Tuesday, December 18, 2012

2012 թվականի 10 ամենանշանակալի հայտնագործությունները

2012 թվականը դեռ չի ավարտվել, բայց կարծում եմ կարելի է ամփոփել այս տարվա ընթացքում տեղ գտած ամենանշանակալի գիտական հայտնագործությունները և առանձացնել դրանցից ամենաոշագրավները։ Եվ այսպես, Ձեզ եմ ներկայացնում անցնող տարվա 10 ամենահետաքրքիր բացահայտումները։

10) Բոլոր ռեկորդները գերազանցած հսկայական կոկորդիլոս

Լոլոնգ անունով հսկա կոկորդիլոսի երկարությունը 6.17 մետր է և հանդիսանում է անազատության մեջ բնակվող ամենահսկայական կոկորդիլոսը։ Նրան արդեն մտցրել են Գիննեսի գրքի մեջ։
National Geographic-ի տվյալներով, Լոլոնգի մասին լուրը դարձել է տարվա ամենամեծ պահանջարկ վայելող նորություններից մեկը։
Լոլոնգին բռնել էին 2011 թվականին՝ Ֆիլիպիններում, երբ հսկան երկու մարդ էր խժռել, և տեղափոխել էին արգելոց։

9) Շաքարը՝ տիեզերքում

Վերջերս աստղագետները մի «քացր» հայտնագործություն են արել, համաձայն որի, շաքարի մոլեկուլները լողում են գազային ամպերում և ասղերի շուրջ, որրոնք մեզանից 400 լուսատարի հեռավորության վրա են գտնվում, ինչը հույս է տալիս, որ կյանքը գոյություն ունի ոչ միայն Արեգակնային համակարգում։
Սա իհարկե չի կարելի գնահատել, որպես սպառիչ ապացույց արտերկրային կյանքի գոյության վերաբերյալ, բայց այն էականորեն բարձրացնում է դրա գոյության հնարավորությունը։ 
Ածխածնով հարուստ մոլեկուլները հանդիսանում են «կյանքի շինարարներ», իսկ այժմ հայտնի է դարձել, որ դրանք գտնվում են աստղային փոշու մեջ անգամ այն ժամանակ, դեռ մոլորակները չեն ձևավորված դեռ, իսկ նշված հայտնագործության կոնտեքստում գիտնականները «շաքար» ասվածի տակ ի նկատի ունեն օրգանական այն մոլեկուլները, որոնք մեզ հայտնի են որպես ածխածին, ջրածին և թթվածին։

8) Նոր մոլորակներ Արեգակնային համակարգում

Մայիսին հրապարակվեցին մի հետազոտության արդյունքներ, համաձայն որոնց, Արեգակնային համակարգի ծայրամասերում գոյություն ունեն ևս մի քանի մոլորակներ, որոնք մինչ այժմ անհայտ էին։ Դրանք այնքան հեռու են և յնքան թույլ լուսավորված, որ շատ բարդ է հստակ տեղորոշել դրանք և հետևել դրանց աստղադիտակներով։
Գիտնականների հավաստմամբ, նման մոլորակների գոյությունը կարելի է ապացուցել նրանով, որ դրանք շեղում են Նեպտունի ուղղեծրից էլ այն կողմ գտնվող Կոյպերի գոտու մանր օբյեկտների ուղղեծրերը, որոնք իրենցից ներկայացնում են սառցե գոյացություններ, աստերոիդներ և գաճաճ մոլորակներ։

7) Հայտնաբերվել է «Աստծո մասնիկը»՝ տիեզերքի կապող էլեմենտը

Հուլիս ամսին երկու անկախ հետազոտական թիմեր, որոնք աշխատում էին Մեծ Անդրոնային Կոլլայդերում, հայտարարեցին, որ 99 տոկոս հավանականությամբ հայտնաբերել են Հիգգսի բոզոնը, որը հայտնի է նաև որպես «Աստծո մասնիկ»։
Այս մասնիկը փնտրում էին շատ երկար ժամանակ, չնայած, որ դրա գոյությունը տեսականորեն ապացուցվել էր դեռ տասնամյակներ առաջ։ Հիգգսի բոզոնի շնորհիվ արդեն կա ֆիզիկական մոդելի մասին ամբողջական պատկերացում և այժմ հնարավոր է գիտականորեն բացատրել, թե ինչու են մարմիններն օժտված ծավալով։ Ավելին, հենց այս միկրոսկոպիկ մասնիկի շնորհիվ գոյություն ունեն գալլակտիկաներն, աստղերն ու անգամ մենք։

6) Կորսյալ աշխարհ Անտարկտիդայում

Դեռևս պաշտոնակկան անվանում չստացած Յետի ծովախեցգետինները բնակվում է ծովի հատկում գտնվող տակ ստորջրյա աղբյուրների մոտ՝ Անտարկտիդայի առափնյա ջրերում։ Գիտնականները մի ամբողջ կորսյալ աշխարհ են հայտնաբերել, որի էկոհամակարգի ներկայացուցիչները մինչ այժմ հայտնի չէին գիտությանը, որովհետև հսկայական խորություններում են գնակվում։ 
Այս հայտնագործությունն արվել է շնորհիվ հեռակարավարվող ռոբոտի, որը զինված է տեխախցիկով և կարողանում է ընկղմվել հսկայական խորությունների վրա։ Այս ռոբոտի կողմից հայտնաբբերված բոլոր կենդանի էակները՝ անեմոնները, խեցգետինները, ութոտնուկը, գրեթե զուրկ են ցանկացած գունավորումից, քանզի ապրում են հսկայական խոսրությունում՝ 2400 մետր, որտեղ ոչ մի լույս չի հասնում։

5) Հիդրայի համաստեղությունում հայտնաբերվել է աստղային համակարգ՝ 9 մոլորակներով

Մեր արեգակից 127 լուսատարի հեռավորության վրա գտնվող աստղի համակարգում ավելի շատ մոլորակներ կան, ինչը դարձնում է այն ուսումնասիրված հմակարգերից «ամենաբնակեցվածը»։
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ HD 10180 աստղի համակարգում, որը Արեգակի նման աստղ է Հարավային Հիդրա համաստեղությունում, պտտվում է առնվածն 9 մոլորակ, մինչդեռ մեր՝ Արեգակնային համակարգում, ինչպես հայտնի, գոյություն ունեն 8 լիարժեք մոլորակներ։

4) նոր կենդանատեսակներ՝ Հարավային Ամերիկայում

Գիշերային կապիկը և ևս 7 մինչ այժ անհայտ կենդանատեսակ հայտնաբերցին սեպտեմբեր ամսին՝ Պերուի Տաբակոնաս Նամբալլե ազգային արգելոց կատարած գիտական արշավի ընթացքում։ 
Մեքսիակցյի ու պերուացի կենսաբանների խումբը հայտնաբերեց այս կենդանատեսակներին 2009-2011 թվականներին տեղ գտած երկարատև արշավի ժամանակ, իսկ այն փաստը, որ այդ կենդանատեսակները մինչ այժմ անհայտ էին և ուսումնասիրված չէին, ապացուցվեց միայն վերջերս։

3) Նոր անոտ երկկենցաղներ

Այս էակները ամենևին էլ որդեր կամ օձեր չեն, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։ Փետրվարին հայտնի դարձած այս երկկենցաղները հանդիսանում են հողի մեջ բնակվող և մինչ այժ անհայտ նոր կենդանատեսա։ Chikilidae ընտանիքին պատկանող այս կենդանիների 6 տեսակ հայտննաբերվել է Հնդկաստանի հյուսիս-արևելքում։

2) Ապացուցվեց, որ մայաները չեն կանխագուշակել աշխարհի վերջը

Վերջերս հայտնաբերված մայական լքված մեծ քաղաքում հնեաբանները հայտնաբերեցին որմնանկարներով զրդարված մի կառույց, ընդ որում, այդ որմնանկարները խիստ յուրահատուկ էին։ Դրանց վրա պատկերված է բավականին ուշագրավ մի տեսարան՝ արքայի և նրա պալատականների կենցաղը նկարագրող։ Այս նկարների միջոցեով գիտնականներին հաջողվեց պատկերացում կազմել այդ արքայի կյանքի մի տևական էտապի մասին, ընդ որում, այս դինամիկ որմնանկարը նաև օրացույց էր, որտեղ լուսաբանված է հազարավոր տարիների իրադարձություններ, ընդ որում, այն չի ավարտվում 2012 թվականի դեկտեմբերի 21-ով այլ շարունակվում է ևս մի քանի հազարամյակ։

1) Արտասովոր տաճար՝ Գվատեմալայի ջունգլիներում

Մոտ 16 դար առաջ Գիշերային Արևի Տաճարը ասես բոսորագույն փարոս լիներ անծայրածիր ջունգլիներում, որը կարելի էր տեսնել դեռ դրանից տասնյակ կիլոմետր հեռավորության վրա։ Այն զարդարված էր մայաների արևային աստծո հսկայական դիմակներով, որը պատկերում էր նրան օձի, արնախումի և յագուարի կերպարներով։
Այս տաճարը երկար ժամանակ կորած էր ջունգլիներու, մինչ այն չհայտնաբերեցին հնեաբանները 2012 թվականին։ Այս հայտնագործությունը օգնեց բազմաթիվ նոր բաներ պարզել մայաների քաղաքակրթության մասին, ում կայսրությունը տարածվում էր այժմյան Գվատեմալայի, Բելիզի և Մեքսիկական Յուկատան թերակղզու տարածքներում։
Ի տարբերություն հարաբերականորեն կենտրոնացված ացտեկական և ինկական կայսրությունների, մայաների կայսրությունն իր մեջ ներառում էր բազմաթիվ անկախ և հաճախ իրար դեմ պատերազմող քաղաք-պետություններ։  

No comments:

Post a Comment