Saturday, January 12, 2013

Զրահաբաճկոնի էվոլյուցիան


Դրանք այլևս չեն զրնգում, չեն թայլում փրկաթյա սառը փայլով, զարդարված չեն տարբեր պատկերներով և զինանաններով, ավելին, մեր օրերում դրանք կարելի կրել անգամ վերնաշապիկի տակ։ Այնուամենայնիվ, առաջին հայացքից դիտարժան չթվացող այս իրերի բացակայության պարագայում դժվար է պատկերացնել ռազմական հաղթանակներ, կամ VIP մարդկանց պատշաճ պահպանություն։
История бронежилета
Այն հարցը, թե ո՞վ է առաջինը մտածել ռազմիկին հագցնել զրահ, որը կպահպաներ վերջինիս մահացու վնասվածքներից, մինչ օրս էլ գաղտնի է։ Հին Հունաստանում, իսկ հետագայում նաև հռոմում, ռազմիկները կրում էին բրոնզյա զրահներ՝ մկանոտ մարմնի տեսքով, ինչն էսթետիկական բարետեսության խնդիր էր լուծում և հոգեբանական ճնշում էր կիրառում հակառակորդի վրա։
Բացի դրանից, միայն մեր ժամանակներում, երբ արդեն ուսումնասիրված էին մետաղների հատկությունները, եկան այն եզրակացությանը, որ բրոնզաձույլ զրահներն իրականում թերագնահատված էին, որովհետև ի տարբերություն պողպատի, բրոնզը փափուկ է, ուստի փխրուն չէ։
История бронежилета
Բրոնզաձույլ զրահներ, այդ թվում ամբողջական, Հռոմը կիրառում էր մինչև մեր թվարկություն։ Բանն այն է, որ բրոնզը բավականին թանկ հաճույք էր, ուստի հռոմեական բանակը իր շատ հաղթանակներով պարտական է իր սպառազինությանը և իր լեգիոներների պաշտպանվածությանը։ Հոռոմի փլուզումից հետո դրաբինական գործը հետընթաց ապրեց, և այսպես կոչված Մութ Դարերում անցում կատարվեց պողպատե օղակզրահին և թեփուկավոր զրահին, որոնք ճիշտ է, այդքան էֆֆեկտիվ չէին ինչպես ամբողջական կիրասան, ավելի ծանր էին և անհարմար, բայց այնուամենայնիվ կարողանում էին քիչ թե շատ հուսալի պաշտպանություն ապահովել ձեռնամարտի ժամանակ։

Friday, January 11, 2013

12 միֆեր ինկվիզիցիյի մասին


Անկասկած, ինկվիզիցիան դատապարտելի երևույթ է և մարդկության մութ անկյաններից է, բայց այն ինչ մենք «գիտենք» ինկվիզիցիայի մասին, իրականում այդքան էլ չի համապատասխանում իրականությանը, իսկ երբեմն էլ բացարձակ սուտ է իրենից ներկայացվում։ Ձեզ եմ ներկայացնում 12 միֆեր ինկվիզիցիայի մասին, որոնք կօգնեն Ձեզ դուրս գալ կարծրատիպերից ու թարմ աչքով նայել այս երևույթին։

Thursday, January 10, 2013

Նրանք մտել են Գիննեսի ռեկորդների գրքի մեջ, իսկ դու ի՞նչ ես արել

Maxim ամսագիրը իրեն տիպիկ հումորային ոճով մի շատ հետաքրքիր նյութ էր հրապարակել, որը չեմ ալարել ու թարգամանել եմ, որպեսզի կիսվեմ Ձեզ հետ։

Հազար տարի առաջ անհրաժեշտ էր առնվազն Վերջին Դատաստանը կազմակերպել, որպեսզի բոլոր խենթերին ու տարօրինակներին հավաքեիր մի տեղ, իսկ մեր օրերում դա անում է Գիննեսի ռեկորդների գիրքը։

1. Ամենածանր հեծանիվը
А чего добился ты?
Հավանաբար ժամանակին, իրենց դասարանի ամենափոքր հեծանիվը պատկանում էր հոլանդացի Վան դեր Բոշեմին, հակառակ դեպքում ի՞նչ իմաստ ուներ սարքել աշխարհի ամենածանր հեծանիվն աշխարհում, որը կշռում է 750 կիլոգրամ, և որի պատրաստման համար կիրառվել են սովորական հեծանիվերի մասեր, պողպատյա խողովակներ, մոպեդի ու տրակտորի անվադողեր։ Ամենատարօրինակը սակայն կայանում է նրանում, որ այս հեծանիվը հնարավոր է քշել և երբ դա պատահում է, անգամ բրուտալ հոլանդացի բայքերների սրտները չոքերն է ընկնում։

