Այս դեկտեմբերի 21-ին կլրանա Սատալինի 129-ամյակը: Ռուսական «Аргументы и факты» թերթին հաջողվել է պարզել, որ Կրեմլի գաղտնազերծված արխիվներում առկա են փաստաթղթեր, որոնք փաստում են, որ Ժողովուրդների հորը այնուամենայնիվ սպանել են՝ թունավորելով: Ո՞վ և ինչպե՞ս է դա արել. ներկայացնում եմ ձեզ պատմաբան Նիկոլայ Դոբրյուխայի հետազոտությունն՝ այս հարցի առնչությամբ:
Առողջական վիճակը մահվանից առաջ
Բոլոր այն խոսակցությունները, համաձայն որոննց Ստալինի մահվան պատճառ հանդիսացած ուղեղային արյունահոսությունը հետևանք էր Ստալինի վատ առողջական վիճակի, ամբողջապես անհիմն են դառնում, եթե հաշվի առնենք, որ գաղտանզերծվել են Ստալինի բժշկական հետազոտությունների արդյունքները, որոնք արվել են պարբերաբար՝ 30 տարիների ընթացքում:
Նույն այդ փաստաթղթերը հստակորեն փաստում են, որ բոլոր այն խոսակցությունները, համաձայն որոնց Ստալինը իր կյանքի վերջին տարիներին վախենում էր բժիշկներից և բուժման կուրսեր և հետազոտություններ չէր անցնում, ևս չեն համապատասխանում իրականությունը: Ընդհակառակը, ցանկացած առողջական խնդրի դեպքում նրան զննում էին բժիշկները և Ստալինը կարող էր գտնվել բժշկական վերահսկողության տակ օրեր շարունակ: