Ինչպես հայտնի է, պրոգրեսսը չի դադարել, այն անընդհատ առաջ է շարժվում, բայց չգիտես ինչու, վերջին 100 տարվա մեջ գիտության մեջ հեղափոխական հայտնագործությունները ավելի շատ կապված են եղել մարդկանց զանգվածային ոչնչացման հետ, քան ռեալ օգուտ տալու: Այնինչ, եկեք հասկանանք, թե ինչո՞ւ է այդպես, արդյո՞ք այդքան դժվար հարց է այլընտրանքային վառելիքի ստեղծումը, կամ քաղցկեղի բուժումը, սովի հաղթահարումը․․․
Այլընտրանքային վառելիք
Ավելի էժան և էկոլոգիապես մաքուր վառելիքի ստեղծման խոսակցությունները սկսվել են դեռ տասնամյակներ առաջ, բայց մինչ օրս էլ այս թեման սահմանափակվում է միայն խոսակցություններով: Օրինակ նույն ջրածինը այդքան էլ չի զիջում բենզինին այրման առումով, բայց անհամեմատ ավելի քիչ վնասակար արտանետումներ է գոյացնում այրման արդյունքում: Ինչ վերաբերում է այս գազի արդյունահանմանը, ապա դրա պաշարները վիթխարի են ու գրեթե անսահմանափակ, իսկ արդյունահանման մեթոդներն ու եղանակները՝ վաղուց յուրցված և կիրառվող:
Ի արդարացում նրան, թե ինչո՞ւ այնուամենայնիվ չեն օգտագործում այս գազը, բերվում է այն հանգամանքը, որ ջրածինը շատ պայթյունավտանգ գազ է, բայց արդյո՞ք նույն բենզինը պայթյունավտանգ չէ, կամ պրոպանը․․․ կամ այդ ի՞նչ մի գերբարդ խնդիր է անհրաժեշտ ռեսուրսներ հատկացնելը, որպեսզի այս գազով աշխատող անվտանգ շարժիչ ու համակարգեր, ակմ ասենք էլեկտրոլիզի միջոցող ջրից ջրածին առաջացնող ինչ որ պորտատիվ սարքի ստեղծման համար:
Այլ հարց է, որ նավթաթերքնրից սովորական ջրի անցնելը սպանիչ հարված կլինի այս պահին աշխարհում գերիշխող վերազգային կորպորացիաների ու կլանների համար: Օրինակ միայն Ռուաստանում, միայն դենզինի ու դիզվառելիքի տարեկան շրջանառությունը կազմում է «համեստ» 65 միլլիոն տոննա և ևս 140 միլլիոն տոննա արտահանվում ա, իսկ ինչպես հասկանում եք, ռուսական նավթաարդյունաբերողները միակը չեն աշխարհում․․․
«Անբուժելի» քաղցկեղը
«Քաղցկեղի ուսումնասիրման համաշխարհային հիմնադրամը» հրապարակել է մի զարհուրելից ցուցանիշ․ ամեն տարի գրանցվում է քաղցկեղի 12 միլլիոն նոր դեպք, իսկ անկոլոգիական հիվանդություններով տառապող մարդիկ տարեկան 286 միլլիարդ դոլար փող են ծախսում բուժման համար:
Ուռուցքաբան Տուլիո Սիմոնիչին 1983 թվականին բուժում էր մի իտալացու, ում բժիշկները մի քանի ամսվա կյանք էին տվել՝ թոքերի քաղցկեղի ախտորոշման պատճռով: Որոշ ժամանակ անց, այս մարդն ամբողջովին առողջացավ: Ոգևորված այս արդյունքով, միամիտ Սիմոնաչին կիրառեց իր մեթոդը ևս մի քանի հիվանդների վրա և նեկայացրեց իր հետազոտությունների արդյունքները Իտալիայի առողջապահության նախարարությանը՝ այն հույսով, որ կսկսվեն կլինիկական փորձարկումներ:
Սակայն այնպես եղավ, որ իտալական բժշկական հանրությունը ոչ միայն չդիտարկեց նրա մեթոդը, այլև զրկեց նրան լիցեզիայից՝ հիվանդներին չհաստատված դեղամիջոցներով բոււժելու համար: ԶԼՄ-ները իսկական քարոզարշավ սկսեցին նրա դեմ և ամեն օր ցեխ էին թափում նրա վրա, իսկ շուտով նրան նաև բանտակեցին՝ «հիվանդներին սպանելու համար»:
Հետո բժշկական վերնախավը հայտարարեց, որ նատրիումի բիկարբոնատով հիվանդներին բուժելու նրա մեթոդը պարզապես զառանցանք է և սա այն պարագայում, երբ հազարավոր հիվանդներ տանջալից ու երկար մահանում են «փորձված» քիմիոթերապիայից․․․
