Showing posts with label ԱԳՆ. Show all posts
Showing posts with label ԱԳՆ. Show all posts

Thursday, October 4, 2012

ՊԳԿ վարչությունը պարզաբանումներ է տվել ԱԳՆ շենքի վաճառքի կապակցությամբ

ՊԳԿ վարչությունը պարզաբանում է ԱԳՆ-ի շենքի  վաճառքըՀաշվի առնելով ԶԼՄ-ների կողմից Պետական գույքի կառավարման վարչությանը հղվող բազմաթիվ հարցադրումները, վարչությունն այսօր պարզաբանման տեքստ է տարածել Կառավարական թիվ 2 մասնաշենքի վերաբերյալ:

Հաղորդագրության մեջ ասված է.

«Շենքի նկատմամբ տարիներ շարունակ  հետաքրքրություն է եղել՝ հատկապես տարբեր ժամանակահատվածներում առանձնացված տարածքների մասնավորեցումից հետո: ՊԳԿ վարչությունն, առաջնորդվելով պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման սկզբունքներով և օրենքով իրեն վերապահված լիազորության շրջանակում, ստացված առաջարկությունները քննարկել և  ներկայացրել է ՀՀ կառավարությանը:  Առաջարկությունները կառավարությունում քննարկվել են ոչ միայն գնային գրավիչ հեռանկարի ակնկալիքով, այլև 1951թ. և 1955թ՝. երկու փուլով շահագործման հանձնված կառույցի  շենքային պայմանների՝ վաղուց արդեն այնտեղ տեղակայված նախարարությունների և հատկապես ԱԳՆ ժամանակակից  պահանջները չբավարարելու տեսանկյունից: Բացի այդ, տարածքներով ապահովված չեն  Սփյուռքի նախարարությունը, Արդարադատության նախարարությունը: Այդ իսկ պատճառով  կառավարությունում բազմիցս քննարկումներ են եղել նախարարություններին պատշաճ տարածքներով ապահովելու հարցի շուրջ: