Friday, November 30, 2012

10 ամենաաղմկահարույց կողոպուտները

Բոլորս էլ գոնե փոքր ժամանակ, գոնե մեկ անգամ երազել ենք բանկ թալանել, դե իսկ հանճարեղ ու մանրակրկիտ կազմակերպված կողոպուտների մասին ֆիլմերը միշտ է պահաննջված են եղել, իսկ դրանցում մարմնավորված կերպարները՝ հերոսներ։
Բայց մենք ապրում ենք, ոչ թե իղձերում և ֆիլմերում, այլ իրական աշխարհում, որոտեղ կողոպուտներ ի՞նչ խոսք, լինում են և լինում են հազարներով՝ Աստծո ամեն օր, բայց դրանց մեջ հանդիպում են բացառիկները, որոնք ինչպես իրենց ծավալներով, այնպես էլ բարձրցրած աղմուկով կարող են մրցել ֆիլմերում ցուցադրվածների հետ։ Այս անգամ ձեզ կներկայացնեմ ամենաաղմկահարույց կողոպուտների թեժ տասնյակը.

10. Հարրի Ուինսթոն ոսկերչական սրահ
Օերերից մի օր 4 զինված տղամարդ, որոնցից երեքը կանացի շորերով և կեղծամներով էին ներխուժեցին հայտնի Հարրի Ուինսթոն ոսկերչական սրահը, սկզբում սրփեցին ցուցափեղկերում եղած զարդեղենը պահանջեցին բացել պահոց, որը ևս դատարկեցին։ Արդյունքում, ոչ մի կրակոց չանելով նրանք առևանգեցին 10 միլլիոն եվրոյի զարդեղեն։ Սակայն սրանով Հարրի Ուինսթոնի կորուստները չսահմանափակվեցին, որովհետև լուրի հայտնի դառնալուն պես ընկերության բաժնետոմսերի գինը միանգամից ընկան 9 տոկոսով, որովետհև նույն խանութը թալանել էին դեռ նախորդ տարի։ Ահա թե ինչ է նշանակում ժլատություն անել։ Չէ՞ որ կարելի էր կորցրած գումարի 10 տոկոսով անգամ հոյակապ պահակազոր պահել, որպեսզի սրահը ամեն տարի չթալանվի։ Այս գործով ձերբակալվել է  մարդ՝ 22-67 տարեկան, բայց հանցագործությունը բացահայտել այպես էլ չի ստացվել, իսկ գողոնի հետագա ճակատագիրը գաղտնի է մինչ օրս։
9. Անտվերպենի ադամանդների կենտրոն
Չմշակված ալմաստների 80 տոկոսը անցնում է Անտվերպենով և գողերը լավ գիտեն դրա մասին։ Անտվերպենը բազմաթիվ գողությունների է ականտես եղել, բայց այս մեկն աննախադեպ էր ինչպես իրականացման տեխնիկայով, այնպես էլ թալանածի։ Գողոնն այնքան շատ էր եղել, որ ավազակները չէին կարողացել իրենց հետ ամենը անել, նրանք միայն կարողացել էին վերցնել 189 սեյֆերից 123-ի պարունակությունը։
Կողոպուտի կազմակերպիչը եղել է 30 տարվա ստաժով գող Լեոնարդո Նոտարբարտոլոն, ով տարիներ շարունակ մշակել և հղկել էր կողոպուտի պլանը։ Սկզբում նա և իր բանդան գրասենյակ էին վարձել նույն շենքում՝ գողությունից 3 տարի առաջ և երկար ժամանակ Լեոնարդոն խաղում էր ադամանդի առևտուրով զբաղվող գործարարի դեր, որպեսզի շահի կենտրոնի աշխատակիցների վստահությունը։ Կողոպուտի օրը Լեոնարդոյի հանցակիցները ձայնագրություններ էին միացրել պահակազորի ոնիտորներին, որպեսզի նրանք չտեսնեն, թե ինչ է կատարվում իրականում։ Թեև կենտորնը հսկվում էր 10 տարբեր պաշտպանական համակարգերով, այնուամենայնիվ բանդային հաջողվել էր գողանալ ավելի քան 100 միլլիոն դոլարի ադամանդներ։ Հետաքրքիր փաստը սակայն կայանում է նրանում, որ թեև Լեոնարդոյին ձերբակալեցին, այնուամենայնիվ, ոստիկանությունը մինչև հիմա էլ չգիտի, թե ինչպես է նա կարողացել խաբել բոլոր համակարգերին, իսկ ադամանդներն այդպես էլ չեն հայտանաբերվել։ Ինքը՝ Նոտարբարտոլոն պնդում է, որ կողոպուտը իրականացվել է մի հրեա ադամանդավաճառի պատվերով և իրականում իրենք գողացել ըն ընդամենը 20 միլլիոն դոլարի ադամանդ, մինչդեռ սեյֆերից շատերը դատարկ են եղել։ Ըստ այս հանճարեղ ավազակի, իրեն և իր հանցակիցներին պարզապես ներքաշել են մի մեծ ու կեղտոտ ապահովագրական խաղի մեջ, իսկ հետո «քցել», բայց ոստիկանությունը կատեգորիկ ժխտում է այս վարկածը։
