Tuesday, December 25, 2012

Մարդ-կակտուսը գոյություն ունի և... հայ է

«Մարդ-կակտուսը» տերմինը ոչ պաշտոնական տերմին է, որ բնութագրում է խիստ հազվադեպ բժշկական մի ֆենոմեն՝ կապված մակաբուծության, իսկ հնրվոր է նաև սիմբիոզի, երբ կակտուսը սերտաճում է մարդու հետ։ Նման մի քանի դեպքեր բնութագրված են բժշկական տեղեկատուներում և մամուլում։
Այսպես, 18 ամյա երևանաբնակ Նարինեն 2 տարի շարունակ անընդմեջ այցելում էր տարբերբուժհաստատություններ, որտեղ նրա ձեռքերից հեռացնում էին ակտիվոր անճող փշերը։ Այնուամենայնիվ, ամեն անգամ, երբ Նարինեի ձեռքերի միջից հեռացնում էին փշերը, մեկ շաբաթ անց աճում էին նորերը... արդյունքում, նա իր մոտ հավաքեց իր մոտ 140 փուշ։ 

Նարինեին հետազոտած Գարեգին Բաբլոյանը պատմել է, որ հիվանդի մարմնից իրոք հեռացվում էին իսկական կակտուսի իսկսկան փշեր, որոնք սկսել էին աճել նրա մարմնում այն բանից հետո, երբ 1995 թվականին Նարինեն անզգուշորեն ծակել էր մատը կակտուսի փշով և հավանաբար հենց այդ միջոցին էլ գոյացած վերքի մեջ են ներթափանցել բույսի սպորները։ Քանի որ աղջկա իմունային համակարգը թույլ էր, այս օտարածին մարմինները հարմարվել էին նոր միջավայրին և արդյունքում Նարինեյի մաշկը սկսվեց պատվել փշերով։ Այս մղձավանջը ավարտվեց միայն այն բանից հետո, երբ բժշկները գտան սպորների հավաքատեղին ու հեռացրին այն։
Կակտուսային մակաբուծության այդ դեպքը միակը չէ։ Նման մի պատմություն էլ պատահել էր մի ճապոնացի տուրիստի հետ, ով ամերիկյան անապատային գոտիներով ճանապարհորդելիս էլի ծակվել էր կակտուսի կողմից, իսկ որոշ ժամանակ անցց, երբ նա արդեն հայրենիքում էր, նրա վրա ևս սկսել էին փշեր բուսնել։ Եվս մի դեպք գրանցվել է Ռուսաստանում։ հավանաբար նման դեպքեր էլի են եղել, պարզապես դրանց մասին չի հաղորդվել...
Մեր հայրենակցուհի նարինեյի մասին պատմել է անգամ ռուսական НТВ հեռուստաալիքը։ Այդ տեսանյութը կարող եք դիտել այստե. http://www.ntv.ru/novosti/316137 

No comments:

Post a Comment