Thursday, March 7, 2013

Աշխարհի 10 լավագույն դիպուկահար հրացանները

Հաշվի առնելով ընթերցողների հետաքրքրությունը զենքի վերաբերյալ գրառումների նկատմամբ, այս անգամ էլ որոշեցի Ձեզ ներկայացնել Աշխարհի լավագույն 10 դիպուկահար հրացանների հիթ շքերթը։ Եվ այսպե՜ս...

10. M24 (ԱՄՆ)
Ամերիկյան Բանակի և ոստիկանության սպառազինության մաս կազմող այս հրացանը բավականին հարմարավետ է ու կիրառական։ Ունենալով ընդամենը 1 մետր երկարություն ու մոտ 6 կիլոգրամ քաշ, այն բավականին հարմարավետ է մարտի դաշտում, իսկ 7.62x51մմ NATO փամփուշտները ապահովում են կարճ դիստանցիաների վրա լավ արդյունք։ Հրացանի արդյունավետ հեռահարությունը կազմում է 800 մետր։

9. SR25 (ԱՄՆ)

9-րդ հորիզոնականում է գտնվում ամերիկյան արտադրության այս մահաբեր գեղեցկուհին։ Սպառազինության ընդունվելով 1990 թվականին, այն բավականին արդյունավետ է իրեն դրսևորել բազմաթիվ պատերազմներում և լոկալ օպերացիաներում։ SR25-ը կիսաավտոմատ լիցքավորվող դիպուկահար հրացան է, որը կրակում է 7.62x51մմ NATO տրամաչափի փամփուշտներ, ունի 1.12 մ երկարություն և կշռում է մոտ 5 կիլոգրամ։ Կարող է լիցքավորվել 10 կամ 20 փամփուշտ տարողականությամբ փամփուշտակալով։ Շատ լավ է դրսևորել իրեն քաղաքային պայմաններում։

No 8. L42 Enfield (Մեծ Բրիտանիա)

L42 Enfield-ը վաստակաշատ վետերան է դիպուկահար հրացանների այս շքերթում, որը մասնակցել է 19-րդ դարի վերջից մինչ օրս եղած բոլոր այն պատերազմներին ու զինված կոնֆլիկտներին, որոնց մասնակցել է թագուհու բանակը, և որի տարբեր մոդիֆիկացիաներ արտադրվել են 17000000 օրինակով։ 1.1 մետր երկությամբ ու 4 կիլոգրամ քաշով այս պապիկը ինչ օրս էլ գտնվում է սպառազինության մեջ։ Մահաբեր խոցման հեռավորությունը կազմում է 2 կմ, իսկ էֆֆեկտիվ խոցմանը՝ 500 մետր։ Վատ չէ, եթե նորից հիշենք, որ այս հրացանը ստեղծվել է 1895 թվականին։

7. M21 (ԱՄՆ)

5, 10 և 20 7.62x51մմ NATO տրամաչափի փամփուշտներ կրող փամփուշտակալով, 5.27 կիլոգրամ կշռող և մոտավորապես 1.1 մետր երկարությամբ այս հրացանը հավատարմորեն ծառայել է ամերիկացի զինվորներին համարյա 20 տարի։ Այն նախագծվվել և արտադրության մեջ է մտել 1969 թվականից և թողարկվել է 1988 թվականը։ Այս հրացանի էֆֆեկտիվ հեռահարությունը կազմում է 690 մետր։

6. PSG1 (Գերմանիա)

Գրեմանական այս հրացանը սպառազինության մեջ է ընդգրկվել 1972 թվականին և կիրառվում է մինչ օրս։ 7.62x51մմ NATO տրամաչափի փամփուշտներ կրակող այս կիսաավտոմատ դիպուկահար հրացանը բավականին ծանր է՝ 7.2 կգ և բավականին երկար՝ 1.23 մետր, բայց փոխարենը նրա էֆֆեկտիվ խոցման հեռավորությունը գերազանցում է նախորդ հրացնաններին և կազմում է 800 մետր։

5. СВД (ԽՍՀՄ)

