Tuesday, November 6, 2012

Մի հայտնագործության լեգենդ. Պյութագորյան բաժակ

Պյութագորյան բաժակը դա ըմպելու համար նախատեսված հատուկ մի տարրա է, որից ըմպողը ստիպված է շատ չափավոր խմել։ Համաձայն «Պյութագորասը՝ Սամոսից» աշխատության, այն թույլ էր տալիս խմողին լցնել գինով ուղիղ այնքան, որքան հարկավոր էր այն հանգիստ վայելելու համար, իսկ եթե խմողը «ագահություն էր» անում, ապա բաժակի ողջ պարունակությունը թափվում էր նրա վրա։
Պյութագորյան բաժակը արտաքուստ նաման էր հասարակ բաժակի, պարզապես դրա մեջտեղում կար մի սյունակ, որը տեղակայված էր հենց գավաթի կենտրոնում՝ ցողունի տեսքով, որի հիմքում խողովակատիպ բացվածք կար, որ տանում է գավաթի ներսում գտնվող «ամբարիկ», որը մեկ այլ խողովակով միացված է գավաթի հատակի հետ։ 

Երբ բաժակը լցվում էր, հեղուկը բարձրանում էր առաջին խողովակով այնքան ժամանակ, քանի դեռ «ամբարիկի» պատերը պահում էին՝ համաձայն Պասկալի հաղորդակից անոթների օրենքի։ Քանի դեռ հեղուկի մակարդակը չէր գերազանցում ամբարի մակարդակից, բաժակը «գործում» էր նորմալ, բայց երբ չափից ավել հեղուկ էր լցվում, հեղուկը «ամբարիկից» արդեն երկրորդ խողովակով դուրս էր թափվում։ Հիդրոստատիկ ճնշումը ստեղծում էր սիֆոն, որի հետևանքով ողջ հեղուկը թափվում էր գավաթից։ Ժամանակակից զուգարաններն աշխատում են հենց այս սկզբունքով։ 
Պյութագորյան բաժակը համարվում է անձամբ Պյութագորեսի հայտանագործությունը, ուստիև այն վաճառվում է հունական Սամոս կղզու վրա, որպես հոշանվեր, երբեմն ուղղեկցող տեղեկատվության հետ։ Օրինակ. «Պյութագորասը ստեղծեց այս բաժակը Ք.Ա. 530 թվականին, երբ Սամոսում ջրամատակարարման աշխատանքներ անցկացնող աշխատողների համար անհրաժեշտ էր գինում օպտիմալ չափաբաժինների ռացիոնալ բաշխում։ Երբ գինին չափից շատ էր լցվում, ապա այն ամբողջությամբ դատարկվում էր և այդպես ագահ աշխատողը պատժվում էր»։ Թե որքանով է այս պատմությունը հիմնված իրական փաստերի վրա՝ հայտնի չէ, հայտնի է միայն, որ ջրամատակարարման խնդիրը Սամոսում միշտ էլ արդի է եղել։
Ամեն դեպքում, այս հայտնագործության կոնցեպտը լայնորեն կիրառվեց հետագայում, իսկ մեր օրերում այն անգամ կիրառվում է «կատակ-խաղալիքների» արտադրությունում։


[edit]

No comments:

Post a Comment