Տղամարդ կոչվելու համար անհրաժեշտ
չափանիշները փոփոխվել են դարերի ընթացքում ու ձևափոխման մեծ փուլ են անցել։ Եթե
քարե դարում տղամարդ կոչվելու իրավունքի համար պետք է մամոնտ սպանեիր, անտիկ
աշխարհում՝ շատ ստրուկներ ունենայիր, ապա մեր օրերում չափանիշններն միանգամայն այլ
են։ Ձեզ եմ ներկայացնում ձեզ 9 կարևորագույն չափորոշիչ, որոնք մինիմալ նախապայմանն
են տղամարդ կոչվելու իրավունքին արժանանալու համար։
Wednesday, November 14, 2012
Tuesday, November 13, 2012
Աշխարհհի 10 ամենավտանգավոր քիմիկատները
Ձեզ եմ ներկայացնում աշխարհում ամենամահաբեր քիմիկատների «շքերթը», որտեղ ներառված են ինչպես այնպիսի թունաքիմիկատներ, որոնք հազարավոր մարդկանց կյանքեր են խլել պատերազմների ժամանակ, այնպես էլ այնպիսիք, որ առռկա են ձեր կենցաղում և որոնք դուք սովոր եք չնկատել էլ։
10. Դիգօքսին
Բուսական այս էքստրակտի չափավոր կիրառությունը օգտակար է սրտի համար, սակայն այն մահացու է, եթե չարաշահվում է։ Այսպես, բուժքույր Շարլիք Քալլենը, ով հետագայում հայտնի դարձավ, որպես «Մահվան հրեշտակ», ավելի քան 40 հիվանդի է սպանել այս քիմիկատի ներարկում կատարելով։
Saturday, November 10, 2012
Լեոնարդո դա Վինչին՝ նաև հանճարեղ անատոմ
Լեոնարդո դա Վինչիի կողմից արված մարդկային օրգանների 500-ամյա իլյուստրացիաները գրեթե բոլորը շատ մանրամասն ու ճշգրիտ են։ բոլորը, բացի այն պատկերներից, որտեղ պատկերված են կանացի ռեպրոդուկտիվ օրգանները։
Բանն այն է, որ այդ ժամանակներում շատ դժվար էր կանանց դիակներ «Ճարել», որոնց դիահերձման արդյունքում կարելի կլիներ լիարժեք պատկերացում կազմել, թե ի՞նչ տեսք ունեն կանանց տարբեր օրգաններն ու հյուսվածքները։
Լեոնարդոն անկասկած ոչ միայն իր ժամանակների, այլ ողջ պատմության հանճարեղ մարդկանցից մեկն է եղել, ընդ որում, նա անգամ հանճարների շրջանակում է յուրահատուկ, որովհետև բազմակողմանի է դրսևորել է բազմակողմանի զարգացվածություն։ Նա ուսումնասիրում էր մարդկային անատոմիան, որպեսզի հնարավորինս ճշգրիտ պատկերի մարդկանց իր կտավերում, բայց իր ուսումնասիրությունները նա կատարում էր ոչ այնքան նկարչի ու արվեստգետի, ինչքան գիտնականի աչքերով։
Այդ ժամանակներում անատոմիան գտնվում էր նույն մակարդակի վրա, ինչ անտիկ աշխարհում էր, իսկ ամենալուրջ գիտական աշխատությունը հանդիսանում էր 2-րդ դարի հռոմեացի անատոմ Գալենի աշխատությունը, ով հաճախ իր դիտարկումներն արել էր կենդանիներին ուսումնասիրելով։ Այսպիսով, նշվեց, որ միջին դարերով շատ բարդ էր դիահերձման համար կանացի դիակներ ճարել, որովհետև անտեր դիակները որպես կանոն պատկանում էին հարբեցող ու թափառաշրջիկ տղամարդկանց, մինչդեռ կանայք անհամեմատ քիչ էին այդ շարքում։
Բացի դրանից, խնդիրն էլ ավելի էր բարդացնում ժամանակի հետամնացոությունը, որն արտահայտվում էր նաև նրանով, որ մարդիկ չէին տիրպետում դիակների բալզամավորման միջոցներին և դրանք սկսում էին նեխել արդեն 2-3 օր հետո՝ անտանելի աշխատանքային պայմաններ ստեղծելով այդ թվում նաև Լեոնարդոյի համար։ Այնուամենայնիվ, Լեոնարդոն հանճար էր և նա այն աստիճան մանրակրկիտ ուսումնասիրություններ կատարեց, որ նրա գծապատկերների ճշգրտությունը ցնցում է անգամ այսօրվա բժիշկներին ու պաթոլոգաանատոմներին։ Եթե ժամանակակից գիտությունը վերջին 60 տարվա մեջ է սկսել լրջորեն ուսումնասիրել մկանային հյուվածքների կառուցվածքն ու տեղաբաշխումը, ապա Լեոնարդոն դա արել է դեռ 500 տարի առաջ, նա է առաջինը պատկերել մարդու ողնաշարի համակարգը, ինչպես նաև առաջիններից էր, ով մոտեցել էր արյան շրջանառության առանձնահատկությունները հասկանալուն։
Լեոնարդոն առաջինն էր, ով պատկերել է մարկային պտուղն՝ արգանդում, բայց այյտեղ մենք նկատում ենք բազմաթիվ թերացումներ ու սխալներ։ Ակնհայտ է այն փաստը, որ շատ անգամ Լեոնարդոն հիմնվում էր կենդանիների վերարտադրողական օրգանական համակարգի կառուցվածքի վրա, երբ պատկերում էր կանանց ռեպրոդուկտիվ օրգանները։
