Monday, July 22, 2013

Ծանոթության կայքերում գրանցված մարդիկ սկսել են ավելի հաճախ ֆոտոշոփել իրենց նկարնեը

Pixtr photo editing appPixtr-ը նոր հավելում է iPhone-ների համար, որի միջոցով մարդիկ ավելի բարետես են դառնում համացանցում: 
Այն ունի հատուկ ալգորիթմ, որի շնորհիվ այն ոչ միայն կարողանում է ճանաչել դեմքեր, այլև սկան անելով լուսանկարը, կարողանում է շտկումներ մտցնել պատկերված մարդու արտաքնի մեջ՝ թեթևակի փոխելով քթի ձևը կամ դիմագծի այլ առանձնահատկություններ, աչքերի բացվածք, մազերի գույն և այլն:
Այս հավելումը հասանելի է դարձել այս տարվա ապրիլին և արդեն մեծ տարածում ունի iPhone-ների սեփականատերերի շրջանում: Այն արդեն ունի 100 հազար հետևորդ և դարձել է Apple-ի միջազգային խանութներից 4-ի թիվ 1 հավելումը:

Կա մեկ հիմնական պատճառ, որը դրդում է մարդկանց ձեռք բերել այս հավելումը: Մասնագետի խոսքերով, պարզվել է, որ iPhone ունեցող բազմաթիվ մարդիկ օգտվում են Pixtr ծրագրից, որպեսզի մ՛ակված ֆոտոները տեղադրի մել այլ այֆոնային հավելման մեջ՝ Tinder-ում, որն իրենից ներկայացնում է ծանոթությունների հարթակ: 
Այս հավելումն աշխատում է «hot-or-not» (մարդիկ գնահատում են այստեղ գրանցված այլ օգտատերերի համակրելիությունն ու արտաքին տվյալները) մեխանիզմով: Հավելումը հնարավորություն է տալիս նաև փնտրելու երկրորդ կեսիդ՝ նույն բնակավայրում ապրող այլ օգտատերերի շարքում, կամ ընդհանուր հետաքրքրություններ ունեցող մարդկանց շրջանակում:
Pixtr-ի մյուս առավելությունը դրա օգտագործման դյուրինության մեջ է: Պարզապես պետք է նկար բացել ձեր iPhone-ով, միացնել հավելվածը, իսկ մնացածն արդեն արվում է ավտոմատ կերպով ու առանց մարդու միջամտություն...

1 comment:

  1. Mr Green - Casino - Dr.MCD
    A large selection 제주도 출장샵 of online 울산광역 출장마사지 slot machines and 여주 출장안마 online video poker machines at Mr Green Casino. Discover a 순천 출장샵 great selection of games such as 전라남도 출장안마 blackjack, poker,

    ReplyDelete