1. Արևային լոգանք ընդունող զբոսաշրջիկները՝ Կոստա Կոնկորդիայի ֆոնին

Զբոսաշրջիկները հանգստանում են խորտակված Կոստա Կոնկորդիայի հարևանությամբ, որի խորտակման պատճառով 2ր մարդ զոհվեց:
2. Վալդո կիրճի հրդեհը

Նկարում մենք տեսնում ենք, թե ինչպես է Վալդոյի կիրճի հրդեհը կլանում մի ամբողջ թաղամաս՝ Կոլորադո նահանգի Կոլորադո Սփրինգս քաղաքում: 2012-ի հունիսին Կոլորադույում մեկ շաբաթից ավել 40 աստիճանից բարձր ջերմություն էր տիրում, ինչը իդեալական պայմաններ ստեղծեց տարերային աղետի համար:
3. Century 16 կինոթատրոնից դուրս․ Ավրորա, Կոլորադո

Ամպրոպային ամպերը կուտակվել են տխրահռչակ Century 16 կինոթատրոնի դիմացի մայթում գտնվող հուշարձանի վերևում: Այստեղ մոլագարը գնդակահարել էր անմեղ մարդկանց:
4. Հիշատակման օրը

Քերն Քլարքսոնը ողբում է իր որդու գերեզմանաքարի մոտ՝ Հիշատակման օրը: Նրա որդին՝ սերժանտ Ջոել Քլարքսոնը ծառայում էր ամերիկյան բանակի Ռեյնջերների էլիտար ստորաբաժանումում, երբ սպանվեց Աֆղանստանում՝ 2010-ի մարտին:
5. Պարաօլիմպիկան խաղեր

Ամերիկացիներ Նիկոլաս Թեյլորը և նրա թիմակից Դեվիդ Վագները տոնում են իրենց հաղթանակը՝ շարժասայլակների թիմային մրցապայքարում:
6. Թրեյվոն Մարտինի հիշատակման բողոք-ցույցը Ջեորջիայում

Քոլեջի ուսանող Ջաջուան Քելլին փակել է իր բերանը Skittles փաթեթով՝ ֆլորիդացի դեռահաս Թրեյվոն Մարտինի հիշատակին նվիրված ցույի ժամանակ: Տղային սպանել էր թաղային ոստիկանը, ինչը առաջացրեց բողոքի ցույցերի ալիք ողջ երկրով մեկ և բազմաթիվ հարցեր առաջացրեց ոստիկանության իրավասությունների վերաբերյալ:
7. Մայրամ Աստվածածնի միայնակ արձանը․ Բրիզի Փոյնթ, Քուինս
Այս արձանը միակ բանն էր, որ անվնաս էր մնացել Բրիիզի Փոյնթում, երբ այնտեղով անցել էր Սենդի փոթորիկը:

8. Հակամիսեռականության դրսևորում Ուկրաինայում 

Անհայտ անձինք ծեծի ենն ենթարկում Ուկրաինայի Գեյ ֆորումի ղեկավար Սվյատոսլավ Շերեմետին՝ 2012-ի մայիսին: Նրան ծեծել էին այն բանից հետո, երբ նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ նախատեսված գեյ շքերթը Կիևում չի կայանա, քանզիի կազմակերպիչների հասցեին սպաառնալիքներ են հնչում նեոնացիստական և այլ միավորումներից, որտեղ ատում են հոմոսեքսուալիստներին:
9. Իրենց հարազատներին Եգիպտական գարնան ընթացքում կորցրած մարդկանց արձագանքը՝ Մուբարակի դատապարտման արդյունքի հայտնելուց հետո

Զոհվածների հարզատները բերկրանք են ապրում և շնորհակալ են Ալլահին, որ Հոսնի Մուբարաքին դատապարտեցին ցմահ ազատազրկման:
10. Լարխաղացի անցումը Նիագարայի ջրվեժի վրայով

Լարախաղաց Նիկ Վանդելլան անցավ Նիագարայի Ջրվեժի վրայով՝ քայլելով 5 սանտիմետր հաստությամբ լարի վրայով: Այս կերպ նա դարձավ առաջին մարդը, ով անցավ ջրվեժի ամերիկյան կողմից կանադական կողմ:
11. Նյու Յորքի նորաձևության շաբաթ

Նորաձևության մոլի սիրահարները նկարահանվում են՝ չնկատելով իրենց առջևում գտնվող անտուն մարդուն: 2012-ի սեպտոմեբր:
12. Հույն կինը փորձում է ինքնասպան լինել

Հունական պետական ընկերություններից մեկի աշխատակիցներից մեկը սպառնում է որ դուրս կնետվի պատուհանից, այն բանից հետո, երբ իմանում է, որ ամենայն հավանականությամբ իրեն կրճատելու են:
13. Curiosity-ի կառավարման սենյակում

