Pixtr-ը նոր հավելում է iPhone-ների համար, որի միջոցով մարդիկ ավելի բարետես են դառնում համացանցում: Այն ունի հատուկ ալգորիթմ, որի շնորհիվ այն ոչ միայն կարողանում է ճանաչել դեմքեր, այլև սկան անելով լուսանկարը, կարողանում է շտկումներ մտցնել պատկերված մարդու արտաքնի մեջ՝ թեթևակի փոխելով քթի ձևը կամ դիմագծի այլ առանձնահատկություններ, աչքերի բացվածք, մազերի գույն և այլն:
Այս հավելումը հասանելի է դարձել այս տարվա ապրիլին և արդեն մեծ տարածում ունի iPhone-ների սեփականատերերի շրջանում: Այն արդեն ունի 100 հազար հետևորդ և դարձել է Apple-ի միջազգային խանութներից 4-ի թիվ 1 հավելումը:





