկզոտիկ կանանց, որովհետև համարում էր, որ հենց նրանց մեջ է բացակայում ձևականությունը ու կեղծավորությունը։ Բրանդոն այնքան շատ արտամուսնական կապեր ուներ, որ անգամ ինքը չգիտեր, թե քանի երեխա ունի։ Պաշըոնապես Բրանդոյի երեխանը 11-ն են, որոնցից միայն 5-ն են ծնվել պաշտոնական ամուսնության ընթացքում։ Իր կյանքի վերջի տարիներին, 70 տարին վաղուց հաղթահարած լեգենդը բնակկվում էր իր տանը ՈՒԹ սիրուհիների հետ, որոնք տարբեր պաշտոններ էին զբաղեցնում։

Մարլոն Բրանդոյի հաջողության գաղտնիքները
Իր կյանքի ողջ ընթացքում Բրանդոն առաջնորդվում էր հիմնական բնազդներով։ Նա գրավում էր կանանց իր ներքին ուժով ու վայրիությամբ։ Նրա համար ռոմանտիկա ասվածը դատարկ ու անիմաստ խոսք էր, նա չէր սիրահետում, չէր նվիրում ծաղիկներ և նվերներ, սեքսից հետո կարող էր պարզապես վեր կենալ, հանգել և հեռանալ՝ ոչինչ չասելով և մի քանի օրից վերադառնալ, ասես ոչինչ էլ չի պատահել։
Չնայած այլ ռասսաների նկատմամբ տածած իր սիրուն, նա սիրավեպ է ունեցել Մերիլին Մոնրոյի հետ, իսկ հետո որակել էր այդ սիրավեպը, որպես ցանկացած ամերիկացի զինորի իրականացված երազանք։ Նա սիրում էր ասել, որ կնոջ հետ պետք է ծախսել օրեկան կես ժամից ոչ ավել, բայց այդ կես ժամում պետք է ամբողջությամբ տրվել կնոջը։

No comments:

Post a Comment