Մեր ընթերցողի համար թերևս ամենածանոթ այս հրացանը իսկական երկարակյաց է իր դասի մեջ։ Դրագունովի դիպուկահար այս հրացանը արտադրվում է արդեն 50 տարվա ընթացքում և չի կորցնում իր դերը ռազմի դաշտում։ Այս հրացանի վերջին մոդիֆիկացիան՝ ՍՎԴ-Մ-ը կշռում է 5 կիլոգրամ, ունի 1.125 մ երկարություն և 7.62 մմ տրրամաչափի 10 փամփուշտ տարողունակությամբ փամփուշտակալ։ Էֆֆեկտիվ խոցման հեռավորությունը 800 մետր է, իսկ առավելագույնը՝ 1300մ։

4. AS50 (Մեծ Բրիտանիա)

Շքերթի 4-րդ հորիզոնականում հայտնվել է արդեն խոշոր տրամաչափի դիպուկահարա հրացանների ներկայացուցիչ AS50-ը։ Այս հզոր հրացանը արտադրվում է 2006 թվականից, ունի կիսաավտոմատ լիցքավորման մեխանիզմ, 5 կամ 10 12.7մմ տրամաչափի փամփուշտ տարողունակությամբ փամփշտակալ։ Առանց նշանառության համակարգի ու չլիցքավորված վիճակում կշռում է 12.2 կիլոգրամ և ունի 1.37 մ երկարություն։ Էֆֆեկտիվ խոցման հեռահարությունը կազմում է 1500 մետր։ Նախատեսված է այլ դիպուկահարների, ինչպես նաև թեթև տեխնիկայի խոցման համար։

3. Barrett .50 Cal (ԱՄՆ)

Ամերիկյան նորգույն դիպուկահարների դասի ներկայացուցիչ է, որը փայլուն է իրեն դրսևորել Իրաքում և Աֆղանստանում։ 12.7մմ տրամաչափի փամփուշտները և երկար փողը հսկայական ուժ են հաղորդում այս հրացանի կրակոցներին, որոնք ավելի բարձր ցուցանիշներ են ապահովում, քան վերոնշյալ ցանկացած հրացան։ Բարրեթը կշռում է 11.36 կիլոգրամ և ունի 1.28 մետր երկարություն, իսկ խոցման առավելագույն հեռավորությունը կազմում է 2600 մետր։

 2. Zastava M93 Սև Նետ (Черная Стрела) (Սերբիա)

File:Sniper Zastava M93.jpg
Մեր Շքերթի արծաթե մեդալակիրը քաջ ծանոթ է մեր զինվորներին, որովհետև գտնվում է մեր սպառազինության կազմի մեջ ու հոյակապ է իրեն դրսևորել։ Սերբական այս հրացանը ունի էֆֆեկտիվ խոցման 1800 մետր հեռահարություն, կրակում է 12.77 մմ տրամաչափի ուժգին փամփուշտներով, կշռում է 16 կիլոգրամ և ունի 1.67 մ երկարություն։ Սրանով զինված են մեր հատուկ նշանակության ստորաբաժանումները, ինչպես նար սահմանային զորամասերը։

1. АСВ «КОРД» (Ռուսաստան)

СВД-ի թողարկումից հետո ռուսները կարծես չէին էլ մտածում ավելի հզոր դիպուկահար հրացան ստեղծելու մասին, մինչև Չեչնիայի առաջին պատերազմի ժամանակ չբախվեցին փաստին, երբ չեչեն գրոհայինները՝ լինելով զինված արտասահմանյան արտադրության դիպուկահարներով պարզապես շանս չէին թողնում իրենց ռուս հակառակորդներին, քանզի կարողնաում էին խոցել նրանց ավելի մեծ հեռավորություններին։ Այդ ժամանակ ռուսները դրսևորեցին իրենց հատուկ ոչ ստանդարտ մոտեցում և 0-ից նոր հրացան նախագծելու փոխարեն, վերցրեցին ու Հայրենական Մեծ Պատերազմի տարիներին ստեղծված հակատանկային հրացանների լայնամասշտաբ վերամշակում կազմակերպեցին ու արդյունքում ստեղծեցին այս հրաշքը։ ԿՕՐԴ-ը կրակում է 12.7մմ տրամաչափի փամփուշտներով, որոնք արդեն 1 կիլոմետրի վրա կարողանում են խոցել ԲՄՊ-ի ու ԲՏՌ-ների կողային զրահը, իսկ հետևակին՝ 2 կիլոմետրից։ Առանց նշանառման համակարգի ու չլիցքավորված վիճակում այն կշռում է 12.6 կիլոգրամ և ունի 1.42 մետր երկարություն։ Այս զենը ռուսները դեռ չեն արտահանում։

No comments:

Post a Comment