Wednesday, November 7, 2012

8 բան, որոնք դուք երբեք չպետք է ասեք ղեկավարին


Իդեալում աշխատողի հարաբերություններն իր վերադասի հետ պետք է լինեն ծառայողական, բայց միևնույն ժամանակ հարգալից և հիմնված վստահության, հաղորդակցման և ընդհանուր նպատակի համար աշխատելու ձիրգի վրա։ Այնուամենայնիվ, պետք չէ չափից ավելի հարմարվելընկերական միջավայրով աշխատավայիրին և միշտ պետք է մտածել, թե ի՞նչ ես խոսում, հատկապես վերադասի ներկայությամբ։ Ստորև ներկայացնում եմ 8 հիմնական բաները, որոնց մասին դուք երբեք չպետք է խոսեք ձեր ղեկավարի հետ, եթե իհարկե դուք չեք ցանկանում ունենալ նկատողություն, տույժ կամ անգամ ապտակի հետք։

1. Դուք լսե՞լ եք հաշվապահության Գագիկի մասին բամբասանքը։ Սկանդալային է, այպես չէ՞։
Եթե ձեր վերադասը ձեր երկար տարիների ընկերը չէ ու ամբողջովին ինտեգրված չէ կոլլեկտիվի ներքին խոհանոցի մեջ, դուք լավ կանեք հիշեք, որ այդ ներքին խոհանոցային խոսակցությունները պետք է մնան ներքին խոհանոցում։ Ներկոլեկտիիվային բամբասանքներն ինքնին վնասակար են, բայց եթե դրանց խառնեք նաև ավելի բարձր պաշտոն զբաղեցնողի, ապա մթնոլորտը կարող է աղետալի վատանալ։ Նույն պատճառով, դուք միշտ պետք է խուսափեք վատ բաներ խոսել ձեր վերադասի մասին՝ կոլլեգաների հետ, անկախ նրանից, թե որքան եք վստահում նրան, որովհետև բամբասանքը միստիկ եղանակներով տարածվելու հատկություն ունի և դրա հետևանքներն անկանխատեսելի են։ Այնպես որ միակ ու մաքսիմալ պարզ լուծումը պարզապես չխառնվելու մեջ է։
2. Կարո՞ղ ենք քննարկել իմ խրախուսանքի հարցը։
Խուսափեք ձեր ղեկավարի հետ քննարկել տոնական բոնուսների կամ դրանց բացակայության վերաբերյալ հարցեր։ Խրախուսանքը՝ խրախուսանք է և դա պետք է ընդունել երախտագիտությամբ, անկախ նրանից, թե այն ինչ է իրենից ններկայացնում՝ մեծ գումար, թե պոլիէթիլենային տոպրակների տարեկան պաշար։ Երբ բանը հասնում է վճարումներին և աշխատավարձի բարձրացմանը, պետք չէ պարզապես փողի ավելացում պահանջել։ Պետք է հարցին մոտենալ տակտի զգացումով՝ առանց ղեկավարին դարանակալելու ու խրախուսանք պահանջելու։ Կարևոր է, թե ինչպես ես դու երկխոսություն սկսում, մինչ բանակցություններին անցնելը։ Օրինակ, կարող եք խոսել այն բանի մասին, թե ինչքան եք աճել դուք աշխատանքում և իչ հեռանկարներ եք տեսնում, ինչքանով եք նվիրված ձեր աշխատանքին։ Դու երբեք չգիտես, թե արդյո՞ք քո վերադասի մտքին էլ հենց քո թեկնածությունը չի՞ գա, երբ բանը հասնի աշխատավարձի բարձրացմանը։ Հաշվի առեք նաև, որ աշխատավարձի բարձրացումը կամ այլ խրախուսանքը միշտ չէ, որ ամբողջովին կախված է Ձեր տնօրենի քմահաճույքից։