Ազատագրվեուց հետո նա չհանձնվեց և շարունակեց իր հետազոտությունները, բայց հիմա արդեն կիսաընդհատակյա կարգավիճակում: Նրա հաջողությունների մասին հայտնի է մենակ ասեկոսեների ու համացանցի միջոցով և ասում են, նա բուժում է քաղցկեղի ամենախորացված տեսակները էժանագույն նատրիումի բիկարբոնատի միջոցով:
Սիմոնաչիից պահանջվում է մի քանի օրից մինչև մի քանի ամիս բուժման լիարժեք կուրս անցկացնելու համար: Երբեմն, նա բավարարվում է միայն հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով կոնսուլտացիաներ անելով, բայց արդյունքն անփոփոխ է լինում՝ քաղցկեղը բուժվում է:
Այնինչ, ինչպես արդեն նշեցի, տարեկան 286 միլլիարդ, այսինքն օրեկան 783 միլլիոն դոլար է ծախսվում՝ քաղցկեղի բուժման համար, մինչդեռ նատրիումի բիկարբոնատի՝ այսինքն սոդայի արժեքը տատանվում է 2 սենդից մինչև մեկ դոլար միջակայքում՝ 1 կիլոգրամի դիմաց․․․
Ինչպես ասվում է, մեկնաբանություններն ավելորդ են:
Պարենի «դեֆիցիտ»Այժմ ակտիվորեն քարոզվում է այն սին գաղափարը, որ աշխարհը գերբնակեցված է: Իրականում, գերբնակեցվածության մասին խոսք անգամ չի կարող լինել, իսկ սովյալների մեծ թիվն աշխարհում պայմանավորված չէ նրանով, որ մոլորակը ի վիճակի չէ կերակրել մարդկանց:
Սովի խնդիրը կարելի է լուծել շատ հանգիստ ու դրա համար անգամ հարկավոր չէ, որ կուշտ երկրները իրենց պարենային ավելցուկները ուղղարկեն օրինակ Աֆրիկա, չնայած դա է խնդիրը լուծելու համար ավելի քան բավարար էր: Պարզապես պետք է անհրաժեշտ քանակությամբ սննդամթերք արտադրել:
Դեռ 1960 թվականին Անգլիայում բացահայտել էին սերմերի մշակման հատուկ ձև, որի միջոցով մի քանի անգամ մեծացավ բերքատվությունը: Հայտնագործության հեղինակ Ռոն Հաբբարնը պարզել էր նաև, որ բույսերը ցավ են զգում: Հատկանշական է, որ նրա երկրորդ հայտնագործությունը լայն ճանաչում ու լուսաբանում ունեցավ, իսկ այ ամենակարևոր բացահայտումը «ջրեցին»:
Դավադրություններ և սեսություններ
Ճիշտն ասած ես ամենևին էլ կողմ չեմ դավադրության այն տեսության, համաձայն որի ինչ որ մութ ուժեր նպատակ ունեն ոչնչացնելու մարդկությունը, թեկուզ հենց նրա համար, որ այդ տեսությունը բացի անպաշտպանության զգացողությունից ոչինչ չի տալիս ու առավել ևս ոչ մի լուծում չի առաջարկում:
Իրականում, պխնդիրն անգամ նրանում չէ, թե՞ կա դավադրություն թե ոչ, որովհետև եթե այդպիսին իրոք կա, ապա այն զուտ հետևանք է ավելի խորը խնդրի և այդ խնդրի անունը էգոիզմ է: Երբ մարդը ի վիճակի չէ տեսնել ոչինչ, բացի սեփական պահանջմունքներից, առաջին պլան է մղվում սեփական բիզնեսի շահերի լոբբինգը՝ ի հաշիվ այլոց: Զավեշտալին այն է, որ նման մարդիկ ոչնչացնում են նաև սեփական ապագան:
Իսկ այս արատը իրականում շատ հեշտ է հաղթահարել, պարզապես անհրաժեշտ է դադարել անել այն ամենն ինչ քո գիտակցցությանն են փաթաթում սերիալները, ռիալիթի շոուները, գովազդները և մոդայիկ ժուռնալները: Իսկ եթե սրանից զատ, փորձեք դադարել ողջ տիեզերքը ձեզանով պատկերացնել, որովհետև բավական է նայել ձեր շուրջբոլորը ու կտեսնեք որ բազմաթիվ մարդիկ ազդեցություն ունեն Ձեր ու Ձեր կյանքի վրա՝ ոմանք ավելի շատ, ոանք էլ ավելի քիչ:
Այլ կերպ ասած, ամենասարսափեցնող հայտնագործությունը այդ «մութ ուժերի» համար մարդականց՝ մարդ լինելու ունաություններ հաղորդելն է:
The First Casino | Get a $10 free bonus | CasinoWow
ReplyDeleteA free $10 no deposit 퍼스트카지노 bonus is a 100% match up to $1000 for all new players 샌즈카지노 at CasinoWow, an exclusive offer for our new members! カジノ シークレット