Tuesday, October 30, 2012

Սենդի փոթորիկի 7 կեղծ նկարները, որոնք լայնորեն տարածվում են համացանցում


Սենդի փոթորիկի կեղծ լուսանկարները ակնթարթորեն տարածվեցին սոցիալական ցանցերում դեռ երկուշաբթի օրը, երբ օգտատերերը շտապեցին տարածել այս ցնցող լուսանկարները։ Ցավոք սրտի, նրանց մեծ մասը անտեսեց այդ նկարների իսկությունը ճշտելը, ինչ արդյունքում ակամայից տարածվեց ապատեղեկատվություն։
Ես հավաքել եմ 5 ամենատարածված նկարները, որոնք իբր Սենդի փոթորիկի ժամանակ են արվել, որոնք սակայն ոչ մի ընդհանուր բան չունեն իրականության հետ։ Եվ այսպես...

1. Անհայտ զինվորի գորոզմանը

Անտեսելով փոթորիկը, զինվորները իրենց ծառայությունն են տանում հուշարձանի մոտ
Պարզվում է, այս նկարն արվել է դեռ Սեպտեմբերին՝ Արլինգթոնի զինվորական գերեզմանատանը, այնինչ, Ֆեյսբուքում այն լայնորեն տարածվել էր ու ներկայացվում էր, որպես փոթորիկի առաջին ժամրին արված լուսանկար։


2. Ալիքը խփում է Ազատության Արձանին

Թվում է թե ալիքը ուր որ է կխորտակի արձանն, այնինչ...
Հիշո՞ւմ եք «The Day After Tomorrow» ֆիլմը... դե ուրեմն, կհիշեք նաև դրա գովազդային պաստառներից մեկը։Ճ

3. Ամպերը ծածկել են Մանհեթթենի երկինքը

Էմփայր Սթեյթ Բիլդինգը՝ գորշ ու մռայլ ամպերի ֆոնին
Այո, նման բան եղել է, բայց դա եղել է 2011 թվականին, իսկ նկարը հայտնվել է Wall Street Journal-ում նույն թվականին...

4. Ամպերը՝ Ազատության Արձանի ֆոնին

Կրկին անգամ տպավորություն է, որ Ազատության Արձանը վտանգված է, մինչդեռ...
Սա պարզապես Photoshop-ի արդյունք է, իսկ նկարի բնօրինակն արվել է 2004 թվականին՝ Մայք Հոլլինգսեդի կողմից, Նյու Յորքի ծովածոցում։

5. Փոթորիկը՝ Ձորջ Վաշինգթոն կամուրջի վրա

Սև ամպերը պարուրվել են կամուրջի գլխին և թվում է թե ուր որ է մրրիկը կսկսվի..

Իրոք վախենալու է, միայն թե նկարն արված է 2009 թվականին՝ Բրուք Պեննինթոնի կողմից։ՃՃՃ 

6. Խորտակված ՄակԴոնալդս

Վիրջինիա Բիչում ՄակԴոնալդսի շենքն է խորտակվել, ամա՜ն...

6. Flooded McDonald’s

Virginia Beach could face a McNugget shortage.
Անհանգստանալու կարքի չկա, ՄակԴոնալդսի հետ լոխ լյավա, իսկ այս նկարը ցուցահանդեսի համար է արվել դեռ 2009 թվականին։ՃՃՃ

7. Շնաձկները լողում են Նյու Ջերսիի փողոցներով

Փաստորեն ջրհեղեղն ինքնին այդքան սարսափելի չի թվացել ոմանց, այդ պտճառով որոշել են ավելի սրեն սյուժեն փողոցներում լողացող շնաձկների նկարներով։

Այնուամենայնիվ, շնաձկան այս նկարը հայտվում է համացանցում ամեն անգամ, երբ ինչ որ խոշոր փոթորիկ է լինում, սկսված դեռ 2011 Այրին Փոթորիկից։ՃՃՃՃ


No comments:

Post a Comment