Վստահաբար կարելի է պնդել, որ նա պատրաստվում էր հրապարակել իր աշխատություններն անատոմիայի վերաբերյալ, սակայն նա այդպես էլ չարեց դա և այժմ նրա աշխատություններն այս ոլորտում պահվում են Բրիտանիայի Արքայական Թանգարանում և ցուցադրված են Թագուհու Պատկերասրահում։
Ֆլորենցիացի հանճաարը չէր տիրապետում այն գիտելիքներին, որոնք այսօր սովորական են, բայց միևնույն է, նա դարերով առաջ էր անցել իր ժամանակաշրջանից, իսկ նյութի սկզբում դրված նկարը, որտեղ երեխան մորր արգանդում է, երևի առաջին քայլը կարելի է համարել դեպի ուլտրաձայնային սարքերի միջոցով արվող պատկերը տանող «ճանապարհին»։

Thursday, November 8, 2012
7 գյուտարարներ, որոնց սպանել են իրենց իսկ հայտանագործությունները
1. Հենրի Սմոլինսկի
Հենրի Սմոլինսկին մի ինժեներ էր, ով թողեց իր աշխատանքը, որպեսզի Հիմանդրի «Ըդվենսդ Վիիքլ Էնջինիըրզ» ընկերությունը, որը հիմնականում կենտրոնացել էր թռչող մեքենայի նախագծման վրա, որը կարելի կլիներ շուկա մտցնել։ Առաջին երկու փորձարարական մոդելները պատրաստվեցին 1973 թվականին և ներկայացնում էին իրենցից Սեսսնկա Սքայմասթեր ինքնաթիռի և Ֆորդ Պինտոյի հիբրիդ, իսկ պոչի հատվածը կառուցված էր այնպես, որ հնարավոր լիներ հանել և դնել այն։
Wednesday, November 7, 2012
8 բան, որոնք դուք երբեք չպետք է ասեք ղեկավարին
Իդեալում աշխատողի հարաբերություններն իր վերադասի հետ պետք է լինեն ծառայողական, բայց միևնույն ժամանակ հարգալից և հիմնված վստահության, հաղորդակցման և ընդհանուր նպատակի համար աշխատելու ձիրգի վրա։ Այնուամենայնիվ, պետք չէ չափից ավելի հարմարվելընկերական միջավայրով աշխատավայիրին և միշտ պետք է մտածել, թե ի՞նչ ես խոսում, հատկապես վերադասի ներկայությամբ։ Ստորև ներկայացնում եմ 8 հիմնական բաները, որոնց մասին դուք երբեք չպետք է խոսեք ձեր ղեկավարի հետ, եթե իհարկե դուք չեք ցանկանում ունենալ նկատողություն, տույժ կամ անգամ ապտակի հետք։
Labels:
աշխատանք,
խորհուրդներ,
հետաքրքիր,
ղեկավար,
վերադաս
Tuesday, November 6, 2012
Մի հայտնագործության լեգենդ. Պյութագորյան բաժակ
Պյութագորյան բաժակը դա ըմպելու համար նախատեսված հատուկ մի տարրա է, որից ըմպողը ստիպված է շատ չափավոր խմել։ Համաձայն «Պյութագորասը՝ Սամոսից» աշխատության, այն թույլ էր տալիս խմողին լցնել գինով ուղիղ այնքան, որքան հարկավոր էր այն հանգիստ վայելելու համար, իսկ եթե խմողը «ագահություն էր» անում, ապա բաժակի ողջ պարունակությունը թափվում էր նրա վրա։Պյութագորյան բաժակը արտաքուստ նաման էր հասարակ բաժակի, պարզապես դրա մեջտեղում կար մի սյունակ, որը տեղակայված էր հենց գավաթի կենտրոնում՝ ցողունի տեսքով, որի հիմքում խողովակատիպ բացվածք կար, որ տանում է գավաթի ներսում գտնվող «ամբարիկ», որը մեկ այլ խողովակով միացված է գավաթի հատակի հետ։
Sunday, November 4, 2012
Հետաքրքիր փաստեր ԱՄՆ-ի մասի. մաս 1
Բոլորը գիտեն, որ ԱՄՆ-ը աշխարհի ամենահզոր տերությունն է, բայց քչերը գիտեն մեդալի հակկառակ կողմի մասին։ Ներկայացնում եմ Ձեզ հետաքրքիր փաստեր ԱՄՆ-ի մասին, որոնք կստիպեն շատերին վերանայել իրենց պատկերացումները Ամերիկյան երազանքի մասին.
- ԱՄՆ-ը գտնվում է նախավերջին տեղում ընդհանուր կրթվածության մակարդակով, իսկ ֆիզիկայի առումով՝ վերջին։
- Եթե 1950 թվականին ամերիկացիների միայն 25 տոկոսն ուներ ավելորդ քաշի խնդիր, ապա 2002-ին այդ թիվն արդեն կազմում էր 65 տոկոս, իսկ նոր հաշվարկները ցույց են տալիս, որ մոտակա 10 տարիների ընթացքում ամերիկացիների 75 տոկոսը տառապելու է ճարպակալությունից։
- Տարեկան մոտ 300.000 ամերիկացի մահանում է ճարպակալումից, իսկ տապակած կարտոֆիլի սպառումը վերջին 30 տարիների ընթացքում աճել է մոտ 3 անգամ։
- Միայն 2003 թվականին ամերիկացիները ծախսել են 75 միլլիարդ դոլար՝ ավելորդ դեմ քաշի դեմ պայքարելու համար։
Subscribe to:
Posts (Atom)