Մարդկանց հաճախ թվում է, թե անցյալն ավելի վեհ էր ու առեղծվածային, քան ներկան, իսկ մեր նախնիները տիրապետել են ինչ-ինչ գաղտնի գիտելիքների, որոնք մոռացվել են: Այս հիպոթեզը սատարում են հնեաբանների կողմից բացահայտված մի քանի կորած քաղաքներով, որոնց գոյության մասին ոչ ոք չի իմացել:
Մեզ համար տարօրինակ է թվում, որ քաղաքի պես մեծ գոյացությունը կարող է կորչել, սակայն դրանում ոչ մի տարօրինակ բան չկա. անցյալում տարբեր քաղաքներ լքվել են տարբեր հասկանալի ու անհասկանալի պատճառներով և զրկվելովց բնակչությունից, դրանք մոռացվել են դարերի ընթացքում, մինչև նորից չեն վերագտնվել հնեաբանների կողմից դարեր ու հազարամյակներ անց:
Ձեզ եմ ներկայացնում նմակն կորած քաղաքների ցուցակը, որոնք վաղուց մոռացված էին բոլորի կողմից, մինչև բացահայտվելը:
10. Պավլոպետրի. Հունաստան
Ցանկացած կորած քաղաքի մասին հիշատակումից մարդու մտքին գալիս է Ատլանտիդան: Ճիշտ է, Ատլանտիդայի գոյության մասին ոչ մի փաստ չկա, բացի Պլատոնի հայտնի ալլեգորիկ պատմվածքից, բայց հիմա արդեն հայտնի է, որ Ատլանտիդայի բախտին բազմաթիվ անտիկ քաղաքներ են արժանացել՝ անցնելով ջրի տակ: