Thursday, December 27, 2012

Դրակուլա. կենսագրությունը, միֆերն ու իրականությունը


Դրակուլան՝ պատմական կերպար
Ռումինական գոսպոդար Վլադ 3-րդը (1431-1476), ով ավելի հայտնի է, որպես Դրակուլա, 1310-1352թթ իշխած Վալխիայի տիրակալի՝ Բասարաբ Մեծի տոհմից էր, ով ծանր պայքարի արդյունքում պաշտպանեց իր երկրի անկախությունը Հունգարիայից։ Դրակուլայի պապը՝ Միրչա Ծերը (1386-1418), շոնրհիվ իր խոհեմության, ինչպես նաև ռազմական հաղթանակների, դարձավ Ռումինիայի իշխանաց իշխան, բայց հետագայում ստիպված էր ճանաչել իրեն, որպես Օսմանյան Թուրքիայի վասսալ, որովհետև հայտնվել էր անելանելի մի իրավիճակում, երբ մի կողմից այն ժաանակի մի տարածաշրջանային գերտերություն հանդիսացող Հունգարիան՝ զինված կաթոլիկ աշխարհի աջակցությամբ, փորձում էր գրավել ու կաթոլիկացնել ուղղափառ Վալախիային, իսկ մյուս կողմից Օսմանյան թուրքիան էր, որ ձգտում էր գերիշխանության, ընդ որում՝ համաշխարհային, բայց որքան էլ տարօրինակ հնչի, ավելի հանդուրժող էր այլ կրոնների նկատմամբ։

Այս պահից սկված, Վալախիայի ճակատագիրը շատ նմանվեց Հայաստանինին, երբ տևական ժամանակ երկիրը փորձում էր ինչ որ կոմպրոմիսային լուծումներ գտնել երկու գերտերությունների արանքում սեղմված ու այնտեղ պալատական հեղաշրջումները պարբերական բնույթ էին կրում. Հենց կողմերից մեկը իր դրածոին էր նստացնում Վալախիայի գահին, ապա միանգամից հայտնվում էր գահի մեկ այլ հավակնորդ՝ մյուս կողմից ֆինանսական ու ռազմական օգնությամբ հանդերձ։
Հենց այսպես էլ իշխանության եկավ Դրակուլայի հայրը՝ Վալդ 2-րդը, ով հենվելով Հունգարիայի արքա Սեգեզմունդ Լյուքսեմբուրգի աջակցության վրա, գահընկեց արեց թուրքամետ իր զարմիկին, սակայն, որոշ ժամանակ անց, թուրքական ճնշման ներքո նա ստիպված էր կրկին ընդունել, որ Վալախիան Օսմանյան Թուրքիայի վասսալն է և ուղղարկեց իր երկու որդիներին՝ Վլադին ու Ռադուին պատանդ ուղղարկեց Օսմանյան արքունիք։
1447 թվականին, Վլադ 2-րդին սպանեցին սպանեցին Հունգարիայի լեգենդար առաջնորդ Յանոշ Խունյադու հրամանով և Վալախիայի գահն անցավ հունգարական ինչ որ դրածոյի։ Օգտվելով այն բանից, որ Խունիադիի բանաը ջախջախվել էր հերթական պատերազմի ժամանակ, Վլադ 3-րդ Դրակուլան՝ թուրքական աջակցությամբ, 1448 թվականին գահընկեց արեց դրածոյին և զբաղեցրեց հոր գահը, բայց դա կարճ տևեց, որովհետև հունգարական պրոտեժեն վերադրաձրեց գահը՝ իր հերթին հենվելով հունգարական աջակցության վրա, սակայն շուտով չափազանց անկախ քաղաքականություն սսեց վարել և արդեն 1456 թվականին, Դրակուլան՝ նույն Յանոշ Խունյադու աջակցությամբ նորից գահընկեց արեց գոսպոդարին։ Այս անգամ Վլադը հարաբերականորեն երկար մնաց գահին և հավատարիմ էր Խունիյադուն։ Նա անգամ օգնեց, որպեսզի վերջինիս որդին՝ Մատիաշը, հատատվի հունգարական գահին։
1461 թվականին Օսմանյան կայսրությունը պատերազմ սկսեց Վալախիայի դեմ՝ վերջինիս վարած պոր-հունգարական դիրքորոշման պատճառով։ Դրակուլան ինքը նախաձեռնողի դերը ստանձնեց և ինքը ներխուժեց Օսմանյան տիրության տարածք՝ ապավինելով իր զարմիկի՝ Մոլդովայի գոսպոդար Ստեֆան Մեծի և նույն այն Մատիաշի, ում նա օգնել էր հունգարիայի գահին բարձրանալ, օգնության վրա, սակայն երկուսն էլ գերադասեցին չխառնվել այս պատերաազմին։
Մնալով միայնակ, Դրակուլան այնուամենայնիվ շարունակեց պատերազմը, և չնայած, որ անգամ թուրքերն էին զարմացած նրա քաջության, դաժանության և զորաբվարական տաղանդի վրա և անգամ Մեհմեդ Նվաճողն անձամբ գլխավորեց զորքը այս պաերազմում, Դրակուլան այնուամենայնիվ պարտվեց պատերազմը ու հենց այդ պահին թիկունքից հարվածեց Հունգարիան, ով Հռոմի պապուց ստանալով ֆինանսներ՝ Թուրքիայի դեմ նոր խաչակրաց արշավանք կազմակերպելու նպատակով, այնուամենայնիվ, հարձակվեց Վալախիայի վրա, 1652 թվականին գահին նստացրեց Դրակուլայի եղբորը՝ Ռդու Գեղեցիկին, իսկ դրակուլային նստացրեց բանտախուց։
Դրակուլան բանտում ամբողջ 10 տարի անցկացրեց և ազատություն ստացավ միայն այն ժամանակ, երբ կաթոլիկություն ընդունեց։ Այնուհետև նա ամուսնացավ Խունյադու ազգականներից մեկի հետ և 1476 թվականին արդեն 3-րդ անգամ ներխուժեց Վալախիա։ Նրան հաջողվեց գրավել մայրաքաղաքը, բայց զոհվեց մարտի ընթացքում՝ չպարզված հանգամանքներում։

Դրակուլան՝ սադիստ ու մոլագա՞ր, թե ազգային հերոս
Համաշխարհային ճանաչում Դրակուլան ստացավ դեռ կենդանության օրոք՝ շնորհիվ անասելի խիզախության, որը կարող էր համեմատվել միայն նրա անմարդկային դաժանության հետ, որն անգամ այդ դաժան ժամանակների համար էր չափազանց։ Նա դաժան էր ինչպես թշնամիների, այնպես էլ իր դաշնակիցների ու սեփական ժողովրդի հանդեպ. գլխատում էր, վառում էր, մորթազերծ էր անում, ստիպում էր մարդակերություն անել, կենդանի-կենդանի եփում էր, պատռում էր փորները, ցցի վրա էր հանում և այլն, և այլն։ Դրակուլան հատկապես սիրում էր մարդկանց ցցի վրա հանել։ Մի անգամ նա առանց որևէ պատճառ հարձակվեց սեփական քաղաքներից մեկի վրա և հենց այնպես 10000 հոգու ցցի հանեց, ինչ համար էլ ստացավ նոր ածական՝ «Ցեպեշ» այսինքն՝ ցցհան, բայց անգամ սա չէ նրա ամենահայտնի «ռեկորդը»։ 1460 թվականին՝ սուրբ Բարդուղիմեոսի օրը, նրա հրամանով Տրանսիլվանիայի քաղաքներից մեկում մի օրվա մեջ ցցի վրա հանվեց 30.000 մարդ։
Վլադ 3-րդ Ցեպեշը սովորական սադիստ չէր, նա իր սադիզմին կարողանում էր ըստ անհրաժեշտության անգամ քաղաքական երանգ տար։ Օրինակ մի անգամ նրա հրամանով թուրք պատվիրակների տյուրբանները մեխվեցին նրանց գլլուխներին, որովհետև վերջիններս չէին բարեհաճել հանել դրանք՝ իշխանին ներկայանալիս։
Համաձայն «Պատմություն զորավար Դրակուլայի» մասին միջնադարյան աշխատության, անգամ հունգարական բանտում նա չկարողացավ ձերբազատվել իր այս սադիիստական հակումներից։ Նա բռնում էր կամ գնում էր մկների ու առնետների և ժամերով տանջելուց հետո գլխատում էր դրանց կամ ցցի վրա հանում։
Համաձայն գերմանական աղբյորների Դրակուլային ճակատամարտի ժամանակ սպանել են սեփական զինվորները, որոնց ևս զզվացրել էին նրա անմարդկային դաժանություններ. իբր շփոթելով նրան թուրքի հետ, շրջապատել են նրան և բառիս բուն իմաստով 45 ամյա Դրակուլայից նիզակներով ոզնի էինն սարքել, իսկ երբ «պարզվել էր», թե ով է զոհը, շատ էին «տխրել»։ Նրա գլուխը մեղրի մեջ էին կոնսերվացրել և որպես ընծա ուղղարկել էին Օսմանյան սուլթանին։
Սակայն այս վարկածի տարօրինակությունը նրանում է, որ Վլադը մինչև սպանվելը հասցրել էր սպանել իրենց շրջապատողներից 5-ին և անհավատալի է, որ այդ ընթացքում նա չէր հասցրել բացել իր ինքնությունը և հետո, ո՞վ է տեսել, որ տիրակալի մահը ողբացող զինվորները գլխատեն նրա մարմինը, իսկ գլուխն ուղղարկեն սուլթանին։
Արևմտյան եվրոպացիների համար Դրակուլայի անմարդկային դաժանությունը դիտարկվում էր, որես արևելյան էկզոտիկա, բայց դա բացարձկապես անընդունելի էր իրենց երկրների համար։ Այսպես, երբ ոմն Ջոն Թիփթոֆթը՝ ոգեշնչված Դրակուլայի մեթոդներով, 1470 թվականին սկսել էր ցցի վրա հանել լինքոլնշիրյան ապստամբներին, արդեն նրան էին մահապատժի ենթարկել՝ «անընդունելի դաժանության դրսևորման համար»։
Պատմաբանները հակասական գնահատակններ են տալիս Դրակուլային։ Ոմանք նկարագում են նրան, որպես ռումինիայի ազգային հերոսի, ով պայքարում էր իսլամի էքսպանսիայի դեմ, իսկ ոմանք էլ համարում են նրան անսկզբունքային տիրան և Հիտլերի ու Ստալինի նախատիպ։ Սակայն մի բանում պատմաբանները համակարծիք են՝ արնախում վամպիրի ու կախարդի իմիջը նրա անվան շուրջ սկսեց ձևավորվել միայն 19-րդ դարի վերջում՝ շնորհիվ Բրեեմ Սթուքերի «Դրակուլա» վեպի, որը լույս տեսավ 1897 թվականին։

Դրակուլան՝ գեղարվեստական-ֆոլկլյորային կերպար
Հիրավի, ոչ մի գրավոր հիշատակկում չկա, որտեղ խոսվում է Դրակուլայի արնախում վամպիր կամ կախարդ լինելու մասին, սակայն հաշվի առնելով ժամանակի ոգին, կարելի է ասել, որ բրիտաննացի գրողը այդքան էլ անհիմն չէ իր ենթադրություններում։ Բանն այն է, որ բուն Վալախիիայիում այդ ժամանակ գրավոր ժամանակագրություն չէին վարում, այն ժամանակվա հիմանական գրական փաստաթղթեր են հանդիսանում հենց Դրակուլայի նամակները, ինչպես նաև օտարերկրյա ժամանակագրությունը, ընդ որում, պետք է հաշվի առնել, որ տեղեկատվական պատերազմները այն ժամանակ էլ ակտուալ էին ընդհանուր եզրակացություն անելը շատ դժվար է նաև այն պատճառով, որ երբեմն փաստերը չափազանց ուռճացված են։
Օրինակ. մի օր Դրակուլան հանդիպում է մի գեղջուկի, ում շապիկը քրքրված է լինում ու իմանալով, որ նրա կինը պարզապես չափազանց ծույլ է, հրամայում է կտրել նրա ձեռքերը և ցցի վրա հանել, որովհետև ծույլին ձեռքեր պետք չեն, իսկ եթե ձեռքեր չունես, ապա ապրելդ էլ իմաստ չունի։ Կամ էլ այլ օրինակ. առաջին անգամ գահ բարձրանալով Դրակուլան հավաքեց իշխաններին և հարցրեց, թե քանի գոսպոդար են նրան տեսել իրենց կյանքի ընթացքում, և երբ պարզվեց, որ անգամ ամենաերիտասարդը 7 գոսպոդար է տեսել, Դրակուլան հայտարարեց, որ Գոսպոդարների կյանքը կարճ է՝ իշխանների դավադրությունների պատճառով և յուրովի վերականգնեց արդարությունը՝ հրամայելով մահապատժի ենթարկել հավաքված բոլոր իշխաններին։
Ինչ վերաբերում է Դրակուլա կեղծանվանը, ապա կա տարածված սխալ պատկերացում, որ այն ռումիներենում նշանակում է սատանա, սակայն իրականում սատանան «դրակուլ» բառն է, իսկ «դրակուլա» նշանակում է սատանայի որդի։ Այսինքն, հասկանալի է, որ Դրակուլ-Սատանա կեղծանունը ի սկզբանե պատկանել է Դրակուլայի հորը՝ Վիկտոր երկորդին, ով Հունգարական արքունիքում եղած ժամանակ մտել է «Վիշապների խումբ» կազմակերպության մեջ, որը հիմնադրվել էր Հունգարիայի արքայի կողմից՝ անհավատների և մասնավորապես թուրքերի դեմ պայքար իրականացնելու նպատակով։ Հավատարիմ մնալով այս կազմակերպությանը, Վլադ 2-րդը դրա խորհրդանիշը հանդիսացող վիշապի պատկերը ընդգրկեց իր զինանշանի մեջ և անգամ մետաղադրամների վրա սկսեց պատկերել, ինչի համար էլ ստացավ իր սարսափազդու կեղծանունը։
Դրակուլա կեղծանունը սերտորեն կպավ ինչպես Վլադի որդիներին, այնպես էլ հասարակ մարդկանց գիտակցությանը և անգամ 20-րդ դարի սկզբների, Դրակուլայի ընտանեկան ամրոցը տեղացի գյուղացիների մոտ, ովքեր չէին էլ լսել բրիտանացի գրողի աշխատության մասին, համարվում էր մութ ուժերի հավաքատեղի։

Դրակուլան՝ վամպի՞ր
Ինչ վերաբերում է վամպիրիզմին, ապա թեև ուղղակի ապացույցները բացակայում են, որ Դրակուլան նաև նման հիասքանչ թուլություն է ունեցել, այնուամենայնիվ, բազմաթիվ կողմնակի փաստեր վկայում են, որ նման նախապաշարմունք առնվազն տարածված է եղել իր ժամանակակիցների ու հաջորդ սերունդների մոտ՝ անգամ մինչև հայտնի գրական աշխատության ի հայտ գալը։ Այսպես, գնչու գրող Բուդայ-Դելյանուն իր «Ցիգանիադա» աշխատության մեջ պատմում է, թե ինչպես է Դրակուլան՝ գլխավորելով գնչուների բանակը պաերազմում թուրքերի, ապստամբ իշխանների և վամպիրների դեմ, ընդ որում, ֆոլկլյորի նման ժանրում սովորական երևույթ է, երբ գլխավոր հերոսը հենց ինքը լինում է այն խարանի կրողի ինչի դեմ պայքարում է։ Մյուս կողմից, շատ հատկանշական է դրակուլայի սպանության մանրամասները, որովհետև անկախ դրդապատճառներից, Դրակուլային սպանած զինվորները սպանել են նրան ու վարվել են դիրակի հետ հենց այնպես, ինչպես վարվում էին վամպիրների հետ՝ թոփ-ծակել արնախումի մարմինը ցցով կամ նիզակով և անմիջապես գլխատել։
Մյուս կարևորագույն հանգամանքը, որը կերտել է վամպիրի կարծրատիպը, դա այն ժամանակվա պատկերացումներն էին բուն վամպիրիզմի և դրա առաջացման վերաբերյալ։ Պետք է հասկանալ, որ վամպիրների մասին ունեցած մեր պատկերացումները մեծապես հիմնված են տարբեր հոլիվուդյան ֆիլմերի և ֆանտաստիկ գրականության վրա, իսկ Դրակուլայի ժամանակներում, վամպիրը ոչ թե անմահ հրեշ էր, ով այդպիսին էր դառնում մեկ այլ վամպիրի հարձակումից հետո, այլ նա էր, ով կրոնափոխ էր եղել՝ անցնելով ուղղափառությունից կատոլիկության։ Բանն այն է, որ ուշ վերածննդի դարաշրջանում կաթոլիկ եկեղեցու պատարագների ժամանակ քրիստոսի մարմինն ու արյունը (հացն ու գինին) ընդունելու իրավունք ունեին միան հոգևորականները և ուղղափառները համարում էին, որ մարդ անցնելով կաթոլիկության և այլևս չստանալով քրիստոսի արյուն, ստիպված կոմպենսացնում է դրա պակասը մարդկանց արյունը խմելով և սատանայի հետ գործարքի մեջ մտնելով։
Ի դեպ, հենց այս պատճառով էլ Յան Հուսը արյունալի պատերազմներ էր մղում կաթոլիկ աշխարհի հետ, որպեսզի հասարակ մարդիկ ևս կարողանային Քրիստոսի արյուն ընդունել պատարագների ժամանակ։
Այսպիսով, կարող ենք փաստել, որ Սթուքերյան Դրակուլան իրականում ոչ այնքան գրողի երևակայության արգասիք է, այլ տարբեր ֆոլկլյորային և գիտական փաստերի սինթեզված հավաքական ու գեղարվեստականացված մի կերպար, որի մեջ միախառնված են անհատի հակասական կենսագրությունը, պատմական ու գիտական փաստերը և իհարկե ասեկոսեներն ու նախապաշարմունքները։
Մի խոսքով, կարելի է վստահությամբ պնդել, որ Վլադ 2-րդ Ցեպեշը, կամ նույն ինքը՝ կոմս Դրակուլան, ռեալ պատամական կերպար է, որը եղել է մեծ քաջության ու խորամանկության տեր մարդ, դաժան իշխան, հաջողակ զորավար, սադիստ ու կրոնափոխ, բայց չի եղել վամպիր, համենայն դեպս այնպիսի վամպիր, որ մենք ենք սովոր պատկերացնել։

No comments:

Post a Comment