Մարս մոլորակի մակերևույթն ուսումնասիրող Curiosity Space Rover կայանի կառավարման սենյակում գտնվող աշխատակիցները չեն թաքցնում իրենց բերկրանքը սարքի բարեհաջող վայրեջիից հետո՝ Մարսի վրա:
14. Մարսը

Curiosity-ի կողմից արված լուսանկարրներից մեկը, որը Մարսի ամենահստակ նկարներից մեկն է:
15. Բոլիվիացի հաշմանդամ կինը պայքարում է ոստիկանների դեմ

Հազարավոր հաշմանդամներ բողոքի ցույց կազմակերպեցին ընդդեմ Բոլիվիայի կառավարության 2012-ի փետրվարին: Նրանք բողոքում էին սոցիալական ոչ ադեկվատ փաթեթի դեմ:
16. Զույգը հայտնաբերում է իրենց ընտանեկան արխիվը Սենդի փոթորիկից հետո

Ռոզմարի ՄկԴերմոտը և նրա ամուսինը հայտնաբերել են այն արկղը, որի մեջ պահված էր նրանց ընտանիքների գենեոլոգիական ծառը:
17. Վայրկյան անց բանգլադեշցի ցուցարարը մահակով հարված կստանա

Ոստիկանության աշխատակիցը պատրաստվում է իր մահակով հարվածել ցուցարարներից մեկին՝ Բանգլադեշի մայրաքաղաք Դախայում կայացած բողոքի ցուցյի ժամանակ, որի մասնակիցները պահանջում էին կառավարությունից չեղյալ հայտարարել էեկտրոեներգիայի գնի բարձրացման մասին որոշումը:
18. Սիրիացի փախստականն ընդդեմ Միկի Մաուսի

Սիրիացի փախստական երեխան ուղել է իր խաղալիք ատրճանակը Միկի Մաուսի կոստյումով մարդու վրա: Բեյրութ:
19. Հունաստան

Հույն ոստիկանը կանգնած է կրակի պատի առջև՝ Աթենքում տեղի ունեցող բախումների ժամանակ: Ընդդիմության կազմակերպած բազմահազարանոց ցույցերն՝ ընդդեմ բյուջեի հերթական կրճատման մասին որոշման, բերեցին արյունոտ բախումների ոստիկանության հետ:
20. Սիսայդ հեյթս, Նյու Ջերսի

The Casino Pier-ը Սենդի փոթրկի հարվածից հետո:
21. Նեպալցի երեխաներին դուրս են հանել իրենց տնից

Տղան լալիս է՝ փոքրիկ քրոջը գրկած՝ Նեպալի մայրաքաղաք Կատմանդույում տեղի ունեցած բախումներից հետո:
22. Մարդը և շունը
Տղամարդը գրկել է իր հիվանդ շանը՝ Սան Պաոլոյի կենդանիների հիվանդանոցում, որտեղ անվճար բուժում է հատկացվում անապահով ընտանիքների ընտանի կենդանիներին:

23. Հարավաֆրիկացի հանքփորների կանայք

Կանայք բողոքի ակցիա են կազմակերպել դատարանի առջև ՀԱՀ-ում: Նրանք պահանջում են, որպեսզի ազատ արձակեն նրանց ամուսիններին, եղբայրներին և որդիներին, ովքեր մտնում էին այն 259 հանքափորների թվի մեջ, որոնց ձերբակալվել հասրակական կարգը խախտելու համար:
24. Հույն ցուցարարը ոտքով խփում է ոստիկանին

Հույն ցուցարարի բախումը ոստիկանության հետ՝ Հունաստանում տեղի ունեցած հերթական բողոքի ցույցի ժամանակ:
25. Փախստականների ընտանիքին ստիպում են վերադառնալ Մյանմար

Մոհամեդ Ռաֆիկը, ով Մյանմարի մուսուլմաններից է, աղաչում է Բանգլադեշի սահմանապահներին, որպեսզի նրանթ հետ չուղարկեն իրեն և իր ընտանիքին դեպի Մյանմար:
26. Պտտահողմից հետո

Հարվիվիլ քաղաքը ավերիչ պտտահողմի այցելությունից հետո:
27. Ինքնահրկիզված տիբեթցին

Տիբեթցի վտարանդին ինքնահրկիզվում է՝ ի նշան բողոքի ընդդեմ Չինաստանի առաջնորդ Հու Ձին Տաոյի այցի:
28. Եվս մեկ տորնադո

