Ինչպես հայտնի է, պրոգրեսսը չի դադարել, այն անընդհատ առաջ է շարժվում, բայց չգիտես ինչու, վերջին 100 տարվա մեջ գիտության մեջ հեղափոխական հայտնագործությունները ավելի շատ կապված են եղել մարդկանց զանգվածային ոչնչացման հետ, քան ռեալ օգուտ տալու: Այնինչ, եկեք հասկանանք, թե ինչո՞ւ է այդպես, արդյո՞ք այդքան դժվար հարց է այլընտրանքային վառելիքի ստեղծումը, կամ քաղցկեղի բուժումը, սովի հաղթահարումը․․․
Այլընտրանքային վառելիք

Ավելի էժան և էկոլոգիապես մաքուր վառելիքի ստեղծման խոսակցությունները սկսվել են դեռ տասնամյակներ առաջ, բայց մինչ օրս էլ այս թեման սահմանափակվում է միայն խոսակցություններով: Օրինակ նույն ջրածինը այդքան էլ չի զիջում բենզինին այրման առումով, բայց անհամեմատ ավելի քիչ վնասակար արտանետումներ է գոյացնում այրման արդյունքում: Ինչ վերաբերում է այս գազի արդյունահանմանը, ապա դրա պաշարները վիթխարի են ու գրեթե անսահմանափակ, իսկ արդյունահանման մեթոդներն ու եղանակները՝ վաղուց յուրցված և կիրառվող:
Saturday, May 11, 2013
Thursday, May 2, 2013
Wednesday, May 1, 2013
Tuesday, April 30, 2013
Աշխարհի 10 ուժեղագույն բանակները
Գրեթե ամեն երկիր ունի իր բանակը, որը պետք է պաշտպանի տվյալ երկրի սահմանները, քաղաքացիներին ու շահերը՝ արտաքին ու ներքին թշնամիների հետ դիմակայության դեպքում և այդ բանակի ուժից է կախված, թե որքանով արդյունավետ կարող են լուծվել ծագող կոնֆլիկտները: Ձեզ եմ ներկայացնում աշխարհի 10 ուժեղագույն բանակների թիվը՝ հիմնվելով դրանց թվաքանակի, տեխնիկայի քանակի ու որակի, ինչպես նաև հագեցվածության և տեխնոլոգիապես զարգացվածության վրա:
Saturday, April 27, 2013
45 փաստ կրծքերի մասին (Մաս 2)
Շարունակում եմ կանացի կրծքերի մասին հետաքրքրաշարժ փաստերի լուսաբանումը: Եվ այսպես․․․
26. Մարկ Բրենդի ղեկավարությամբ գործող բրիտանացի գիտնականների խմբի կողմից անցկացված հարցումները, որոնց մասնակցել են 30-39 տարեկան 5000 կանայք, պարզել են, թե որ երկում են ապրում ամենաշատ մեծ կրծքով կանայք: Առաջատարը Միացյալ Թագավությունն է, իսկ նրան հետևում են Հոլանդիան, Դանիան, Բելգիան, Ֆրանսիան, Շվեդիան և Ավստրիան:
Thursday, April 25, 2013
Անտիկ Աշխարհի 10 մեծագույն մարզիկները
Չնայած նրան, որ հին աշխարհի սպորտաձևերը բավականին տարբերվում էին ժամանակակից սպորտաձևերից, այնուամենայնիվ, այն ժամանակների մեծանուն մարզիկներն ու չեմպիոնները ևս ընկալվում էին որպես հերոսներ՝ ժողովրդի կողմից:
Եվ նրանք անկասկած արժանի էին նման վերաբերմունքի, նամանավանդ, որ նրանցից ոմանց հիշում են առ այսօր, երբ նրանց մահվանից անցել են դարեր ու հազարամյակներ: Ձեզ եմ ներկայացնում հին աշխարհի 10 ամենամեծանուն մարզիկներին:
10․ Մեգարացի Օրսիպուս
Օրսիպուսը դարձավ 15-րդ Օլիմպիական խաղերի չեմպիոնը վազքից՝ Ք․Ա․ 720 թվականին: Նա առաջին վազորդն էր, ով մրցավազքին մասնակցեց ամբողջովին մերկ: Այն ժամանակների «Սպորտային մեկնաբան» Պաուսանիասը գրել է իր հուշերում, որ վստահ է, որ Օրսիպուսը դիտավորյալ թույլ տվեց, որ իր շրջազգեստը «պոկվի»՝ շատ լավ հասկանալով, որ մերկ մարդը շատ ավելի ազատ է վազում, քան զգեստներով կաշկանդվածը:
Saturday, April 20, 2013
Ծննդաբերության ամենաանհավանական պատմությունները
Մահաջաբին Սիկհ ծնվել է 2004 թվականի սեպտեմբերի 19-ին: Ծնվելու պահին նրա հասակը եղել է ընդամենը 10 սանտիմետր, իսկ քաշը՝ 244 գրամ: Այս ցուցանիշով նա համարվում է աշխարհի ամենափոքր նորածինը: Նշեմ նաև, որ մահաջաբինը ծնվել է 25 շաբաթ տևած հղիությունից հետո:
Subscribe to:
Posts (Atom)