Wednesday, January 9, 2013

Պատմության 10 ուժեղագույն էլիտար զորատեսակները

Ձեզ եմ ներկայացնում մի հիթ շքերթ, որում փորձել եմ ներառել պատմությանը հայտնի ամենազորեղ բանակների ամենաէլիտար զորատեսակներին։ Միանգամից ասեմ, որ դասակարգումը պայմանական է ու կրում է քրոնոլոգիկ բնույթ՝ ամենահներից մինչև ամենանոր զորատեսակները։ 
10. Անմահներ
Չնայած շատերիս մոտ կա տպավորություն, որ Անմահները՝ մարդակերի արտաքինով ու ինչ որ սև շորերով վախենալու էակներ են՝ շնորհիվ 2006 թվականի «300 սպարտացի» ֆիլմի։ Իրականում Անմահները եղել են պարսից բանակի էլիտար մասը և ստացել են իրենց անվանումը այն պատճառով, որ բացի այն ժամանակներով հոյակապ պատրաստվածություն ունենալուց, նաև ունեցել են անփոփոխ թվակազմ՝ 10000 և երբ մահանում էր մեկ Անմահ, նրան անմիջապես փոխարինում էին նորով։ Անմահները հավաքագրվում էին դեռ մանուկ հասակում՝ բացառապես պարթևական, մեդիական ու էլամական ընտանիքներից, իսկ նրանց առաջին հազարյակը հանդիսանում էր պարսից արքայի անձնական թիկնազորը և հավաքագրվում էր բացառապես ազնվազարմ ընտանիքներից։ Անմահները զինված էին լինում նետուաղեղով, թեթև վահաններով, կաշվե զրհաներով և կարճ նիզակներով, կարող էին հանդես գալ որպես հեծյալներ և ծանր հետևակ։ Նրանք անպարտելի էին համարվում մինչև հուն-պարսկական պատրեազմները, որտեղ նրանք գրեթե անզոր էին մետաղապատ զրահներով ու վահաններով, երկար նիզակներով ու կարճ թրերով զինված հունական հոպլիտների դեմ։

Monday, January 7, 2013

Ինչպիսի՞ն էին Google-ը, YouTube-ը, Facebook-ը և այլ խոշորագույն կայքերը «մանուկ հասակում»


Հանրահայտ կայքերն, ինչպիսիք են  Facebook, Google, Twitter կամ YouTube կայքերը, ժամանակի ընթացքում փոխել են իրենց արտաքին դիզայնը, ընդ որում մի քանի անգամ, իսկ դրանցից ոմանք փոխվել են անճանաչելիության աստիճան՝ համեմատած սկզբնական տարբերակի հետ։
Early versions of Google, YouTube...
Սկսենք Գուգլի օրինակից. այս կայքը գրեթե չի փոխել, բայց փոխարենը հեղփոխական փոփոխություններ է կատարել իր մատուցած ծառայությունների և ընձեռած հնարավորությունների տեսակետից։ Կայքը գործարկվել է 1998 թվականին և դրա ստեղծողները՝ Սերգեյ Բրինն ու Լարրի Փեյջը նախընտրել էին մաքսիմալ պարզ դիզայն դրա համար։ 

Հետաքրքիր փաստեր դեպրեսսիայի մասին



1.   Դեպրեսսիածին հիմնական երևույթը դա ֆիզիկական, սեռական, էմոցիոնալ վիրավորանքներն են, որոշակի դեղամիջոցներ՝ հիմնականում արյան ճնշումը իջեցնելու համար նախատեսված, հարազատների և ընկերների հետ ունեցած կոնֆլիկտները, մտերիմներից ինչ որ մեկի մասին, քրոնիկական հիվանդություններ և ժառանգական հակվածություն առ դեպրեսսիա։
      2.  Անգամ դրական իրադարձությունները, ինչպիսիք են օրինակ համալսարանն ավարտելը, ամուսնությունը, նոր աշխատանքի անցնելը և այլն, ևս կարող են բերել դեպչրեսսիայի։
3.      Ալկոհոլ, ծխախոտ և թմրանյութեր պարբերաբար օգտագործողների 30 տոկոսի մոտ ևս հաճախակի է դեպրեսսիան։

Saturday, January 5, 2013

Ինչպիսին պետք է լինի իդեալական երաժշտական ալբոմը. խորհուրդներ սկսնա երգիչների համար


Ցանկացած ոք, ով մտադրություն ունի լրջով զբաղվել պրոֆեսսիոնալ երաժշտությաբ և դրանով գումար վաստակել, վաղ թե ուշ բախվում է սեփական ալբոմի ձայնագրման խնդրին։ Դուք կասեք, որ ի՞նչ է եղել որ, 10-15 երգ ես ձայնագրում ու ալբոմը պատրաստ է։ Կասեք ու չարաչար կսխալվեք, որովհետև իսկական երաժշտական ալբոմը պարզապես երքերի հավաքածու չէ՝ մեկտեղված ինչ որ մի կրիչի մեջ, լինի դա լսաերիզ թե սկավառակ, այն այնուամենայնիվ գեղարվեստական աշխատանքի արգասիք է։ Այսպիսով, Ձեզ եմ ներկայացնում մի շարք խորհուրդներ, որոնք հաստատ կօգնեն Ձեզ, եթե որոշեք դուք էլ Ձեր ալբոմը թողարկել։