Կնոջ ձեռքերում մի տիկնիկ է, որը նա գտել էր իր մոտ տնից, որը լրջորեն վնասվել էր տորնադոյից: Վեսթ Լիբերթի, Քենթակի:
29. Հայրը փրկում է դստեր կյանքը

Սիրիացի տղամարդը ձեռքերի վրա հիվանդանոց է տանում իր վիրավոր դստերը: Նկարն արվել է Հալեպում՝ կառավարական զորքերի ու ապստամբների արյունահեղ բախումների ժամնակ:
30. Կինը սգում է իր եղբոր և զարմիկի համար

Ջեննիֆեր Սարավիան չի կարողանում զսպել արցունքները՝ տեսնելով իր եղբոր ու զարմիկի հիշատակին բերված վառող մոմերը: Նրա հարազատները զոհվել էին փոխհրաձգության ժամանակ:
31. Մանհեթենն՝ առանց լույսերի

Սենդի փոթորիկը ոչ միայն ավերածություններ պատճառեց, այլև մի քանի ժամով հոսանքազուրկ թողեց Մանհեթենի 200000 բնակչի մի քանի ժամով:
32. Ջրհեղեղ Հոլանդիայում

Հոլանդացի տղամարդը նայում է Ջրի մեջ ընկղմված իր տան պատուհանից:
33. Ուսանողական ցույցեր Չիլիում

Ցուցարար ուսանողներն ու շները փորձում են պատսպարվել կառավարական ջրցան մեքենայի արձակած ջրի շիթերից:
34. Հրշեջները սփոփում են իրար՝ իմանալով իրենց ընկերների զոհվելու մասին

Երկու կենդանի մնացած հրշեջները գրկախառնվում են՝ Ֆիլադելֆիայում գտնվող պահեստներից մեկում բռնված հրդեհը մարելուց հետո: Հրդեհը խլեց նրանց երկու ընկերների կյանքը:
35. Սեպտեմբերի 11-ի 11-րդ տարելիցը

Վինչենց Սկիբետան արտասվում է նայելով զոհված մոր նկարին՝ Սեպտեմբերի 11-ի 11-րդ տարելիցի հիշատակման արարողության ժամանակ:
36. Ֆելիքս բոմգարթների 24 մղոնանոց թռիչքը

37. Օբաման և նրա տիկինը նայում են 9/11-ի հուշահամալիրին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա առաջին տիկին Միշել Օբաման պատուհանից նայում են Սեպտեմբերրի 11-ի հուշահամալիրին:
38. Enterprise տիեզերանավը փոխադրում են Նյու Յորքի վրայով

39. Նյու Ջերսիի նահանգապետն ու Օբաման Սենդի փոթորկից հետո

Նախագահ Օբաման գրկել է Սենդի փոթորկից տուժած կնոջը:
40. Այս երկու կանայք ամուսնացան ընտրությունների օրը

Մերիլենդի բնակիչներ Կիշա Փիթերսոնն ու Ռովան Հան օրինականացրեցին իրենց հարաբերությունները Օբամայի տարած հաղթանակի տոնակատարությունների ժամանակ: Մերիլենդը այն 4 նահանգներից մեկն է, որտեղ միասեռականների ամուսնությունները օրինակնացված են:
41. Փրկվածը

Քրիսթին Բարտոնը համբուրում է իր որդուն՝ Ստեֆան Բարտոնին, ով վիրավորվել էր Ավրորայի ողբերգական զանգվածային գնդակահարման ժամանակ:
42. Ամուսնություն հեղեղի ժամանակ

Ռամոնկիտո կոմպոն համբուրում է իր նորաթուխ կնոջը՝ Հերնելի Ռուազոլ Կամպոյին Մանիլայի հեղեղված փողոցում: Նորապսակ զույգը հետ չէր կանգնել ամուսնանալու որոշումից՝ անտեսելով այն հսկայական ջրհեղեղը, որը ընկղմել էր Ֆիլիպինների մայրաքաղաքն ու հարակից 9 շրջանները ջրի տակ:
43. Մեծ քույրը

Ջիլլիան Սոտոն հենց նոր իմացավ, որ իր փոքրիկ քույրիկը՝ Վիկտորա Սոտոն, սպանվել է Նյութաունում գտնվող Սենդի Հուկի տարրական դպրոցում տեղի ունեցած գնդակոծության ժամանակ:
44. Աշակերտների դուրս են բերում դպրոցից
Քոնննեքթիկքութ նահանգի ոստիկանությունը օգնում է շարք կանգնած երեխաներին նցնել փողոցը: Նրանց հենց նոր դուրս են բերել Սենդի Հուկի տարրական դպրոցից, որտեղ մոլագարը հրազենով սպանել էր բազմաթիվ երեխաների ու դպրոցի անշխատակազմի աշխատակիցների:

No comments:
Post a Comment