8. Յունայթիդ Քալիֆորնիա Բանկի կողոպուտը
1972 թվականին տեղի ունեցավ այն ժամանակի համար ռեկորդային կողոպուտ։ 7 հոգուց բաղկացած խումբը ներխուժել էր Կալիֆորնիա նահանգի Լագունա Նիգել քաղաքում գտնվող Յունայթիդ Կալիֆորնիա Բանկի մասնաճյուղը և հափշտակել էր սեյֆի ողջ պարունակությունը, որն այսօրվա կուրսով հավասար կլիներ մոտ 100 միլլիոն դոլարի։ Որոշ ժամանակ անց ՀԴԲ-ին այնուամենայնիվ հաջողվել էր բռնել Էմիլ Դինսիոյի ղեկավարած հանցախմբին, իսկ դրա անդամներից մեկը հետագայում «Սուպեր գող» գիրքը գրեց, որտեղ նկարագրեց կողոպուտը։
7. Գողություն Սքիփհոլ օդանավակայանում
Սա պատմության մեջ ադամանդների ամենախոշոր գրանցված կողոպուտն է։ գողոնի ընդհանուր կինը կազմել է մոտավորապես 118 միլլիոն դոլար։ Ի տարբերություն վերանշյալ կողոպուտների, այս մեկը բավականին պրիմիտիվ էր կազմակերպված, բայց դրանից չի տուժել էֆֆեկտիվության պահը։ Ավազակները հարձակումից մի քանի օր առաջ առևանգել էին KLM-ը ընկերության տարբերանշաններով մեքենա ու համազգեստ և մինչև վերջին պահը ոչ մի կասկած չէին հարուցել օդանավակայանի պահակազորի մոտ։ Այնուհետև, նրանք պարզապես մոտեցել էին այն միկրոավտոբուսին, որը բերել էր Անտվերպեն ուղղարկվող ալմաստների խմբաքանակը և բոլորի աչքի առաջ ատրճանակով սպառնալով վարորդներին առևանգել էին մեքենան՝ թանկարժեք պարունակությամբ հանդերձ։ Ոստիկանության մոտ կասկածներ էր առաջացրել այն հանգամանքը, որ կողոպտիչները հստակ գիտեին, թե որ մեքենայում էին գտնվում ալմաստները ուստի կասկածանքի տակ էին հայտնվել ընկերության աշխատակիցները։ Հետագայում եղան նաև ձերբակալություններ, բայց ոչ գողոնի, որ էլ կողոպտիչների հետագա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։
6. Մերձավոր Արևելքի Բրիտանական Բանկի կողոպուտը
Այսօր, երբ ողջ աշխարհի ուշադրությունը գամված է Պաղեստինին ՄԱԿ-ի դիտորդ անդամի կարգավիճակ շնորհելու նորության վրա, քչերն են հիշում, որ Պաղեստինի անկախության շարժման հիմնադիրն ու առաջնորդը՝ Յասիր Արաֆաթը և նրա ղեկավարած Պաղեստինի Ազատագրման Կազմակերպությունը այդքան էլ միանշանակ չէին ընդունվում աշխարհի կողմից, իսկ շատերը իրենց գործունեությունը որակում էին որպես ահաբեկչություն՝ ավազակության տարրերով։ Ամեն դեպքում, նրանց կարելի է հասկանալ. նրանք պատերազմում էին, իսկ պատերազմը միջոցներ է պահանջում։ Այսպես, Լիբանանի քաղքացիական պատերազմի թոհուբոհի մեջ ՊԱԿ-ի մարտիկների մի քանի խմբեր միանգամից մի քանի բեյրության բանկեր թալանեցին Բեյրութում, որոնցից խոշորագույնը Մերձավոր Արևելքի Բրիտանական Բանկն էր։ ընդհանուր առամամբ նրանք առևանգեցին 25 միլլիոն՝ կանխիկ գումարով, թանկարժեք իրերով և ակտիվենրով։

Շարունակությունը ՝ հաջորդիվ

No comments:

Post a Comment