3. Ես զբաղված եմ, Պողոսին ասա, որ անի։
4 բառակապակցություն, որոնք երբեք ու ոչ մի հանգամանքներում դուրս չպետք է գան ձեր բերանից՝ վերադասի ներկայությամբ. Ես չեմ կարող, ես չեմ անի, դա անհնար է, ասա տող ուրիշն անի/ինքդ դա արա։ Իհարկե, կարող է այնպես պատահել, որ դու գերծանրաբեռնված կլինես գործերովդ, բայց եթե վերադասը ինչ որ հանձնարարություն է տալիս, ապա քո առաջին արձագանքը պետք է լինի «Իհարկե»-ն, իսկ աչքերը կկոցելը ու հոգոցներ հանելը թողեք ղեկավարի հեռանալուց հետոի համար։ Եթե հանձնարարությունն իիրապես գրեթե անհնարին է թվում, մի մերժիր այն միանգամից։ Փոխարենը, խնդրեք հանդիպման թույլատվություն, որտեղ քննարկեք ձեր աշխատանքային ծանրաբեռնվածության հարցը և հնարավոր լուծումները։ Լավ ղեկավարը գիտի, որ գերծանրաբեռնված աշխատակիցների մոտ անխուսափելիորեն նվազում աշխատանքի արդյունավետությունը և նա վստահաբար անտարբեր չի մնա ձեր խնդրի նկատմամբ։
4. Ես լսել եմ, որ դուք Ձեր սիրելիին եք փնտրում համացանցում… չէի՞ք ուզենա հանդիպել իմ ամուսնալուծված հարևանի հետ։
Երբեք ու երբեք մի փորձեք խառնվել ձեր ղեկավարի ռոմատիկ կյանքին, անգամ եթե այն չկա։ Միջնորդությունը կոլլեգաների համար այս առումով նորմալ և ընդունելի երևույթ է, բայց ղեկավարի պարագայում դա կարելի է անել միայն այն դեպքում, եթե նա անձամբ ձեզ դիմել է կոնկկրետ այդ հարցով։ 
5. Ես ահավոր ձանձրացած եմ…
Ինչպես չի կկարելի ղեկավարին ասել, որ այլևս նոր հանձնարարություններ չտա Ձեզ, այնպես էլ չի կարելի բողոքել, որ դուք ձանձրանում եք չափազանց հեշտ աշխատանքից (հենց նման դեպքերի համար էլ ստեղծել են angry birds խաղը)։ Եթե դու իրոք քեզ պարապ ես զգում կամ ստիմուալզուրկ, ապա եղիր նախաձեռնող ու խնդրիր ինչ որ հանձնարարություն։ Մեծ հավանականությամբ նման խնդրանքը ոչ միայն կբավարարի ձեր խնդրանքն,  այլև կողջունի ձեր նախաձեռնողականությունը։ Այնուամենայնիվ, եթե աշխատավայրում ձանձրույթը ամեննօրյա բնույթ է կրում, գուցե ժամանակն է պատրաստվել նոր պաշտոն ստանձնելու կամ ընդհանրապես աշխատանքը փոխելու մասին։
6. Երեկ մինչև գիշերվա երկուսը քեֆ էի անում, կարո՞ղ եմ այսօր շուտ տուն գնալ։
Եթե ձեր վերադասը ինքը ներկա չի եղել ձեր երեկույթին, ամենայն հավանականությամբ նա ըմբռնումով չի մոտենա ձեր արտաաշխատանքային ժամանցին, հատկապես, երբ դա նշնակում է նաև ալկոհոլի օգտագործում։ Մի փորձեք բողոքել ձեզ տանջող խումհարի վերաբերյալ, պարզապես միշտ ունեցեք Advil ձեռքի տակ, շատ ջուր խմեք և դասեր քաղեք ձեր սխալների վրա, որովհետև դա ձեր խնդիրն է, ոչ թե ձեր ղեկավարինը։ Նաև, խուսափեք կիսվել ձեր տնօրենի հետ ձեր անձնական կյանքում առկա խննդիրներով, որովհետև դա կարող է ստիպել տնօրենին մտածել, որ ձեր անձնական կյանքի խառնաշփոթը կարող է վատ ազդել ձեր գործունեության վրա։
7. Այ շաբաաթ-կիրակի իրար հետևից մի քանի ֆիլմեր եմ նայել վատ ղեկավարների մասին։ Դուք չե՞ք վախենա հանդիպել ինձ մութ ու ամայի փողոցում։
Նման մոտեցումը հաստատ խելացի չի կարելի համարել, առավել ևս, եթե գործ ունեք իրոք դեսպոտիկ ու բռնապետ ղեկավարի հետ։ Եթե Ձեր ղեկավարը դրսևորում է անհարգալից վերաբերմունք ձեր նկատմամբ, ապա իհարկե, պաշտպանեք ձեր պատիվը։ Օգտակար է նաև հիշել, որ դուք միայնակ չեք և որ ամենակարևորն է, նման ղեկավարների նկատմամբ ամենաազդեցիկ վրեժը՝ հաջողության հասնելն է։

8. Իսկապե՞ս։ Եվ սա առավաելագույնն է ինչ կարող էր անել մեր կազմակերպությունը։
Ամենևին էական չէ, թե դու ինչ ի նկատի ունես՝ աշխատավայրի համար ձեռք բերված նոր աթոռները,  սառնարանը, դրա տեղը, կամ կոլեկտիվ տոնական միջոցառումը։ Պետք չի համոզել տնօրենին, որ ձեր դուրը չի գալիս, կամ ձեր ճաշակին համահունչ չէ ընկերության այս կամ այն ձեռքբերումը։ Ոչ բոլոր կազմկերպություններն են իրենց աշխատողների հարմարավետության համար դիմում հայտնի բրենդերի տեսականու ձեռքբերմանը ու բոլոր ընկերություններում էլ չեն սիրում դուրսպրծուկներին, ովքեր տառապում են գերարժեքության բարդույթով և դա հատկապես չեն սիրում ղեկավարները։

No comments:

Post a Comment